Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լորենի սրտաձև, վայրի և մշակովի բույս։ «Լորենու ծաղկի» (ծաղկաբույլը ծաղկակից տերևների հետ) թուրմը մրսածության ժամանակ օգտագործվում է որպես քրտնամուղ միջոց, իսկ եփուկը բերանի խոռոչը ողողելու համար։ ՀՀ-ում տարածված է բոխու, կաղնու, հաճարենու և փշատերև ծառերի հետ։

Լվածաղիկ, մշակովի և վայրի բույս։ Ծաղկազամբյուղները պարունակում են միջատների համար թունավոր միացություններ։ Ծաղկազամբյուղների փոշին (պիրեթրումը) և դրանցից պատրաստվող սպիրտային ֆլիցիդ պատրաստուկն օգտագործվում են որպես կենցաղային միջատների, տնային կենդանիների մակաբույծների և գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուների դեմ պայքարի միջոց։ ՀՀ-ում աճում է ամենուրեք։

Խավարծիլ, մշակովի բույս։ Արմատներից ու կոճղարմատից ստացվող օշարակը, փոշին, հաբերը, չոր թուրմն ու մզվածքը կիրառվում են որպես լուծողական։ ՀՀ-ում կարելի է մշակել գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

Խնկածաղիկ սովորական, վայրի խոտաբույս։ Ունի միզամուղ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, ցավամոքիչ, ախորժակը լավացնող և այլ հատկություններ։ Օգտագործվում է նաև կոկորդի ողողումների համար։ ՀՀ-ում աճում է չոր անտառային և հովտային մարգագետիններում, անտառների բացատներում։

Խնկեղեգ ճահճային, վայրի բույս։ Կոճղարմատը հումք է խոցային հիվանդությունները բուժող համալիր