Երբ 1911 թ. վերջին Վահան Տերյանն ու Պողոս Մակինցյանը Մոսկվայում հիմնադրեցիքն «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը, նպատակ ունենալով «պարբերաբար տալ հայ ընթերցողին գրքերի մի շարք եվրոպական և ռուս հայտնի հեղինակների լավագույն գործերից», ապա առաջիններից մեկը ծրագրվեց հրատարակել Ա. Շնիցլերի երկերի ժողովածուն երկու հատորով։ Նախաձեռնությունը, անշուշտ, պատկանում էր Պ. Մակինցյանին, որը, ինչպես իմանամ ենք Վահան Տերյանի մի նամակից (1911 թ. հունվարի 10—13-ի), դեռ ավելի վաղ ցանկություն էր հայտնել թարգմանել Շնիցլերից՝ «Գարուն» ալմանախի թարգմանական հատորի համար։ Վերջինս չհաջողվեց հրատարակել, բայց ընդամենը մեկ տարի անց Մոսկվայում լույս տեսավ Շնիցլերի երկերի առաջին հատորը, որը պարունակում էր գրողի մի քանի արձակ երկեր։ Երկրորդ հատորը, որը պետք է ընդգրկեր հեղինակի դրամատիկական երկերը, լույս չտեսավ, թեև Վ. Տերյանն իր մի այլ նամակում (1912թ. նոյեմբերի 19-ին, Ց. Խանզադյանին) հայտնում էր, թե Շնիցլերի 2-րդ հատորը «արդեն սկսում ենք թարգմանել»։
Ա. Շնիցլերի երկերի առաջին հատորը եղավ «Պանթեոնի» հրատարակած առաջին և միակ գիրքը ժամանակակից արևմտաեվրոպական գրականությունից (ծրագրված մյուս գիրքը՝ Գերհարտ Հաուպամանի երկերի ժողովածուն, շուտով սկսված պատերազմի պաաճառով հնարավոր չեղավ իրագործել)։ Շնիցլերի գիրքը լույս տեսավ Պ. Մակինցյանի խմբագրաթյամբ և առաջաբանով։ Այդ հոդվածում, որ հեղինակը կոչել է «կենսա-քննական ակնարկ», հենվելով Շնիցլերի մասին գերմաներեն և ռուսերեն աշխատությունների վրա, հայ քննադատը գծագրում է գրողի ստեղծագործական դիմանկարը, ցույց է տալիս նրա ուժեղ և թույլ կողմերը, այն հասարակական-գրական միջավայրը, այդ ձևավորվել է նրա տաղանդը։ Ի դեպ, Պ. Մակինցյանի այդ հոդվածը 1980 թ. արտատպվեց քննադատի «Դիմագծեր» ժողովածուի մեջ և այժմ մատչելի է ընթերցող լայն շրջաններին։
Շնիցլերի հայերեն հատորում տեղ են գտեյ հետևյալ հինգ արձակ գործերը՝ «Մի հրաժեշտ», «Ծաղիկներ», «Լեյտենանտ Գուստլ», «Մահացում», «Տիկին Բերտա Գարլանը»։ «Լեյտե–
14