Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայրերն անհրաժեշտ է կտրել սուր դանակով կամ էտիչով։ Տնկափոսեր փորելիս հողի վերին և ներքին շերտերը պետք է լցնել տարբեր կողմեր։

Վերին շերտին խառնում են օրգանական (1-2 դույլ բուսահող կամ տորֆ), և հանքային (200-300 գ սուպերֆոսֆատ և 40-60 գ կալիումի քլորիդ կամ 300-400 գ փայտի մոխիր) պարարտանյութեր։ Կիր և ազոտական պարարտանյութեր չեն օգտագործվում, քանի որ դրանք առաջացնում են արմատների այրվածքներ։ Տնկափոսի 2/3-ը լցնում են պատրաստված խառնուրդ, տնկին դնում են ցցի մոտ այնպես, որ արմատավզիկը (արմատից բնին անցման տեղը) հողի մակարդակից 5-6 սմ բարձր լինի։ Արմատները ծածկում են մնացած բերրի հողով՝ պնդացնելով ոտքով։ Հետո պետք է պատրաստել փոսիկ, լավ ջրել (1-2 դույլ) և մուլչապատել տորֆով կամ թեփով։ Ստորին հորիզոնների հողը ցրել միջշարքերում։

Աչքապատվաստ և պատվաստում. աչքապատվաստը պտղատու ծառերի սորտերի բազմացման հիմնական եղանակն է։ Հնդավորները և կորիզավորները պետք է աչքապատվաստել ամռանը (հուլիս-օգոստոս), հյութաշարժության ժամանակ, երբ կեղևը լավ է անջատվում բնափայտից։ Ցանկալի սորտից պետք է կտրել ընթացիկ տարվա ընձյուղները (20 սմ-ից ոչ պակաս երկարության), հեռացնել տերևները՝ թողնելով ոչ մեծ կոթեր (4-5 մմ), ապա աչքապատվաստի սուր դանակով կտրել բողբոջը վահանիկով (4-5 սմ երկարություն), պատվաստակալի վրա անել T-աձև կտրվածք, դնել դրա մեջ վահանիկը և փաթաթել սինթետիկ ժապավենով կամ ճիլոպով։ Աչքապատվաստում են 12 տարեկան սերմնաբույսերը։

Պտղատու բույսերի սորտերի բազմացման համար կիրառում են նաև կտրոնապատվաստը։ Այն կատարում են հյութաշարժության ժամանակ բողբոջների ուռչելու շրջանից մինչև ծաղկումը՝ օգտագործելով աշնանը ձեռք բերված կտրոնները։ Կտրոնները պետք է փաթաթել խոնավ թղթով, տեղավորել սինթետիկ պարկում և պահել սառնարանում կամ նկուղում։ Հայտնի են պատվաստման տարբեր եղանակներ. աչքապատվաստ «լեզվակի տակ», երբ պատվաստակալի կեղևը հեռացվում է՝ թողնելով 5-7 մմ լեզվակ, որտեղ տեղադրվում է աչքը և կապվում։ Տարածված է նաև բարելավված կտրոնապատվաստը. շեղակի կտրվածքի վրա լեզվակ են անում՝ ճեղքելով կտրվածքի մակերեսը երկարության 2/3 մասից։ Լեզվակները իրար են հագցնում, արտաքին մակերեսը ծածկում այգու մածիկով։ Հասուն ծառերը վերապատվաստելիս հարկավոր է կտրել կմախքային ճյուղերը՝ թողնելով 20-30 սմ հիմք։ Պատվաստների լավ համաճման համար վերապատրաստվող ծառը պետք է լինի առողջ, ձմեռադիմացկուն, չցրտահարված և չչորացած շվերով, լավ անջատվող կեղևով։ Պատվաստի կտրվածքները