Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարօինակ է, որ ինչ-որ շքանշանի շնորհիվ ես հնարավորություն ունեցա քեզնից տեղեկության ստանալու։ Գոնե մի անգամ շքանշանը բանի պետք եկավ։ Սրտանց շնորհակալ եմ քո շնորհավորության համար։ Արդյոք Վիեննա չե՞ս գա դու։ Չէ՞ որ դա բոլորովին հեռու չէ։ Ես այնքան ուրախ կլինեմ քեզ կրկին տեսնելու։ Եվ շուտով։ Ամբողջ սրտով քո նախկին

Էմիլ»:

Բերտան նախաճաշում էր։ Ֆրիցը մոր կողքին նստած, ուրախ-ուրախ լեզվին էր տալիս, բայց մայրը նրան չէր լսում։ Նամակն ընկած էր նրա առջև, սեղանի վրա։ Դա Բերտային մի հրաշք էր թվում։ Նախանցյալ գիշեր նա ուղարկել էր իր նամակը, իսկ այս առավոտ ահա եկավ պատասխանը։ Էմիլը մի օր, մի ժամ անգամ չէր սպասել և գրել էր այնքա՛ն սրտանց ու ջերմ, կարծես միմյանցից երեկ բաժանված լինեին։ Բերտան լուսամուտից դուրս նայեց։ Ի՜նչ հրաշալի առավոտ է։ Դուրսը թռչունները ճռվողում էին։ Բլուրներից վաղ ամռան բուրմունք էր գալիս։ Բերտան նորից ու նորից կարդում էր նամակը։ Հետո գրկեց Ֆրիցին, վեր նետեց նրան ու համբուրեք։ Նա անսահման երջանիկ էր։ Երբեք այնքան երջանիկ չէր զգացել իրան։ Հագնվելիս նա մտածում էր. «Այսօր հինգշաբթի է, երկուշաբթի նա Վիեննա պիտի գնա հագուստ չափելու, չորս օր պիտի անցնի, չորս հավիտենության չափ երկար օր։ Նույնքան ժամանակ պիտի անցնի, որքան անցել է այն օրից, երբ նա ճաշում էր տագեր տանը։ Եվ որքան դեպքեր այդ օրերի ընթացքում։ Ոչ, Էմիլին նա շուտ պիտի տեսնի։ Չէ՞ որ կարելի է վաղը գնալ և մի քանի օր մնալ Վիեննայում։ Իսկ այստեղ, ամենքին ի՞նչ ասել։ Դեհ, մի բան կհնարե։ Ավելի կարևորն է այն հարցը, թե ինչպե՞ս պատասխանն ինքը Էմիլին, և որտե՞ղ պիտի տեսնվեն նրանք։ Հո չի՞ կարող ինքը գրել Էմիլին, թե՝ ահա ես գալիս եմ Վիեննա, որտե՞ղ կարելի է տեսնվել քեզ հետ։ Իսկ եթե հանկարծ նա պատասխանե. «Ե՛կ, ինձ մոտ»... Ոչ, դա անկարելի է։ Այդպես չի կարելի։ Պետք է մի ուրիշ բան մտածել։ Ամենալավն այն կլինի, որ նա այսպես գրե Էմիլին. «Ես գալիս եմ Վիեննա այսինչ օրը և այսինչ տեղում լինեմ»: Օ, եթե չիներ մեկը, եթե ունենար մի մարդ, որի հետ կարելի լիներ այդ ամենի մասին խոսել։ Նրա մտքով անցավ

73