ծնեբեկ, ոջլախոտ, որոնք առաջացնում են ծաղկազարդ գեղեցիկ պատեր։
Շենքերի արտաքին պատերի, պատշգամբների, տաղավարների, ցանկապատերի ուղղահայաց Կ. կատարում են մագլցող և փաթաթվող բույսերով:
Մագլցող բույսերը ծծիչներով և հավելյալ օդային արմատներով ամրանում են պատերին և վերաճի համար չեն պահանջում հատուկ հենարաններ։ Դրանց մի մասն առաջացնում է ծծիչներ հենց աճի սկզբում, իսկ մյուսները՝ հենարանին հպվելուց հետո միայն, դրա համար պետք է հետևել, որ այս բույսերի աճող մատղաշ ընձյուղները հպվեն պատին։
Փաթաթվող բույսերին անհրաժեշտ են հատուկ հենարաններ (ուղղահայաց ձգված քուղեր, մետաղալարեր, բարակ ցցեր կամ ձողեր), որոնք պետք է լինեն գեղեցիկ, թեթև և ամուր։ Աճին զուգընթաց մատղաշ ընձյուղները դասավորում են հենարանների ուղղությամբ, կապում են, որպեսզի դրանք չմիահյուսվեն իրար,