Այս էջը սրբագրված է
Մյուս կողմից, Տերյանը հայերենից ռուսերեն է թարգմանել մեր ազգային գրականության մի շարք երկեր (Գ. Սունդուկյանի «Պեպոն», Րաֆֆու «Կայծերի» առաջին հատորը, Շիրվանզադեի «Ցավագարը» և այլն)։ Այս հանգամանքը հատուկ կարևորություն և հետաքրքրություն է տալիս Տերյանի թարգմանական ժառանգությանը՝ ինչպես հայ մշակույթի պատմության, այնպես էլ թարգմանության տեսական հարցերի քննության առումով։ Արթուր Շնիցլերի վիպակի տերյանական թարգմանությունը իր որոշակի տեղը պիտի գրավի այդ հարցերի լուսաբանման մեջ։
Վստահ ենք, որ Վահան Տերյանի այս թարգմանության վերահրատարակությունը հետաքրքրությամբ կընդունվի մեր օրերի հայ ընթերցողի կողմից՝ և՛ իբրև դարասկզբի արևմտաեվրոպական գրականության արժեքավոր մի էջ, և՛ որպես հայ մեծ բանաստեղծի ժառանգության մի մասունք։
ԷԴ. ՋՐԲԱՇՅԱՆ