թռչունները երկար ժամանակ վախվորած են լինում։ Արտույտների և մյուս ցամաքաբնակ թռչունների վանդակի հատակը պետք է փոքր-ինչ ավելի մեծ լինի այդ տեսակի թռչունների համար նախատեսված վանդակի հատակից։ Ունենալով վանդակի նմուշը՝ կարելի է ցանկացած մեծության վանդակ պատրաստել։ Վանդակը հեշտությամբ մաքրելու համար պետք է կրկնակի հատակ պատրաստել. ներքևինը՝ անշարժ, վերինը՝ շարժական, ցածր պատերով արկղի ձևով։ Շարժական հատակի վրա կողքից պատրաստվում է նեղ փայտե արկղ՝ կտաման։ Ջրի համար դրվում է ճենապակե կամ ապակե ջրաման (կարելի է աղաման օգտագործել)։ Վանդակի հատակին հաստ շերտով փռում են գետի մաքուր ավազ, որը ներծծում է աղտոտությունը։ Ավազահատիկները նպաստում են նաև թռչունների մարսողությանը։ Բացի արտույտներից ու լորերից բոլոր թռչունների վանդակներում տեղադրվում են 8-12 մմ տրամագծով հղկած 2 թառ։ Վանդակում սովորաբար պահում են մեկ թռչուն, իսկ ավելի մեծ թվով թռչուններ կարելի է պահել մեծ վանդակում (վոյլեր)։ Վանդակը կախում են լուսավոր, միջանցիկ քամուց պաշտպանված տեղում։ Ե. թ. չեն դիմանում ջերմաստիճանի և օդի խոնավության կտրուկ փոփոխություններին։
Վանդակում ապրող թռչունները խիստ զգայուն են ուժեղ լույսի, աղմուկի, կտրուկ շարժումների, մոտակա կատվի, շան նկատմամբ, որոնցից սաստիկ վախենում են և կարող են սատկել։ Դժվար ընտելացող թռչունի վանդակը պետք է սենյակում կախել մարդու հասակից բարձր տեղում։ Նոր բերված թռչունին պետք է 14 օր պահել առանձին,