Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաքրել փոշուց, վելվետնե զտիչը լվանալ չի կարելի։ Անհրաժեշտ է հետևել, որ զտիչի էլեկտրաշարժիչին հարող մակերևույթը մաքուր լինի, այլապես զտիչի վրայի փոշին կաղտոտի էլեկտրաշարժիչը և Փ-ի աշխատանքի ժամանակ կտարածվի սենյակում։ Շատ Փ-ներ ունեն մեկանգամյա գործածման փոխովի թղթե զտիչներ, որոնք բնակարանը հավաքելուց կամ կահույքը, հագուստը մաքրելուց հետո դեն են նետվում՝ Փ-ի մաքրումը դարձնելով հարմար և հիգիենիկ։ Հատուկ ցուցիչը թույլ է տալիս հետևել զտիչի փոշելցմանը։

Տևականորեն օգտագործելիս Փ-ի աշխատանքի ամեն ժամից հետո, առանց էլեկտրական ցանցից անջատելու, հարկավոր է 10 րոպեանոց ընդմիջում տալ, որպեսզի էլեկտրաշարժիչը հովանա։ 250-300 ժամ աշխատելուց հետո ածխե խոզանակները համարյա լրիվ մաշվում են, ուստի հարկավոր է դրանք փոխարինել պահեստային խոզանակներով (միաժամանակ պետք է էլեկտրաշարժիչի խարսխի կոլեկտորը սրբել բենզինով թրջած շորով)։ Անեն մեկն էլ կարող է փոխել խոզանակները և սրբել կոլեկտորը, սակայն բարդ կառուցվածք ունեցող Փ-ի համար ավելի լավ է դիմել նորոգման արհեստանոց։

Ճկափողը հաճախ խցանվում է կոշտ աղբակտորներով։ Օգտագործելուց առաջ հարկավոր է ստուգել ճկափողը՝ միացնելով այն ելքի անցքի կցաշուրթին։ Ընդ որում, որպեսզի աղբը փոշու հետ չլցվի սենյակ, ճկափողի ծայրն անպայման պետք է մտցնել Փ-ի մուտքի անցքի մեջ։ Հատակադիր և ձեռքի Փ-ները սնվում են 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից, սպառվող հզորությունը 140-600 Վտ է։ Քիչ տեղ զբաղեցնելու նպատակով (առանձնապես փոքր բնակարանում) Փ-ի տուփի (փաթեթվածքի) ձևավորումը հարմարեցնում են սենյակի ինտերիերին, օրինակ, տալիս են փափկաթոռի տեսք, ինչպես «Ուրալ» և «Էլեկտրոսիլա» Փ-ներինն է։

ՔՍԱՆՅՈՒԹԵՐ ավտոմեքենայի, ըստ կիրառման նպատակի տարբերում են շարժիչի, վտխանցատուփի, գլխավոր փոխանցիչի ու ղեկային կառավարման փոխհաղորդիչային յուղեր և թանձր (պլաստիկ) Ք.՝ հանքային յուղերի և թանձրիչների խառնուրդներ (կիրառվում են այն դեպքերում, երբ հանքային յուղերի օգտագործումն անթույլատրելի է մեքենայի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով)։

Ավտոմեքենայի շարժիչների յուղերը լինում են ամառային, ձմեռային և համապիտանի (ամառային յուղերն ավելի մածուցիկ են, քան ձմեռայինները)։ Տարբերում են կարբյուրատորային շարժիչների (հին անվանումը՝ ավտոլ) և դիզելների Ք.։

Փոխհաղորդիչային յուղերը, որոնք նախատեսված են մեծ բեռնվածքների ենթակա շփվող մասերը յուղելու համար, պետք է ունենան որոշակի հատկություններ, որոնք ձեռք են բերվում հատուկ հավելանյութերի ներմուծմամբ։

Որոշակի վազքատարածություն անցնելուց հետո հարկավոր է յուղերը և Ք. փոխարինել նորով։

ՕԴԱՄԱՔՐԻՉ կենցաղային, գազօջախի այրոցներում գազի թերայրման վնասակար արգասիքներից, կերակուր եփելիս գոյացող ճարպի և մրի մասնիկներից խոհանոցի օդը մաքրելու, ինչպես նաև այրված կերակրի տհաճ հոտը վերացնելու սարք։ Օ. տեղակայվում է խոհանոցի կահույքի լրակազմի մեջ կամ ամրացվում պատին՝ գազօջախից կամ էլեկտրական սալօջախից 700-900 մմ բարձրության վրա։

Օդի հետ ներծծվող աերոզոլները և մեխանիկական խառնուրդները նստում են զտող նյութի (աերոզոլային զտիչի) վրա, այնուհետև կլանիչ-կատալիզատորի միջով անցնելով օդը գազամաքրվում է, իսկ միացած մանրէասպան լամպի (ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր) դեպքում նաև մանրէազերծվում։ Օդի ակտիվ շրջանառության շնորհիվ ջերմությունը հավասարաչափ բաշխվում է խոհանոցում, ինչը խոչընդոտում է պատերին գոլորշիների խտացմանը։ Օդը լավ մաքրելու համար խորհուրդ է տրվում կերակուրը եփելուց հետո Օ. 20-30 րոպե միացրած թողնել՝ անջատելով մանրէասպան լամպը։

Չի կարելի նայել միացված մանրէասպան լամպին, քանի որ լամպի բաց լուսարձակումը (երբ Օ-ի ներքևի կափարիչը հանված է) կարող է առաջացնել աչքերի այրվածք։

Օ-ի զտիչներն անհրաժեշտ է պարբերաբար (առնվազն վեց ամիսը մեկ) արհեստանոցում մաքրել նստվածքից։ Տանը զտիչները մաքրելու համար հարկավոր է բացել Օ-ի կափարիչը, հանել զտիչը և 2-3 ժամ պահել սինթետիկ գործվածքների համար նախատեսված լվացամիջոցների լուծույթի մեջ, ապա պարզաջրել, քամել առանց ոլորելու և չորացնել խոնավածուծ շորի վրա։ Չորացած զտիչը պետք է դնել Օ-ի կափարիչի վրա, սեղմել զսպանակիչ պահանգներով և կափարիչը տեղը դնել։

Կլանիչ կատալիզատորի վերականգնման համար հարկավոր է պլաստմասսայե պարկուճից այն լցնել մաքուր չոր տապակի մեջ և 3-3,5 ժամ պահել ջեռոցում 250-300 °C ջերմաստիճանում։ Կլանիչի տաքացման ընթացքում տհաճ հոտ է առաջանում, ուստի պետք է բացել խոհանոցի պատուհանը և փակել դուռը (առնվազն առաջին ժամվա ընթացքում)։ Մշակված կլանիչը հարկավոր է կրկին լցնել պարկուճի մեջ և տեղակայել