Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 95 —

¼ ֆ. եղը գցեցէք կաթսայի, կամ թաւի մէջ, (եթէ կամենում էք՝ այդ եղի մէջ տապակեցէք 1 հատ սոխ), գցեցէք սունկերը, աղ արէք և տապակեցէք միջակ կրակի վերայ. մէկ կողմը տապակելուց յետոյ՝ շուռ տուէք միւս երեսը. երբ որ սունկերը պատրաստ կը լինեն՝ ածեցէք մէջը ½ բաժ. թթուասեր, մի անգամ եփ տուէք, ածեցէք վերան կանաչ սամիթ և մաղդինոս, ապա մօտ բերէք։

150) ԿԱՐՄԻՐ ՊՈՐԻՆՋԱՆՆԵՐ ՄՍՈՎ ԼՑՐԱԾ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 12 հատ խոշոր կարմիր պորինջան, 1 գդալ ալիւր, ¼ ֆ. եղ, ½ բաժ. թթուասեր (սմետան): Մսի միջուկի (ֆարշ) համար՝ 1 հորթի միս, 1 սոխ, 1 գդալ եղ, աղ և պղպեղ։

Ընտրեցէք հասած և պինդ պորինջանները (պօմիդոր), մի կողմից ծակեցէք, մի բարակ բանով դուրս տուէք միջի մասերը և նորա փոխարէն, լցրէք կտրտած և 1 գդալ եղի մէջ տապակած 1 ֆ. հորթի միս, 1 սոխ, 2 եփած ձու, աղ և պղպեղ. պորինջանները լցնելուց յետոյ, թաթախեցէք նոցա ալրի մէջ և թաւի մէջ եղով տապակեցէք. յետոյ զգուշութեամբ դուրս տուէք կաթսայի մէջ, այնպէս որ միջուկը դուրս չը թափուի, ածեցէք վերան մի քիչ մսաջուր, այնքան, որ պորինջանները հազիւ ծածկուեն, եփեցէք, բայց ոչ խիստ։

Երբ որ պատրաստ կը լինի, ածեցէք վերան թթուասեր, մի անգամ էլ եփ տուէք և մօտ բերէք։

151) ԵՓԱԾ ԵՒ ՏՐՈՐԱԾ ՈՍՊ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 բաժակ (1½ ֆ.) ոսպ, 2 սոխ, 2 գազար, 2 պրաս, ½ ֆ. զապուխտ, ¼ ֆ. եղ:

Ոսպը ընտրեցէք, լուացէք տաք ջրում և ածեցէք կաթսայի մէջ, գցեցէք հում խոզապուխտ, 2 հատ մաքրած սոխ, 2 գազար, 2 պրաս, ածեցէք մի քիչ մսաջուր (բուլիօն), եփ