նախամուտքն է՝ ներկառուցված պահարանով և անտրեսոլով։ Ձախ պատի երկարությամբ ներկառուցված է նեղ զգեստապահարան։ Շարժամիջնորմը (կամ քառափեղկ դուռը) հնարավորություն է տալիս նախասենյակը միացնել ընդհանուր սենյակին։ Ննջասենյակի 60 սմ խորության ներկառուցված պահարանների դռները բացվում են դեպի նախասենյակ։
Ընդհանուր սենյակը խոհանոցից բաժանված է շարժամիջնորմով։ Սենյակի կահավորումը փոքր-ինչ դժվարանում է լայն լուսամուտի և դռների առկայությամբ։ Նկարում ներկայացված կահավորանքի տարբերակում նախատեսվում է ճաշասեղանը դնել խոհանոցի դռան մոտ։ Ճաշասեղանի մոտ դրվում է ամանեղենի պահարանը։ Պատերից մեկի երկայնքով դրվում է բարձր պահարան, լուսամուտի տակ՝ ոչ խոր պահարան կամ կահույքի առանձին տարրեր։ Փափուկ կահույքը բաղկացած է երեք բազկաթոռից, որոնցից երկուսը դրվում են կողք-կողքի լուսամուտին ուղղահայաց։ Բազկաթոռների հետևի ցածր պահարանում կարելի է գրքեր և ամսագրեր պահել։
Ծնողների ննջասենյակում մահճակալի մոտ դրված է զգեստապահարանը, մյուս կողմից, լուսամուտի մոտ հարդարանքի սեղանը։ Բնակարանում նախատեսված է երկու սանհանգույց՝ մուտքի մոտ և խորքում։ Երկրորդ սանհանգույցին կից փոքր հանդերձասենյակում կարելի է պահել նաև հազվադեպ օգտագործվող իրեր (դահուկներ, հեծանիվ, մանկական սահնակ)։ Հանդերձասենյակին կից ննջասենյակի ներկառուցված պահարանն ունի երկու բաժանմունք։ Մուտքին ավելի մոտ զգեստապահարանն է։ Մահճակալին մոտ գտնվող բաժանմունքի ներքևի մասը անկողնային սպիտակեղենի համար է, վերևի ավելի նեղ մասը կարելի է օգտագործել որպես գրապահարան։ Լուսամուտի դիմաց գրասեղանն է, կողքին գրադարակները, անկյունում՝ հարմարավետ բազկաթոռ։ Նույն կերպ է կահավորվում նաև մեկ կամ երկու հոգու համար նախատեսված մյուս ննջասենյակը։
Ննջասենյակների նախամուտքերը կահավորված են ննջասենյակի մեջ բացվող դռներով ներկառուցված անտրեսոլային պահարաններով։
ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ, սենյակները հարդարելու համար օգտագործում են զանազան նյութեր, պատերը պաստառապատում են (տես Պաստառ) կամ ներկում սոսնձաներկով։ Վերջինս գեղազարդիչ լավ հատկությունների հետ մեկտեղ ունի մի շարք թերություններ. մակերևութային շերտը բավականաչափ դիմացկուն չէ և շուտ է կեղտոտվում, ներկելու համար ավելի շատ ժամանակ