դնել խճողակը (1 թեյի գդալ), եզրերը միացնել և սեղմել։ Տախտակի վրա ալյուր ցանել, Բ. շարել վրան և մինչև եփելը պահել սառը տեղում։ Բ. եփում են աղ արած եռացող ջրի կամ մսի արգանակի մեջ՝ մոտավորապես 6-8 րոպե (մինչև բարձրանան ջրի երես)։
Խճողակ։ Միսը և գլուխ սոխը աղալ, ավելացնել աղ, աղացած պղպեղ, մի քիչ ջուր կամ կաթ (հյութեղ լինելու համար) և լավ խառնել։
Խմորի համար. 1 1/2 բաժակ ալյուր, 1 ձու, 100 գ ջուր, 1/2 թեյի գդալ աղ։
Խճողակի համար. 400 գ տավարի միս (կամ 200 գ տավարի և 200 գ խոզի մսի խառնուրդ), 1 գլուխ սոխ, 1/2 բաժակ ջուր, 1/2 թեյի գդալ աղ. պղպեղը՝ ըստ ճաշակի։
Բ. ջեռեփած. եփած Բ. դնել տապակի մեջ, վրան լցնել տոմատի կամ թթվասերի սոուս, քերած պանիր, ցողել հալած յուղ և դնել ջեռոցը։
ԲՈՐԱՆԻ, կանաչ լոբով, բազկաթերով կամ այլ բանջարեղենով և մսով պատրաստվող կերակրատեսակ։
Հավի Բ. կանաչ լոբով և ձվով հավի մսեղիքը տապակում են, կտրտում, լցնում կաթսայի մեջ, ավելացնում կարագ, խաշած կանաչ լոբի, սոխառած, այնուհետև լցնում են հարած ձու և ջեռոցում եփում մոտավորապես 5 րոպե։
Մատուցում են վրան հալած կարագ լցրած և մաղադանոս ցանած։
300 գ հավին՝ 2 գլուխ սոխ, 400 գ կանաչ լոբի, 2 ճաշի գդալ յուղ, 50 գ կարագ, 2 ձու. աղը և մաղադանոսը՝ ըստ ճաշակի։
Ճտի Բ. կանաչ լոբով. կանաչ լոբին ընտրում են, թելերը հեռացնում, կտրտում, ավելացնում յուղ, մի քիչ ջուր, մարմանդ կրակի վրա խաշում և ավելացնում սոխառած։ Ճուտը մանր կտրտում են, լցնում լոբու կաթսայի մեջ, կաթսան ծածկում և եփում մինչև պատրաստ լինելը։
Մատուցում են մաղադանոսով զարդարած։ Առանձին մատուցում են շաքարով, դարչինով և զաֆրանով համեմած մածուն։
300 գ ճտին՝ 400 գ կանաչ լոբի, 1/2 գլուխ սոխ, 3 ճաշի գդալ յուղ, 1/2 բաժակ մածուն, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ դարչին, 1/2 թեյի գդալ զաֆրան։
Ճտի Բ. բադրիջանով պատրաստելիս լոբու փոխարեն օգտագործում են կեղևած և կտրտած բադրիջան։ Առանձին մատուցում են ծեծած սխտորով մածուն։
300 գ ճտին՝ 400 գ բադրիջան, 1/2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ, 1/2 բաժակ մածուն, 2 պճեղ սխտոր, աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։
Բ. լոռու. ոչխարի միսը (մեջքամիսը կամ կրծքամիսը) մանր կտրտում են, լցնում եռացող յուղով կաթսայի մեջ, տապակում։ Այնուհետև ավելացնում են սոխառած, մանր կտրտած կանաչի, կիսած պոմիդոր, աղ, պղպեղ և եփում փակ կաթսայում։
300 գ ոչխարի միս, 1 գլուխ սոխ, 2-3 ճաշի գդալ յուղ, 1 տրցակ խառը կանաչի, 2 պոմիդոր. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
ԲՈՐՇՉ, սովորաբար եփում են մսի, երբեմն՝ սնկի արգանակով։
Եփել արգանակ։ Բանջարեղենը (ճակնդեղ, գազար, սոխ, մաղադանոս) կտրտել ձողաձև կամ շերտերով, լցնել կաթսայի մեջ, ավելացնել յուղ, շաքարավազ, 3/4 բաժակ արգանակ, տոմատախյուս (պոմիդոր օգտագործելիս այն կտրտում են և լցնում կաթսայի մեջ Բ-ի պատրաստ լինելուց 10 րոպե առաջ) և կափարիչը դրած եփել սկզբում թեժ (մինչև եռալը), ապա մարմանդ կրակի վրա (մոտ 30 րոպե)։ Եփելու ընթացքում բանջարեղենը խառնել և, եթե անհրաժեշտ է, արգանակ ավելացնել։ Այնուհետև լցնել կտրտած կաղամբ, կարտոֆիլ և շարունակել եփել ևս 15-20 րոպե։ Ավելացնել մսի քամած տաք արգանակ, պղպեղ, դափնու տերև, աղ, ըստ ճաշակի՝ քացախ (կամ կիտրոնաթթու) և եփել մինչև բանջարեղենի պատրաստ լինելը։
Բ. կարելի է գունավորել ճակնդեղի եփուկով. 1 ճակնդեղը շերտերով կտրտել, ավելացնել տաք արգանակ (1 բաժակ), 1 թեյի գդալ քացախ, դնել մարմանդ կրակի վրա և եռման հասցնել։ Այնուհետև տաք եփուկը քամել և մատուցելուց առաջ լցնել Բ-ի մեջ։ Յուրաքանչյուր բաժին Բ-ին ավելացնել թթվասեր և մանր կտրտած մաղադանոս։
500 գ մսին՝ 2,5 լիտր ջուր, 300 գ ճակնդեղ, 200 գ թարմ կաղամբ, մեկական արմտիք, 1 գլուխ սոխ, 2-3 կարտոֆիլ, 2 ճաշի գդալ տոմատախյուս կամ 2-3 պոմիդոր, 1 ճաշի գդալ յուղ կամ կարագ, թթվասերը, համեմունքը, քացախը, շաքարավազը՝ ըստ ճաշակի։
Բ. առանց մսի. կեղևած բանջարեղենը և արմտիքը կտրտել, ձեթ ու քիչ ջուր ավելացնել և փակ կաթսայում կիսաեփ անել։ Եփելու ընթացքում բանջարեղենը պարբերաբար խառնել, անհրաժեշտության դեպքում ջուր ավելացնել։ Եռացրած ջրին ավելացնել աղ, շերտերով կամ խորանարդիկներով կտրտած կարտոֆիլ, կրկին եռացնել և ավելացնել կտրտած կաղամբ։ 10-15 րոպեից լցնել խաշած բանջարեղենը և եփել մարմանդ կրակի վրա։ Կրակից վերցնելուց 10 րոպե առաջ ավելացնել տոմատ կամ կտրտած և յուղով տապակած պոմիդոր։ Պատրաստի Բ. ըստ ճաշակի համեմել շաքարավազով, աղով, քացախով, կիտրոնի հյութով կամ կիտրոնաթթվով և թողնել 15-20 րոպե։ Մատուցելուց առաջ յուրաքանչյուր բաժին Բ-ին ավելացնել թթվասեր, մանր կտրտած մաղադանոս, սամիթ և կանաչ սոխ։
2,5 լիտր ջուր, 250 գ ճակնդեղ, 2-3 կարտոֆիլ, 250 գ կաղամբ, մեկական արմտիք, 1 գլուխ սոխ, 100 գ ձեթ, 1-2 ճաշի գդալ տոմատախյուս կամ 3-4 պոմիդոր. շաքարավազը, աղը, կիտրոնաթթուն՝ ըստ ճաշակի։
Տես նաև Ազգային կերակրատեսակներ հոդվածը։
ԲՐԻՆՁ, տես Ձավար:
ԲՐՈՒՏՏՈ, փաթեթավորված ապրանքի քաշը։ Խոհարարության մեջ՝ նախնական մշակումից առաջ մթերքի զանգվածը։
ԲՈՒԺԵՆԻՆԱ, տապակած կամ ջեռեփած խոզի միս՝ բարակ ճարպաշերտով։
Բ. կարելի է պատրաստել տան պայմաններում. խոզի մսին (կոնքազդրային անոսկոր մաս) կարագ քսել, պատառաքաղով ծակծկել, աղ, սև պղպեղ, մանր կտրտած սոխ ցանել, ավելացնել բուրավետ պղպեղ, դափնու տերև, սխտոր։ Սաճի մեջ խաչաձև դնել 2 փայտե ձողիկ, վրան՝ միսը, 2-3 ճաշի գդալ ջուր լցնել և դնել տաք ջեռոցի մեջ։ Միսը կարմրելուց հետո անհրաժեշտ է ջեռոցի ջերմությունը պակասեցնել։ Տապակելու