վերևի գծից, իսկ կարաբաժինը բոլոր կողմերից հավասար լինի։ Պարկագործվածքը եզրին մոտ թերակարով ամրացնում են հիմնական դետալին։ Վերևի և ներքևի լրացուցիչ կտորները ծալագծով ծալում են հակառակ երեսով դեպի ներս և արդուկում։ Որպեսզի լրացուցիչ կտորները կցակարելիս կարն ուղիղ ստացվի, խորհուրդ է տրվում օճառով նշել կարագիծը (կարագծի հեռավորությունը ծալագծից հավասար է շրջանակի լայնության կեսին)։ Լրացուցիչ կտորները դնում են հիմնական դետալի շիտակ երեսին՝ կտրված եզրերը դեմ դիմաց, ծալագծերը համատեղելով նշված գծերի հետ, ապա թերակարում են և թակալում նշված գծերով այնպես, որ կարերը շրջանակից դուրս չանցնեն, և մեքենայով կարփակ անում։ Գ-ի մուտքը բացելու համար հիմնական կտորը և պարկագործվածքը կտրում են հակառակ երեսից, մուտքի գծով։ Կտրում են կենտրոնից դեպի եզրերը 1,5-2 սմ կարերին չհասնելով։ Կտրվածքի ծայրերից դեպի կարերը թեքությամբ հատում են 0,1-0,2 սմ կարին չհասնելով։ Հետո լրացուցիչ կտորների ծալաբաժինները ծալում են Գ-ի կտրվածքի միջով դեպի հիմնական դետալի հակառակ երեսը՝ վերևի կտորը ուղղելով վեր, իսկ ներքևինը՝ վար։ Հատելուց առաջացած անկյունները շտկում են, ծալում և ամրացնում լրացուցիչ կտորներին կտրվածքին ուղղահայաց կրկնակի կարով։ Լրացուցիչ կտորների ծալատեղերն ամրակարում են խաչաձև կութերով, Գ-ի «շրջանակը» արդուկում հակառակ երեսից, այնուհետև ներքևի լրացուցիչ կտորի եզրը 1 սմ ծալելով թերակարում պարկագործվածքին և թակալում ծալագծին մոտ։ Տակի և վրայի պարկագործվածքները շիտակ երեսով դեպի ներս դնում են իրար վրա, եզրերը հավասարեցնամ և հիմնական դետալը հետ ծալելով թակալում վրայի պարկագործվածքի կողմից 1 սմ լայնության կարով։ Կտրված եզրերը մաքրակարում են զիգզագաձև կարով:
Կարերի մեջ տեղադրված Գ.։ Պարկագործվածքից կտրված դետալները շիտակ երեսով դնում են հիմնական դետալի շիտակ երեսին՝ համատեղելով Գ-ի մուտքի չափը նշող փոքր կտրվածքները։ Պարկագործվածքի կտորները երկարությամբ թերակարում են և թակալում 1,5 սմ լայնության կարով, ապա կտրված եզրերը մաքրակարում զիգզագաձև կարով։ Պարկագործվածքի կտորները հետ են ծալում և արդուկում 1,5 սմ ծալաբաժին թողնելով պարկագործվածքի կողմը։ Առջևի մասին ամրացված պարկագործվածքը մուտքի գծի երկարությամբ թակալում են միացման թակալակարին մոտ։ Պատրաստի դետալները շիտակ երեսով դեպի ներս դնում են իրար վրա՝ համատեղելով ըստ ստուգիչ կտրվածքների և թակալում Գ-ի սահմաններին կարփակ անելով։ Պարկագործվածքներն ամրացնում են թերակարով, ապա թակալում հիմնական դետալները միացնելուց հետո։
ԳՈՒԼՊԱ ԵՎ ԿԻՍԱԳՈՒԼՊԱ, պատրաստում են քիմիական թելքերից, բնական մետաքսից, բրդից կամ բամբակից։ Գ-ի և կ-ի չափսը (համարը) որոշվում է ոտնաթաթի երկարությամբ (սանտիմետրերով)։ Օրինակ, 25 չափսը նշանակում է, որ ոտնաթաթի երկարությունը հավասար է 25 սմ-ի։ Թողարկում են կանացի՝ 19, 21, 23, 25, 27 չափսերի Գ. և կ., տղամարդու՝ 21, 23, 25, 27, 29 չափսերի կիսագուլպա, մարզագուլպա