Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովորական բետոնի բաղադրությունն ըստ ծավալի

Բետոնի տեսակը 28-րդ օրը Կոշտ բետոններ
Ցեմենտի տեսակը
Պլաստիկ բետոններ
Ցեմենտի տեսակը
Ջրիկ բետոններ
Ցեմենտի տեսակը
«200» «300» «400» «200» «300» «400» «200» «300» «400»
50 1:3,4:5 1:3,8:6,5 - 1:3:5 1:3,7:5,8 1:2,8:4,4 1:3,5:4,9 -
75 1:2,5:5 1:2,85,5 1:3,5:6 1:2,3:4 1:2,7:4,8 1:3,2:5,2 1:2:3,5 1:2,5:4 1:3:4.4
100 1:2,1:4,3 1:2,5:5 1:3։3,5 1:1,9:3,6 1:2,5:4,3 1:2,8:4,9 1:1,8:3,1 1:2,1:3,6 1:2,6:4,2
150 - 1:1,9:4 1:2,3:4,5 - 1:1,7:3,3 1:2,2:4,2 - 1:1,6:3 1:2:3,5

Ծանոթագրության. 1) հարաբերակցություններում առաջին թիվը՝ ցեմենտ, երկրորդը՝ ավազ, երրորդը՝ կոպիճ, 2) ջրի բաժնեքանակը՝ ցեմենտի զանգվածի (խառնուրդում) 60-75 % է, հաշվի առնելով ավազի և կոպիճի խոնավությանը

ամենափոքր մասի 1/3-ը։ Խիտ ամրաններով երկաթբետոնե կառուցվածքների լցանյութի հատիկների առավելագույն խոշորությունը պետք է լինի 20-40 մմ։ Օգտագործվող ցեմենտի մակնիշը 2-3 անգամ պետք է գերազանցի բետոնի մակնիշին (տես աղյուսակը)։ Ցեմենտն անհրաժեշտ է պահել չոր շինությունում կամ ծածկի տակ։ Երկար ժամանակ պահված և կոշտացած ցեմենտը մանրացնում և մաղում են։ Բետոնում ցեմենտի սահմանված չափից ավելի օգտագործումը չի լավացնում որակը, իսկ պակասը նվազեցնում է խտությունը, ջրաթափանցելիությունը, ցրտադիմացկունությունը, նպաստում ամրանների ժանգոտմանը։

Լավորակ բետոն ստանալու համար գործածվող ջրի քանակը պետք է կազմի ցեմենտի զանգվածի 60-75 %-ը։ Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոպիճի և հատկապես ավազի խոնավությունը, որը լվանալուց հետո պարունակում է մինչև 20 % ջուր։ Ճիշտ շաղախված բետոնի խառնուրդը կապակցվում է մեկ ժամվա ընթացքում (հաշված խառնուրդին ջուրն ավելացնելու պահից)։ Շոգ եղանակին բետոնի արագ կապակցումը կանխելու համար անհրաժեշտ է օգտագործել սառը ջուր (10-15 °C), իսկ ցուրտ եղանակին այն արագացնելու համար տաք ջուր (40-50 °C)։ Բետոնի շաղախը պատրաստում են անջրանցիկ ցամաքուրդի կամ թերթերկաթե հատակ ունեցող արկղում (նկ. 2)։

Ձեռքով խառնուրդ պատրաստում են հետևյալ հաջորդականությամբ. 1. ըստ ծավալի չափում են անհրաժեշտ քանակության ցեմենտ, ավազ, կոպիճ և ջուր, 2. ավազը լցնում են ցամաքուրդի վրա կամ արկղի մեջ, ավելացնում ցեմենտ և բահով խնամքով խառնում այն (սկզբում մեկ, ապա հակառակ ուղղությամբ) մինչև զանգվածի գույնը դառնա միատարր, մոտավորապես ցեմենտի գույնի, 3. ցեմենտ-ավազի խառնուրդը բահով խնամքով խառնում են կոպիճի հետ, սկզբում 3-4 անգամ չոր վիճակում, հետո աստիճանաբար ցնցուղով ջուր լցնելով, մինչև որ ստացվի ըստ բաղադրության և թանձրության միատարր բետոնե զանգված։

Կաղապարամած. որպես կանոն բետոնը ձևավորում են կաղապարամածներով (ժամանակավոր օժանդակ կոնստրուկցիա), որոնց մեջ լցնում են բետոնի շաղախը։ Կաղապարամածը քանդում են, երբ շաղախը պնդանում է և ձեռք բերում անհրաժեշտ ամրություն։ Գործածվում են բազմակի օգտագործվող, հավաքովի-քանդովի կաղապարամածներ։ Դրանք պետք է լինեն կայուն, հուսալի ամրացված, դիմանան բետոնի խառնուրդի ճնշմանը, նաև մխանով խառնելու և տոփանելու ժամանակ առաջացած