Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լերի երկերի ժողովածուի ռուսերեն հրատարակության վերաբերյալ։ Այստեղ, ակնհայտ խստություններով հանդերձ, շատ իրավացի դիտողություններ կան ավստրիացի գրողի ոճի և ստեղծագործական այլ սկզբունքների մասին։ Նշելով, որ «այս շնորհալի վիեննացին մինչև ուղն ու ծուծը հոգեբան է և գրող», Բլոկը դրա հետ մեկտեղ պնդում էր, թե «Շնիցլերը, թերևս, ամենաքիչ կարևոր ժամանակակից արևմտյան գրողներից մեկն է, որի հետ մեզ հարկ է ծանոթանալ», որ նա «արդիական չէ և նրա գրվածքները տարաժամ են, ինչպես թեթև, տաղանդավոր ֆելիետոն» (տե՛ս Ա. Բլոկի Երկերի ժողովածու, հ. 5, 1962, էջ 621—622, ռուս.)։

Բանաստեղծն, անշուշտ, չափազանցության մեջ էր ընկնում, թեև նրա կանխազգացումը հիմնականում արդարացավ. առաջին համաշխարհային պատերազմից հետո Շնիցլերի մասսայականությունը գնալով նվազեց։ Միջազգային գեղարվեստական զարգացման օրակարգում այդ ժամանակ ամենայն սրությամբ դրվեցին այնպիսի հարցեր, որոնց Շնիցլերի երկերն արդեն պատասխան տալ չէին կարող։ Սակայն սա ամենևին չի նշանակում, թե այս գրողն աոհասարակ կորցրել է ամեն մի հետաքրքրություն մեր ժամանակի ընթերցողի համար։ Նրա լավագույն երկերը, մանավանդ արձակից, այսօր էլ ունեն որոշակի պատմահանաչողական և գեղարվեստական արժեք։ Իհարկե, այսօր մենք չենք բաժանում դարասկզբի որոշ քննադատների չափազանցված գնահատականները Շնիցլերի ստեղծագործության նշանակության մասին, սակայն չպետք է ընկնել նաև հակառակ ծայրահեղության մեջ։ Միանգամայն իրավացի է գրողի երկերի ռուսերեն վերջին հրատարակության առաջաբանի հեղինակ Ռ. Սամարինը, երթ գրում է, թե «Շնիցլերն արժանի է մեր դարի մարդկանց ուշադիր և բարեկամական վերաբերմունքին» (Артур Шницлер. Жена мудреца. Новеллы и повести, М., 1967, стр. 3)։

Մեր դարի սկզբին Արթուր Շնիցլերի նկատմամբ ծագած լայն հետաքրքրության արտահայտություններից էր նաև նրա երկերի ժողովածուի հայերեն հրատարակության փաստը։

13