Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԱԲԱՆ

Ավստրիացի ականավոր արձակագիր և դրամատուրգ Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վիպակը արդեն երկրորդ անգամ է ներկայացվում հայ ընթերցողին։ Վիպակի հայերեն նախորդ տպագրությանը կատարվել է ավելի քան 70 տարի առաջ՝ գրողի երկերի ժողովածուի առաջին հատորում (1912)։

Տասնամյակներ անց իրագործվող այս վերահրատարակությունը երկու նպատակ ունի։ Նախ, ժամանակակից հայ ընթերցողին հնարավորություն տալ ծանոթանալու դարասկզբին մեր իրականության մեջ ևս բավական մասսայականության վայելած այդ հեղինակի լավագույն երկերից մեկի հետ։ Երկրորդ, մոռացությունից փրկել մեր մեծ բանաստեղծ Վահան Տերյանի թարգմանական ժառանգության հետաքրքիր էջերից մեկը, որը կարող է որոշակի պատկերացում տալ նրա թարգմանչական սկզբունքների և լեզվական մշակույթի զարգացման մասին։

Անդրադառնանք նախ մեկ, հետո մյուս հարցին:

Ավստրիական գրականությունը յուրահատուկ տեղ է գրավում գերմանալեզու գրականությունների շարքում։ Ճիշտ է, այն չունի իր «սեփական», ավելի ճիշտ՝ միայն իրեն պատկանող լեզուն։ Բայց իր թեմատիկ, ժանրային և ոճական մի շարք գծերով, իր ստեղծագործական ավանդույթներով այն որոշակիորեն առանձնանում է արևմտաեվրոպական գրականությունների

3