Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 86 —

եփեցէք 2 բաժակ մսաջրի (բուլիօն) հետ, լաւ խառնեցէք մինչև տրորուիլը, դրա մէջ ածեցէք ¼ կամ կէս բաժ. խմելու ընտիր գինի, գցեցէք կիտրոնի կտորները և 1—2 կտոր շաքարը, եփ տուէք, քամեցէք. 4. ձուի դենուցը գցեցէք մի որ և է ամանի նէջ, բաց արէք եփ տուած սօուսով և շուտ շուտ խառնելով ածեցէք սօուսի մէջ, ամբողջ սօուսը շուռ տուէք ձկների վրայ։

127) ԹԹՈՒԱՍԵՐՈՎ ՍՕՈՒՍ՝ ԵՓԱԾ ՇՉՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 գդալ եղ, 1½ գդալ ալիւր, ½—1 բաժակ թթուասեր (սմետան), կանաչ սոխ, կամ կիտրոնի (լիմոն) կեղև, կամ ջաւզ։

Թաւի մէջ գցեցէք 1 գդալ եղ և տրորեցէք 1½ գդալ ալրի հետ, աւելացրէք 2 բաժակ ձկան բուլիօն, լաւ եփ տուէք, դրա մէջ ածեցէք ½—1 բաժ. թթուասեր, աղ արէք, ածեցէք մի փոքր կիտրոնի կեղև, կամ մանր կտրտած կանաչ սոխ և կամ ջաւզ, եփ տուէք և ածեցէք ձկան վրայ։

128) ՏԱՃԿԱԿԱՆ ՍՕՈՒՍ


ՀԱՐԿԱՒՈՐ Է 5 ձուի դեղնուց, 1—2 գդալ շաքար, 1½ գդալ պրովանսեան եղ, քացախ և վայրի բողկ (խրէն)։

5 հատ դեղնուցները շաքարի և պրովանսեան եղի հետ խառնեցէք, լաւ հարեցէք, մինչև որ բոլորովին սպիտակի աւելացրէք կէս բաժ. շատ մանր քերած վայրի բողկ, այս բոլորը միասին լաւ խառնելուց յետոյ մօտ բերէք։

Գ. ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ ԲՈՒԴԻՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

129) ԿԱՐՄԻՐ ԳԻՆՈՒՑ ՀԱՄԵՄՈՒՔ, ԿԱՄ ՍՕՈՒՍ

Երկու բաժակ կարմիր գինին եփ տուէք 1 բաժակ մանր շաքարի հետ, մէջը գցեցէք և մի վերշոկանոց դարձին, իսկ ով որ սիրում է՝ 2—3 հատ էլ մեխակ։ Սորանից մի մասը