եզրահատերը (երիզահյուսքի և թևքերի կողքի գծերը)։
Կիսաշրջազգեստ, դեպի ներքև թեթևակի լայնացող։ Բաղկացած է 14 տապակներից։ Բրդե թելի քանակը՝ 450 գ (№ 32/2, 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 3,2 հատ, 1 սմ = 5,2 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսքի հակառակ երեսը։ Հարդարված է 8 տակ թելով հյուսած նեղ զոլերով։
Օժանդակ թելով հավաքում են 200 հատ, հյուսում 10 շարք և սկսում առաջին տապակի հյուսումը։ Սայլակը ձախ կողմում է։ Գոտկատեղի գիծը ձախից է, ներքևի գիծը՝ աջից։ 2 շարք հյուսում են 8 տակ թելով, 3 շարք՝ հիմնական թելով։ Սայլակը աջ կողմում է։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Աջից ձախ աշխատանքային դիրքի են բերում 1 անգամ 60, 1 անգամ 50, 1 անգամ 40, 1 անգամ 30 ասեղ։ Վերջին 20 ասեղը վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 13 շարք։ Սայլակը ձախ կողմում է։ 8 տակ թելով հյուսում են 2 շարք, այնուհետև հիմնական թելով 13 շարք։ Սայլակը աջ կողմում է։ Ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 20, 1 անգամ 30, 1 անգամ 40, 1 անգամ 50 ասեղ, աշխատանքային դիրքում մնացած 60 ասեղով հյուսում 2 շարք։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 3 շարք։ Սայլակը ձախ կողմում է։ Նույնը կրկնում են ևս 13 անգամ։ Վերջին տապակը հյուսելու ժամանակ մեկ շարք չեն հյուսում, հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Հյուսումն ավարտելուց հետո կիսաշրջազգեստի կողքի բաց հատերը միացնում են հորիզոնական տրիկոտաժային կարով։ Գոտին հյուսում են երկու փուլով։ Աշխատանքային դիրքի են բերում 119–ական ասեղ, բռնում են գոտկատեղի կեսի միջհանգուցային հատերը, գործվածքը հակառակ երեսով (ուղիղ հյուսք) շրջելով դեպի հյուսողը։ Հյուսում են 32–ական շարք, ծալվածք անում՝ ասեղներին անցկացնելով սկզբնական շարքի հատերը, հատակցման համար հյուսում ևս 4-ական շարք։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Գոտու շիտակ երեսի կողքի եզրերը միացնում են ուղղաձիգ կարով, զոլերի բաց հատերը ամրացնում հատակցմամբ։ Գոտու վերին եզրը հակառակ երեսից հելունով ամրացնում են կիսասյունակներով ծալագծի ուղղությամբ 1-2 շարք թողնելով։ Կիսաշրջազգեստի ներքևի եզրը շրջահյուսում են 4 տակ թելով՝ առանց հավելահատի սյունակներով, բռնելով միջհանգուցային հատերը, այնուհետև երկտակ թելով հյուսում 4-5 շարք 1 հավելահատով սյունակներով։ Ներքևից երկրորդ սյունակաշարքի գծով ստացված զոլակը շրջում են դեպի հակառակ երեսը։ Կիսաշրջազգեստը խծպում են գաղտնակարով։
Եռագույն ջեմպեր (նկ. 52)։ Չափսը՝ 48-50։ Բրդե թելի քանակը՝ 380 գ (№ 32/2, 3 տակ թել), 180 գ շագանակագույն, 90 գ բաց դարչնագույն, 130 գ մուգ շագանակագույն թելեր։ Հատանմուշը. 1 սմ = 3,1 հատ, 1 սմ = 4,8 շարք, երիզահյուսքի հատանմուշը 2x1։ 1 սմ 3,3 հատ, 1 սմ՝ 5 շարք։ Հիմնական հյուսքատեսակը ուղիղ հյուսք։ Գույների հաջորդականությունը սխեմայում նշված է հռոմեական թվանշաններով (թեզանիքը, գոտին և օձիքը հյուսում են 2x1 երիզահյուսքով)։
Հյուսումն սկսում են առաջամասի գոտուց, շարունակում ներքևից վերև ըստ սխեմայի, իսկ թիկնամասը հյուսում են վերևի եզրից դեպի ներքև հյուսելու ընթացքում միացնելով դետալները։ Օժանդակ թելով հավաքում են 155 հատ, հյուսում 9 շարք։ Սայլակը աջ կողմում է։
I մաս։ Ձախ կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 25 ասեղ։ Շագանակագույն թելն ամրացնում են առաջին աջ ասեղին, հյուսում 1 շարք, թելը գցում 25-րդ ասեղին, հյուսում 2-րդ շարքը։ Շարունակում են հյուսումը՝ ձախից 1–ական ասեղ դեպի վերին ռելս դուրս քաշելով։ Երբ դուրս քաշված կլինի 53–րդ ասեղը (անկյան կենտրոնական ասեղը) և հյուսված կլինի 106-րդ շարքը, շագանակագույն թելն ամրացնում են աջ սկավառակին։ Բոլոր ասեղները վերին ռելս են դուրս քաշված։
II մաս։ Սայլակը տեղակայում են ձախ կողմում։ Մուգ շագանակագույն թելն ամրացնում են առաջին ձախ ասեղին։ Աշխատանքային դիրքի են բերում 25 ասեղ, հյուսում 1 շարք, թելը գցում 26-րդ ասեղին, հյուսում 2-րդ շարքը։ Շարունակում են հյուսումը՝ ձախից աջ աշխատանքային դիրքի վերադարձնելով 1-ական ասեղ այնքան ժամանակ, մինչև որ հյուսվի 106-րդ շարքը և թելը գցվի անկյան կենտրոնական ասեղին։ Հանում են բոլոր հատերը՝ մի քանի շարք հյուսելով օժանդակ թելով։
III մաս։ Սկսած անկյան կենտրոնական հատից, մեքենայի ձախ մասում հավաքում են գործվածքի աջ կեսի հատերը։ Հյուսումը շարունակում են շագանակագույն թելով, ձախից դեպի վերին ռելս դուրս քաշում 1-ական ասեղ, իսկ աջից՝ սկզբում 1-ական հատ ավելացնում (4 շարքը մեկ 2 անգամ, 3 շարքը մեկ 10 անգամ), այնուհետև դեպի վերին ռելս են դուրս քաշում բոլոր ասեղները, աջ կողմում օժանդակ թելով հավաքում 109 հատ։ Հյուսում են մի