Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 93 —

2½—3 ֆ. ճակնդեղը (ճարխալ) եփեցէք, կամ աւելի լաւ է խորովեցէք, մաքրեցէք, կտրտեցէք շատ մանր. 1 գդալ մանր կտրտած սոխը տապակեցէք 1½, գդալ եղի մէջ, դրա մէջ գըցեցէք կէս գդալ ալիւր և մանր կտրտած ճակնդեղը, լաւ խառնեցէք, ածեցէք մէջը ¾ բաժակ թթուասեր, աղ, 2—3 գդալ քացախ և եփեցէք, (կարելի է և մի փոքր շաքար աւելացնել)։

Այս սօուսի համար, նապաստակի հետ մօտ բերելու ժամանակ, թթուասեր չի հարկաւոր, իսկ փոխանակ դրա՝ ածեցէք 1 գդալ չաղ մսաջուր (բուլիօն)։

144) ԿԱԹՆԻ ՍՕՈՒՍ ԿԱՂԱՄԲՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 փոքրիկ գլուխ կաղամբ, 1½ շիշ կաթ, 1—2 բաժակ սեր, 3—4 պաքսիմատ (սուխար), 1 գդալ պանիր:

Թազայ կաղամբները կտրտեցէք, ածեցէք եփ տուած կաթնի մէջ և եփեցէք մինչև փափկելը, դուրս տուէք փլաւ քամիչի վրայ, ջուրը քամուելուց յետոյ ածեցէք սկուտեղի (բլիւդ) վերայ, աւելացրէք սեր, շող տուէք շաքար կարելի է և քերած պանիր շաղ տալ վերան, դրէք հնոցի (փուռը) մէջ, և մի քիչ տապակեցէք։

145) ԹԱՐՄ ԿԱՐՏՕՖԻԼ

Թարմ (թազայ) կարտօֆիլը իւր մէջ պարունակում է շատ ջրային մասեր, այս պատճառաւ ջրի մէջ չը պէտք է եփել, այլ պատրաստելուց մի փոքր առաջ, մաքրեցէք կճեպներից և ածեցէք կաթսայի մէջ, գցեցէք 1 գդալ թարմ եղ, մի քիչ կտրտած կանաչ մաղդինոս և աղ, դրէք կրակին և խաշեցէք 20-30 րոպէաչափ։

146) ՏԱՊԱԿԱԾ ԿԱՐՏՕՖԻԼՆԵՐ

Կճպեցէք, լուացէք, կտրտեցէք, և ցամաքացրէք։ Թաւի միջ գցեցէք եղ, տաքացրէք, մինչև որ կարմրեն։