Կ.պ–ման ժամանակ շատ կարևոր է առավելագույն չափով պահպանել մթերքում պարունակվող վիտամինները: Այսպես, C վիտամինը պահպանելու համար անհրաժեշտ է մրգերի և բանջարեղենի կեղևը հանել հնարավորին չափ բարակ շերտով, բանջարեղենը կեղևել և կտրտել օգտագործելուց կամ եփելուց անմիջապես առաջ։ Կեղևած կարտոֆիլն անհրաժեշտ է գցել ջրի մեջ, որպեսզի չմգանա։ Խորհուրդ է տրվում բանջարեղենը կտրտել միայն չժանգոտող պողպատե դանակով, գցել եռջրի մեջ, կաթսայի կափարիչը դնել և եփել մարմանդ եռքով (հետևել, որ բանջարեղենը ծածկված լինի ջրով և եփելու ժամանակը չանցնի)։ Ապուրի համար պետք է սկզբում եփել արգանակը, այնուհետև ավելացնել բանջարեղենը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի եփվելու ժամանակը (օրինակ, ճակնդեղը գցել ավելի շուտ, քան կարտոֆիլը ևն)։ Անհրաժեշտ է հիշել, որ խմելու սոդան քայքայում է C և B1 վիտամինները, հետևաբար, բանջարեղեն և լոբազգիներ եփելիս խորհուրդ չի տրվում սոդա օգտագործել։ Կարոտինը (A նախավիտամին) քայքայվում է թթուների ազդեցությամբ, ուստի սալաթների և աղցանների մեջ քացախը պետք է լցնել մատուցելուց առաջ։
Բաղադրատոմսի ընտրություն։ Ջերմամշակման եղանակը և բաղադրատոմսով նախատեսված լրացուցիչ մթերքն ու համեմունքը պետք է համապատասխանեն տվյալ մթերքի առանձնահատկություններին։ Մեկ համեմունքը մյուսով փոխարինելը կամ առհասարակ չօգտագործելն ազդում է պատրաստի ուտեստի համի վրա։ Բաղադրատոմսով նախատեսված մթերքից և համեմունքից որևէ մեկի բացակայության դեպքում նպատակահարմար է ընտրել այլ բաղադրատոմս՝ ճշգրտորեն պահպանելով դրանում նշված համամասնությունները։
Աշխատանքի և ժամանակի խնայողություն։ Կերակուր պատրաստելը տնային ամենաաշխատատար գործերից է։ Ժամանակ և ջանք խնայելու նպատակով կարելի է օգտագործել զանազան կիսապատրաստվածքներ և սննդային խտամթերք։
Սակայն պահածոները և խտամթերքը չեն կարող լիովին փոխարինել թարմ մթերքին և հիմնականում նախատեսված են տուրիստական արշավների համար։ Ճաշի պատրաստման համար անհրաժեշտ ժամանակը և աշխատանքը կրճատելու նպատակով կարելի է օգտագործել երկարատև նախնական և ջերմային մշակում չպահանջող թարմ մթերք։
Որոշ մթերքների կշռի (գրամներով) համեմատական աղյուսակ
| Մթերք | Բարակ բաժակ (250 մլ տարողության) | Ճաշի գդալ | Թեյի գդալ | 1 հատ |
|---|---|---|---|---|
| Ալյուր եգիպտացորենի |
160 |
30 |
10 |
- |
| կարտոֆիլի | 180 | 30 | 10 | - |
| ցորենի | 160 | 30 | 10 | - |
| Աղ | 290 | 30 | 10 | - |
| Բալ (թարմ) | 190 | 30 | - | - |
| Բրինձ | 240 | 30 | 10 | - |
| Գազար միջին | - | - | - | 75 |
| Գարեձավար | 230 | 25 | 8 | - |
| Դարչին աղացած | - | 20 | 8 | - |
| Դոնդողանյութ (փոշի) | - | 15 | 5 | - |
| Ելակ (թարմ) | 150 | 25 | - | - |
| Թեյ | - | - | 2,5 | - |
| Լիկյոր | - | 20 7 | - | |
| Լոբի (հատիկ) | 220 | - | - | - |
| Խաշխաշ | - | 18 | 5 | - |
| Խնձոր միջին | - | - | - | 100 |
| Կակաո (փոշի) | - | 25 | 9 | - |
| Կաթ անարատ | 250 | 20 | 5 | - |
| խտացրած | - | 30 | 12 | - |
| փոշի | 120 | 20 | 5 | - |
| Կաղին (միջուկը) | 170 | 30 | - | - |
| Կարտոֆիլ միջին | - | - | - | 100 |
| Կիտրոնաթթու | - | 25 | 8 | - |
| Ձեթ | 240 | 17 | 5 | - |
| Ձվի փոշի | 180 | 25 | 10 | - |
| Ձու | - | - | - | 43 |
| սպիտակուցը | - | - | - | 23 |
| դեղնուցը | - | - | - | 20 |
| Մեղր | 370 | 35 | 10 | - |
| Մոռ (թարմ) | 140 | 20 | - | - |
| Յուղ | 240 | 17 | 5 | - |
| Նուշ (միջուկը) | 160 | 30 | - | - |
| Շաքարավազ | 200 | 17 | 4 | - |
| Շաքարափոշի | 180 | 25 | 10 | - |
| Ոսպ | 210 | - | - | - |
| Չամիչ | 190 | 25 | 7 | - |
| Պաքսիմատ աղացած | 125 | 15 | 10 | - |
| Պղպեղ աղացած | - | - | 5 | - |
| Պոմիդոր միջին | - | - | - | 100 |
| Ջուր | 250 | 15 | 5 | - |
| Սևաձավար | 210 | 25 | - | - |
| Սերուցք | 250 | 14 | 5 | - |
| Սիսեռ | 230 | - | - | - |
| Սոդա խմելու | - | 28 | 12 | - |
| Սոխ միջի | - | - | - | 75 |
| Սպիտակաձավար | 160 | 15 | 4 | -4 |
| Սուրճ աղացած | - | 20 | 7 | - |
| Վարունգ միջին | - | - | - | 100 |
| Տոմատախյուս | 220 | 25 | 5 | - |
| Ցորենի ձավար | 230 | 25 | 8 | - |
| Քացախ | - | 15 | 5 | - |
Կերակուրը կարելի է արագ պատրաստել կաթնամթերքից (տես Սպաս, Շիլա) և ձվից (տես Ձվածեղ): Կարտոֆիլ, կաղամբ, գազար, դդմիկ, բադրիջան, ծաղկակաղամբ, կանաչ լոբի եփելը, տապակելը, խաշելը տևում է 20-30 րոպե։ Արագ են պատրաստվում նաև մակարոնեղենի և ձավարեղենի ուտեստները։ 5-10 րոպեի ընթացքում նրբերշիկով կարելի է երկրորդ կերակրատեսակ պատրաստել։ Շատ քիչ ժամանակ է