ապրում է նրա ուրախության և դժբախտության բոլոր ելևէջները։
Արժե այստեղ հիշել վիպակի առաջին արձագանքներից մեկը, որը պատկանում է ավստրիացի հայտնի գրող Հուգո Ֆոն Հոֆմանստափ գրչին. «Բերտա Գարլանի» մեջ այնքա՛ն ուժ և ջերմություն, խելք, տակտ և իմացություն է թաքնված։ Այն հիանալի է գրված և ընդսմին այնքա՜ն բարի է և ողջախոհ»։
Բոլոր հիմքերը կան ասելու, որ հենց Շնիցլերի այս վիպակի հոգեբանական բովանդակության հարստությունն է, որ ժամանակին գրավել է Վահան Տերյանի՝ հոգու նրբագույն ծալքերի մեջ թափանցող բանաստեղծի ուշադրությունը, մղել է նրան թարգմանելու այդ երկը հայերեն։
⁂
Անցյալ դարի վերջից սկսած և մանավանդ մեր դարի առաջին տարիներին՝ մինչև համաշխարհային պատերազմը, Արթուր Շնիցլերը բացառիկ արագությամբ նվաճեց համաեվրոպական ճանաչում և համբավ։ Այդ տարիներին նա թերևս ամենից հռչակված և տարածված ավստրիացի հեղինակն էր, որի երկերը թարգմանվում և հրատարակվում էին շատ լեզուներով, բեմադրվում էին տարբեր երկրների բեմերում։ Դեռ գրողի կենդանության օրոք նրա մասին ստեղծվեց բավական հարուստ գրականություն՝ նրան ներկայացնելով իբրև ժամանակի ամենանշանավոր եվրոպացի գրողներից մեկը։ Մեծ էր Ա. Շնիցլերի մասսայականությունը նաև Ռուսաստանում, ուր, բացի առանձին երկերի հրատարակությունից, մի քանի անգամ տպագրվեցին նաև նրա երկերի բազմահատոր ժողովածուները։
Սակայն դեռ Շնիցլերի կենդանության ժամանակ գրողի հասցեին հնչում էին նաև անբարենպաստ կարծիքներ։ Նրան երբեմն քննադատում էին (և ո՛չ առանց հիմքի) որոշ սխեմատիկ սյուժեների, առանձին մոտիվների կրկնության, բարդ հոգեվիճակներին հեշտ և տարրական լուծում տալու համար։ Այս կապակցությամբ չի կարելի չհիշատակել Ալ. Բլոկի փոքրիկ, բայց շատ բովանդակալից գրախոսությանը (1906) Շնից–
12