— 96 —
տուէք և դրէք հնոցի (փուռ) մէջ 2 ժամով, որպէս զի ոսպը փափկի. յետոյ խոզապուխտը և արմտիքը խառնեցէք, իսկ ոսպը տրորելով անցկացրէք մաղի միջով. մօտ բերելուց 15 րոպէ առաջ խառնեցէք եղի հետ, բաց արէք եփ տուած կաթով, կամ մսաջրով։ Մօտ բերէք փռնչորով՝ № 97:
Եթէ այս սօուսը պէտք է տապակաների հետ մօտ բերէք, այն ժամանակ բաւական է 1 ֆ. ոսպ սրա համեմատ էլ միւս բաներ:
152) ՏԱՊԱԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽԱՇԱԾ ԽՆՁՈՐՆԵՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 6—10 հատ խնձոր, 1 գդալ եղ, 2 գդալ շաքար։
Կճպեցէք 1—10 հատ խնձոր, իւրաքանչիւրը չորո մաս արէք, հանեցէք միջուկը, դարսեցէք կաթսայի մէջ, գցեցէք 1 գդալ եղ, 2 գդալ մանրացրած շաքար, ածեցէք 3—4 գդալ ջուր, ծածկեցէք խուփով և եփեցէք մինչև փափկելը, ապա մօտ բերէք տապակած կերակուրների հետ։
153) ՏԱՊԱԿԱԾ ԴԴՈՒՄ (զօզրա, կարկաժ)
Կճպեցէք երեսի կեղևը, կտրտեցէք երկար և բարակ, եղի մէջ տապակեցէք։ 1 գդալ ալիւրը առանձին տապակեցէք 1 գդալ եղի հետ, ածեցէք դրա մէջ 1 բաժ. թթուասեր (սմետան), եփ տուէք, ածեցէք տապակած դդումի վերայ և մօտ բերէք։
154) ԽՈՐՈՎԱԾ ԴԴՈՒՄ
Մի հատ դդումը լաւ կճպեցէք, մանր կտրտեցէք, միջի սերմերը և աւելորդ բաները դէն ածէք, հետը խառնեցէք 2 ֆ. օղակ-օղակ կտրտած սոխ, աղ, պղպեղ և չորացրած կանաչի, (կանաչիների չորացնելը տեսէք գրքի երկրորդ մասում)։
2 ֆ. ոչխարի չաղ միսը կիսատ խորովեցէք՝ կաթսայի մէջ