— 94 —
Եթէ կարտօֆիլը հին է, այն ժամանակ առաջ ածեցէք աղով եփ տուած ջրի մէջ, մի փոքր խաշեցէք, դուրս տուէք, կճպեցէք և տապակեցէք։
147) ՏՐՈՐԱԾ ԵՒ ՏԱՊԱԿԱԾ ԿԱՐՏՕՖԻԼ
Լուացած կարտօֆիլները մաքրեցէք, դարձեալ լուացէք, ածեցէք աղով ջրի մէջ, եփեցէք, ջուրը դէն ածէք, իսկ կարտօֆիլները փայտէ գդալով լաւ տրորեցէք, աղ ածէք, գցեցէք 1—1½ գդալ եղ, լաւ խառնեցէք, աւելացրէք 1½ բաժակ կաթ, խառնեցէք և եփ տուէք։
148) ԽԱՇԱԾ ՍՈՒՆԿԵՐ (սօկօ)
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 լիքը ափսէ մաքրած սունկ, ⅛—¼ ֆ. եղ, 2—3 բաժակ թթուասեր, (սմետան), պղպեղ և աղ:
Թազայ և լիցուն սունկերը մաքրեցէք, կտրտեցէք, ալրով. շաղախեցէք և ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք, ⅛ ֆ. եղ, 2—3 բաժ. թթուասեր, կաթսան խուփով ծածկեցէք և թողէք որ եփ գայ, կաթսայի մէջ գցեցէք մի փոքր կապոց կանաչ մաղդինոս և այդպէս ծածկած խաշեցէք. մօտ բերելուց առաջ՝ մաղդինոսը դէն ձգէք, աղ արէք, վերան կանաչի շաղ տուէք և մօտ բերէք։ Առանձին, եթէ կամենում էք, կարող էք մօտ բերել պղպեղ։
189) ՏԱՊԱԿԱԾ ՍՈՒՆԿԵՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 լիքը ափսէ մաքրած սունկ, 1 գդալ ալիւր, ¼ ֆ. եղ, ½ բաժ. թթուասեր (սմետան), (1 հատ սոխ), պղպեղ, աղ և մաղդինոս:
Սունկերը մաքրեցէք, լուացէք, կտրտեցէք և ալրով շաղախեցէք։