կցման համար հյուսում 4-ական շարք, այնուհետև շարունակում վերը նշված ձևով։ Գուոու բաց հատերը երկու կողմից էլ ամրացնում են հատակցման կարով։
Մարզագլխարկ (նկ. 56)։ Չափսը՝ 56։ Բրդե թելի քանակը 110 գ (Իե 32/2, 4 տակ թել), 20 գ սպիտակ, 40 գ կարմիր, 50 գ կապույտ։ Հատանմուշը. 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,4 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք, նախշը՝ գունավոր թեք զոլեր։ Որպեսզի գլխարկը կիպ գրկի գլուխը, պետք է գլխի շրջագծի չափից հանել 5-6 սմ։ Հռոմեական թվանշաններով նշված է գլխարկի հյուսման կարգը։ Հյուսումն սկսում են կարմիր թելով։ Հավաքում են 157 հատ, հյուսում 66 շարք, ծալվածք անում և հյուսումը շարունակում սպիտակ գույնի թելով (I)։ Եզրերից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 16, 2 անգամ 10-ական, 4 անգամ 5-ական, 4 անգամ 3– ական, 10 անգամ 1-ական ասեղ։ Հաշվարկելիս, չսխալվելու համար, պետք է վերին ռելսի վրա կարմիր մատիտով նշել ասեղների նշված խմբերը։ Նախքան կապույտ թելը սկավառակին ամրացնելը պետք է հետևել, որ այն բռնված լինի կենտրոնական ասեղից ձախ և աջ դեպի վերին ռելս դուրս քաշված ասեղներով։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են աջ կողմում։ Սպիտակ թելով հանգույց են անում և ամրացնում աջակողմյան առաջին ասեղին։ Հաշվիչի ցուցմունքները բերում են զրոյի։ Ասեղներն աշխատանքային դիրքի են վերադարձնում ձախից աջ. 1 անգամ 16, 2 անգամ 10–ական, 4 անգամ 5-ական, 4 անգամ 3-ական, 10 անգամ 1-ական ասեղ։ 25-րդ շարքը հյուսելուց հետո ասեղներն աջ եզրից սկսում են դեպի վերին ռելս քաշել այն նույն կարգով, որը նշված է վերին ռելսի վրա, միաժամանակ շարունակելով ասեղները դեպի կենտրոն աշխատանքային դիրքի վերադարձնելը (II)։
Երբ աշխատանքային դիրքի է վերադարձվում կենտրոնական ասեղի հարևան աջ ասեղը, դեպի կենտրոն հյուսում են 1 շարք, թելը բռնում կենտրոնական ասեղով։ Թելը կտրում են, թողնելով այնքան, որ հնարավոր լինի այն ամրացնել սկավառակին։ Հատուկ նշում են աջից դուրս քաշված վերջին ասեղը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են ձախ կողմում։ Սպիտակ թելը հանգույցով ամրացնում են ձախակողմյան առաջին ասեղին։ Հաշվիչի ցուցմունքները բերում են զրոյի և հյուսում այնպես, ինչպես աջ կողմում (III)։
Երբ աշխատանքային դիրքի է վերադարձվում կենտրոնական ասեղի հարևան ձախ ասեղը, թելը գցում են կենտրոնական ասեղին, ձախ կողմում դեպի վերին ռելս դուրս քաշում ասեղների հերթական խումբը, դեպի եզրը հյուսում 1 շարք, աշխատանքային դիրքի վերադարձնում կենտրոնական ասեղը և դեպի աջ բոլոր ասեղները մինչև հատուկ նշված ասեղը։ Այդ ասեղից սկսած դեպի վերին ռելս են դուրս քաշում ասեղների հաջորդ խումբը, դեպի աջ հյուսում 1 շարք և, համաձայն վերին ռելսի նշումների, երկու կողմից ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում (IV)։
Երբ աշխատանքային դիրքում մնում է կենտրոնի մեկ ասեղը, հետևում են, որ աշխատանքային թելն անցկացված լինի կենտրոնական ասեղից ձախ և աջ դուրս քաշված ասեղներին, սպիտակ թելն ամրացնում են սկավառակին, իսկ արդեն ամրացված թելերը հանում և թողնում 5 սմ երկարության ծայրերը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են ձախ կողմում։ Կապույտ թելը հանգույցով ամրացնում են առաջին ձախակողմյան ասեղին։ Ասեղներն աշխատանքային դիրքի են վերադարձնում ձախից աջ վերին ռելսի վրա արված նշանի համաձայն (V)։
Երբ աշխատանքային դիրքի է վերադարձվում կենտրոնական ասեղի հարևան ձախ ասեղը, դեպի կենտրոն հյուսում են 1 շարք, թելը բռնում կենտրոնական ասեղով, դեպի եզրը հյուսում 2-րդ շարքը և կտրում թելը՝ թողնելով այնպիսի երկարությամբ ծայր, որ հնարավոր լինի ամրացնել սկավառակին։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են աջ կողմում։ Կապույտ թելը հանգույցով ամրացնում են աջակողմյան առաջին ասեղին։ Հյուսում են ինչպես ձախ կողմում (VI)։
Վերջին 2 շարքը հյուսելուց հետո աշխատանքային դիրքի են վերադարձնում բոլոր ասեղները, հյուսում 2 շարք և աջից դեպի վերին ռելս դուրս քաշում 78 ասեղ, իսկ ձախ կողմում մնացած 79 ասեղով հյուսում 8-10 շարք օժանդակ թելով և հատերը հանում մեքենայից։ Աջից աշխատանքային դիրքի են վերադարձնում 78 ասեղ, հյուսում գլխարկի վերևի մասը։ Դրա համար եզրերից դեպի վերին ռելս են դուրս քաշում 15 անգամ 2-ական ասեղ, այնուհետև հակառակ կարգով աշխատանքային դիրքի են վերադարձնում 2-ական ասեղ։ Բաց հատերը հորիզոնական տրիկոտաժային կարով միացնելու համար վերջին շարքը չեն հյուսում։
ՀՅՈՒՍՈՒՄ ՇՅՈՒՂԵՐՈՎ, շյուղերով հյուսելիս կարելի է օգտագործել տարբեր տեսակի թելեր, բրդե, կիսաբրդե, մետաքսե, բամբակե, ճագարի և այծի աղվամազ, սինթետիկ մանվածք ևն։ Գործվածքին ձև տալու համար ըստ ձևվածքի կամ հաշվարկի ավելացնում կամ պակասեցնում են հատերը, մեծացնում կամ փոքրացնում հյուսքի խտությունը (հաստ կամ բարակ շյուղեր օգտագործելով)։ Հյուսելու համար օգտագործում են տարբեր տրամագծի, երկսայր, միասայր և կլոր շյուղեր։ Շյուղի տրամագիծը