ազատ թողնել։ Մինչև թիկնամասի մեջտեղի գիծը մնացած 21 շարքը հյուսում են առանց փոփոխության, իսկ թիկնամասի մեջտեղից հյուսումը կրկնում են հակառակ կարգով և այն ավարտում օժանդակ թելով։
Առաջամաս։ Մեքենայի աջ եզրից, 34 ասեղ թողնելով, հավաքում են 48 հատ։ Շարունակում են հյուսումը՝ եզրերից ավելացնելով հատերը (ինչպես թիկնամասում), 2 շարք հյուսում են մուգ մանուշակագույն, 2 շարք՝ բաց մանուշակագույն թելերով։ Կողքից 61 ասեղ աշխատանքային դիրքի բերելուց հետո, զոլեր անելու հետ միաժամանակ, առաջամասի ներքևի եզրով աջից ավելացնում են 1-ական հատ 7 շարքը մեկ 7 անգամ և 8 շարքը մեկ 3 անգամ։ Ներքևի եզրի այս հավելյալ հատերը փոխարինում են կրծքի հորիզոնական սեղմոններին։ Եթե կուրծքը բարձր չէ, կարելի է հատեր չավելացնել։
Սայլակն աջ կողմում է, ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 6 ասեղ, այնուհետև հաջորդաբար 1 անգամ 5, 1 անգամ 6 ասեղ։ Հյուսում են մուգ մանուշակագույն թելով։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի։ Հյուսում են 2 շարք 8 տակ մուգ մանուշակագույն թելով և մի քանի շարք օժանդակ թելով։ Մեքենայից հանում են բոլոր հատերը, գործվածքը շրջում մյուս երեսի վրա և հատերն անցկացնում ասեղներին։
Ներքևի մասի գիծը կլինի ձախ կողմում, իսկ վզի մասը՝ աջում։ Միաժամանակ հյուսվող երիզաժապավենի համար հատեր են ավելացնում։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում, սայլակը տեղակայում աջ կողմում։ Բաց մանուշակագույն թելով հյուսում են ջեմպերի միջին մասը։
Հաջորդաբար աշխատանքային դիրքի են վերադարձնում 1 անգամ 6, 1 անգամ 5, և վերջում, 1 անգամ 6 ասեղ։ Միաժամանակ վզի ուղղությամբ պակասեցնում են 1-ական հատ 2 շարքը մեկ 2 անգամ, 3 շարքը մեկ 4 անգամ, 5 շարքը մեկ 4 անգամ (հատերը տեղափոխելով ինչպես թիկնամասում)։ Վզի ուղղությամբ մնացած 26 շարքը հյուսում են ուղիղ։ Առաջամասի մեջտեղից հյուսումը կրկնում են հակառակ կարգով։
Անկյունային հատվածը հյուսելուց հետո, երբ բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշված, հանում են բոլոր հատերը (մի քանի շարք օժանդակ թելով հյուսելով), գործվածքը շրջում մյուս երեսի վրա և բոլոր հատերն անցկացնում ասեղներին։ Բոլոր ասեղներով հյուսում են 2 շարք 8 տակ մուգ մանուշակագույն թելով և շարունակում հյուսումը։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Երիզաժապավենի և վզի բացվածքի եզրի միջև գոյացած ցանցկեն հատվածում դետալների երեսի կողմից (առաջամասում, գործվածքի հակառակ երեսից) ձգված շիտակ հատերով ստանում են ծալվածքի գիծը (տես նկ. 14, ե)։
Դետալները միացնում են թևքերի մեջտեղի գծով ուղղաձիգ տրիկոտաժային կարով։ Հյուսում են երիզաժապավենի անկյունները։ Դրա համար երիզաժապավենը հետ են ծալում, աշխատանքային դիրքի բերում 12-ասեղ և բռնում երկու երիզաժապավենների ծայրերի բաց հատերը՝ դրանք հակառակ երեսով շրջելով դեպի հյուսողը։ Հյուսում են 3-ական շարք, այնուհետև միաժամանակ երկու կողմից 3 շարքը մեկ 5 անգամ 1-ական հատ պակասեցնում են, մնացած 2 հատը փակում։
Թեզանիքները հյուսելու համար աշխատանքային դիրքի են բերում 59-ական ասեղ և դրանց վրա բաշխում թևքերի ներքևի եզրերի բաց հատերը։ Գործվածքը հակառակ երեսով շրջելով դեպի հյուսողը, հատերը «կերցնելու» համար մեջտեղի 35 ասեղներին անցկացնում են 2-ական, իսկ մնացած ասեղներին՝ 1-ական հատ։ Հյուսում են 55-ական շարք, 1x1 երիզահյուսքով հատերը փակում թելած ասեղով՝ ըստ սխեմայի (տես նկ. 47, ե)։
Նույն ձևով հյուսում են նաև երկու մասից բաղկացած գոտին։ Աշխատանքային դիրքի են բերում 161-ական հատ, օժանդակ թելով հավաքում հատերը, հյուսում մի քանի շարք, այնուհետև 4 շարք հատակցման համար և այդ ասեղներին անցկացնում առաջամասի և թիկնամասի ներքևի եզրահատերը (դետալները շրջելով հակառակ երեսով դեպի հյուսողը)։ Միջհանգուցային հատերից բացի, բռնում են յուրաքանչյուր 6-րդ «հանգույցը»։ Հյուսում են 44-ական շարք 1x1 երիզահյուսքով և հատերը փակում թելած ասեղով։ Հորիզոնական տրիկոտաժային կարով միացնում են դետալների բաց հատերը (կողքի գծերը), իսկ ուղղաձիգ կարով՝