մեծ ընտանիքում՝ արտացոլելով այն յուրօրինակ պայմանները, որոնց մեջ ապրել և զարգացել է Կենտրոնական Եվրոպայի այդ երկրամասը: Ավստրիական գրականությունը հատկապես նշանակալից նվաճումների հասավ XIX—XX դարերում, երբ երևան եկան համաեվրոպական ճանաչում ստացած այնպիսի անուններ, ինչպես Ֆրանց Գրիլպարցերը, Նիկոլաուս Լենաուն, Ռեյնար Մարիա Ռիլկեն, Ֆրանց Կաֆկան, Ստեֆան Ցվեյգը, Ֆրանց Վերֆելը և ուրիշներ:
Արթար Շնիցլերը (1862—1931) իր ստեղծագործության կշռով և նշանակությամբ անպայման զիջում է նշված անուններին։ Բայց անտեսել նրա որոշակի տեղն ու նշանակությունը ավստրիական գրականության պատմության մեջ չի կարելի: Շնիցլերը պատկանում է եվրոպական գրողների այն սերնդին, որի ստեղծագործական կյանքն ընթացավ XIX դարի վերջին և XX դարի աոաջին տասնամյակների՝ բուռն ցնցումներով և արմատական տեղաշարժերով հարուստ ժամանակաշրջանում։ Նա ծնվել և ամբողջ կյանքն անց է կացրել Վիեննայում՝ ավստրոհունգարական բազմազգ կայսրության, իսկ 1919-ից՝ ավստրիական հանրապետության մայրաքաղաքում, որն այն ժամանակ անվանում էին «միջին Եվրոպայի Փարիզ»։ Այստեղ, չնայած «անհոգ ու թեթև» կյանքի արտաքին բոլոր նշաններին, կենտրոնացել էին երկրի սոցիալական-ազգային բոլոր հակասությունները, գեղարվեստական զարգացման բարդ միտումները։ Հետևելով իր հոր և պապի օրինակին՝ պատանի Շնիցլերը ևս ընտրեց բժշկի մասնագիտությունը և հետո երկար տարիներ աշխատել է իբրև զինվորական բժիշկ։ Սակայն գրական հակումները շատ շուտով գերակշռեցին։ 80-ական թթ. վերջին Շնիցլերը մերձեցավ գրողների մի խմբի հետ, որն իրեն կոչում էր «Երիտասարդ Վիեննա»։ Այդ խմբի մեջ մտնում էին նաև վիպասան և քննադատ Հերման Բարը, բանաստեղծ և դրամատուրգ Հուգո ֆոն Հոֆմանստալը, էսեիստ և նովեյիստ Պետեր Ալտենբերգը և ուրիշներ։ Նրանք նպատակ էին դրել նշելու գրականության զարգացման նոր ուղիներ և իրենց կոչում էին «մոդեռնիսաներ»։ Նրանք, մասնավորապես, հիմք դրեցին ավսարիական իմպրեսիոնիզմին, թեև նրանց ստեղծագործությանը չէր սպառվում միայն այդ հոսանքի սկզբունքներով։4