հողը հասցնի նստել (տնկումից մեկ ամիս առաջ)։ Գ-ի համար հողամասի նախապատրաստումը պետք է սկսել տնկումից 2 տարի առաջ, ճմապոդզոլային հողերը պարարտացնել (1 մ²-ին՝ 5-6 կգ գոմաղբ, 40-60 գ սուպերֆոսֆատ, 20 գ ամոնիումի սուլֆատ և 20 գ կալիումի քլորիդ)։ Տնկման ժամանակ 1 մ²-ին տալ 3-4 կգ գոմաղբ։ Գ. բազմացնում են բեղիկներով և սերմերով։ Սորտային հատկանիշները պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել միայն բեղիկները։ Տնկման լավագույն ժամկետներն են վաղ գարունը կամ վաղ աշունը։ Առավել տարածված է միագիծ տնկումը (70 սմ միջշարային և 15-20 սմ միջբուսային հեռավորությամբ), հազվադեպ երկգիծը (15 սմ միջշարային, 30 սմ միջգծային և 70 սմ միջժապավենային հեռավորությամբ)։ Խիտ տեղաբաշխված բույսերն առաջին 2 տարում տալիս են բարձր բերք, սակայն հետագայում դրանք խիստ վնասվում են վնասատուներից և հիվանդություններից, հատապտուղների որակը վատանում է։ Տնկման համար պետք է վերցնել միայն լավ սածիլ, որն ունի 3 բնականոն տերև և 6-7 սմ երկարության լավ արմատամազիկներ։ Տնկումից առաջ հողամասը բաժանում են մասերի և սածիլը տնկում չափալարով։ Շատ կարևոր է ճիշտ տեղադրել սորտերը՝ խմբավորելով ըստ հասունացման ժամկետի (վաղահաս, միջահաս, ուշահաս)։ Դա հեշտացնում է հատապտուղների բերքահավաքը և տնկարկների խնամքը։ Տնկած Գ. պետք է ջրել (1 բույսին միջին հաշվով 0,5 լ) և մուլչապատել տորֆով։ Տնկումից 10-12 օր հետո պետք է ստուգել բույսի կպչողականությունը, վնասվածների փոխարեն տնկել նորերը։ Գարնանային տնկումից 3-4 շաբաթ հետո հողը պետք է փխրեցնել շարքերում և միջշարքերում 3-4 սմ խորությամբ, որպեսզի արմատները չվնասվեն։ Լավ արդյունք է տալիս Գ-ի նորատունկերը սև պոլիէթիլենային թաղանթով ծածկելը, որն արգելակում է մոլախոտերի աճը և պահպանում հողի խոնավությունը։ Աշնանային տնկման ժամանակ հողը փխրեցնում են միայն միջշարքերում, շարքերում առաջին փխրեցումը կատարում են հաջորդ տարվա գարնանը։ Առաջին և երկրորդ տարիներին (բույսի լավ զարգացման դեպքում) կարելի է չպարարտացնել։ Երրորդ տարվա գարնանը պետք է պարարտացնել գոմաղբով կամ կոմպոստով, 2-3 կգ շարքի մեկ գծամետրին։ 4-րդ տարին խորհուրդ է տրվում կատարել 1-2 սնուցում ազոտով (գարնանը և պտղաբերումից հետո) 6–10 գ ամոնիակային բորակ մեկ գծամետրին։ Աղքատ հողերում պարարտանյութերի չափաքանակը պետք է ավելացնել 20-25 %-ով։ Ծաղկած Գ. ցրտահարությունից պահպանելու համար պետք է ծածկել թաղանթով կամ խսիրով դրանք դնելով ցցերի վրա, որպեսզի բույսերը չվնասվեն։ Լավ արդյունք է տալիս ցրտահարություններից առաջ ծաղկած Գ-ի անձրևացումը։
Մատղաշ բույսերը շատ պահանջկոտ են խնամքի նկատմամբ։ Ձնհալի ջրերի հոսքից և տամկացումից խուսափելու համար պետք է փորել ջրերը հեռացնող առուներ։ Վեգետացիայի շրջանում ցանկալի է կատարել 5-6 փխրեցում՝ հեռացնելով մոլախոտերը։ Բերքատու Գ-ի տնկարկում հատապտուղների բերքահավաքից անմիջապես հետո ցանկալի է տերևները հնձել, հավաքել կույտերով և այրել (վնասատուների ոչնչացման համար)։ Հակառակ դեպքում, գարնանը, չոր եղանակին պետք է փոցխով հեռացնել հին տերևները և այրել։ Հատապտուղների հասունացումից առաջ հողը պետք է մուլչապատել ծղոտով, բերքահավաքից հետո քաղհանել մոլախոտերը, պարարտացնել և հողը փխրեցնել՝ միաժամանակ միջշարքերից հեռացնելով բեղիկները։
Ռեմոնտանտ (բույսի տևական պտղատվության հատկություն) Գ., որն ունի պտուղների հասունացման ձգձգված շրջան (2,5 ամիս), ավելի պահանջկոտ է հողի բերրիության, խոնավության սննդարար մակերեսի (70x40 սմ) նկատմամբ։ Հայտնի են մանրապտուղ սորտեր, որոնք ամռանը միաժամանակ ունեն և՛ բողբոջներ, և՛ ծաղիկներ, և՛ պտուղներ։ Բերքը ձևավորվում է ոչ միայն տարիքավոր բույսերի վրա, այլև տվյալ տարվա արմատակալած վարդակներում։ Մի քանի սորտեր վարդակներ համարյա չեն առաջացնում, դրանք բազմացնում են թուփը կիսելով կամ սերմերով։ Մանրապտուղ սորտերի սերմնային բազմացման ժամանակ ստացված բույսերը պահպանում են