Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիրառվող ագրոտեխնիկայից։ Պտղատու ծառերի արմատները տարածվում են պսակի (սաղարթի) շրջագծից շատ ավելի հեռու։

Սորտային հատկությունների պահպանման նպատակով պտղատու և հատապտղատու ցեղերը բազմացնում են վեգետատիվ եղանակով՝ մացառներով, անդալիսով (տաշտաթաղ), թփի բաժանումով, կտրոններով, աչքապատվաստով, պատվաստով։ Սերմերով բազմացնելիս սորտային հատկանիշները չեն պահպանվում։

Պտղատու և հատապտղատու ցեղերի մեծ մասը միատուն է՝ այսինքն նույն բույսի ծաղիկներն ունեն և՛ արական (առէջքային), և՛ իգական (վարսանդային) օրգաններ։ Բացառություն են չիչխանը (ձիափուշը), ելակը, ակտինիդիումը (երկտուն բույսեր են)։

Բարձր բերք ստանալու համար անհրաժեշտ է տնկել նույն ժամկետում ծաղկող տարբեր բույսերի մի քանի սորտ, որոնք կապահովեն փոխադարձ