սեղմումային տեսակի կենցաղային սառնարաններին ներկայացվող պահանջներից։ Ս-ի տարբեր մոդելներ իրարից տարբերվում են սառեցնող խցիկների տարողությամբ և եզրաչափքով։
ՍԱՌՆԱՐԱՆ կենցաղային, լինում են երկու տեսակի Ս-ներ՝ սեղմումային և կլանումային։ Դրանք տարբերվում են սառեցման ագրեգատի գործողության սկզբունքով (սառնություն ստանալու եղանակով), կառուցվածքային առանձնահատկություններով ու տեխնիկական բնութագրերով։
Սեղմումային տեսակի սառնարանային ագրեգատը բաղկացած է էլեկտրաշարժիչով գործարկվող ճնշակից, գոլորշարարից, խտարարից և չորուցիչ զտիչից։ Ս-ի խցիկը սառեցվում է գոլորշարարի խողովակներով սառնազդակի շրջանառության շնորհիվ, որը կատարվում է ճնշակի օգնությամբ։ Նշված տեսակի սառնարանային ագրեգատն ամփոփ է, շարժվող մասերի փոխարինման և յուղման կարիք չունի։ Հիմնական թերությունը շարժիչ-ճնշակի աշխատանքն ուղեկցող աղմուկն է և Ս-ի թրթռումը։ Շարժիչ-ճնշակի կարգավորման և Ս-ի ճիշտ տեղադրման դեպքում այն աշխատում է բավական խուլ ձայնով, գրեթե չզգացվող թրթռումով։ Սառնարանային ագրեգատը պարբերաբար միացվում ու անջատվում է (խցիկում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմ պահպանելու համար) ավտոմատորեն բազմադիրք կարգավորիչով։
Կլանումային սառնարանային ագրեգատում, որը կազմված է տաքացիչով գեներատորից, խտարարից, գոլորշարարից և կլանիչից, սառնությունը գոյանում է պինդ կամ հեղուկ նյութով (կլանիչ) սառնազդակի (սովորաբար ամոնիակ) գոլորշիները կլանելու շնորհիվ։ Սառնազդակի շրջանառությունը համակարգում կատարվում է դրա տաքացման հաշվին։ Ագրեգատը չունի շարժվող մեխանիկական մասեր, ուստի աշխատում է առանց աղմուկի։
Սեղմումային տեսակի սառնարանային ագրեգատն ունի ավելի բարձր սառնարտաղրողականություն, քան կլանումայինը, և պարբերական աշխատանքի շնորհիվ ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառում։
Թողարկում են միախուց և երկխուց Ս-ներ։ Միախուց Ս. ունի ցածր ջերմաստիճանային բաժանմունք (սառնախցիկ), որտեղ պահպանվում է –6 °C... - 12 °C (որոշ Ս-ներում՝ մինչև -18 °C), իսկ բուն սառնարանային խցում 0-6 °C ջերմաստիճան։ Սառնախցիկի ջերմաստիճանը նշվում է դռնակի վրա աստղանիշով (մեկ աստղանիշը՝ -6 °C, երկուսը և երեքը՝ համապատասխանաբար -12 °C և -18 °C)։
Երկխուց Ս-ներում ցածր ջերմաստիճանային բաժանմունքը մեկուսացված է սառնարանային խցից և ըստ էության ինքնուրույն սառնախցիկ է՝ սեփական ջերմաստիճանային ռեժիմով։ Քանի որ սառնախցիկն ավելի հազվադեպ են բացում և փակում, քան Ս., ուստի դրա աշխատանքի ռեժիմը երկխուց Ս-ներում ավելի կայուն է և խնայողական, քան միախուց Ս-ներում։
Ս-ի տեղադրումը։ Խորհուրդ չի տրվում Ս. տեղադրել ջերմության աղբյուրին (վառարան, սալօջախ, ջեռուցման մարտկոց) մոտ, 80 %-ից բարձր հարաբերական խոնավության պայմաններում կամ այնպիսի տեղում, ուր արևի ուղիղ ճառագայթներ են ընկնում։ Ս. տեղադրվում է խիստ ուղղաձիգ դիրքով, կամ մի փոքր դեպի հետ թեքված։ Անհրաժեշտ է Ս-ի հետին պատի մոտ ազատ տարածություն թողնել օդի շրջանառության համար։ Միացնելուց առաջ անհրաժեշտ է ստուգել Ս-ի և ցանցի լարումների