Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոմպոստ պատրաստելիս։ Գոմաղբահեղուկի լուծույթի սննդարժեքը բարձրացնելու համար դրան ավելացնում են ֆոսֆորական Պ. (1 դույլին՝ 30-50 գ սուպերֆոսֆատ)։


Աղյուսակ 1. Պարարտանյութերի խառնման թույլատրելիությունը

Պարարտանյութ Ամոնիումի բորակ Ամոնիումի սուլֆատ Միզանյութ (կարբամիդ) Հասարակ սուպերֆոսֆատ Հատիկավորված կրկնակի և չեզոքացված սուպերֆոսֆատ Կալիումի քլորիդ, կալիումական աղ Կալիումի սուլֆատ Կիր, դոլոմիտ, աղացած կավիճ Գոմաղբ, թռչնաղբ
Ամոնիումի բորակ ԿԽՆ ԿԽՄԱ ՉԽ ՉԽ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ՉԽ ՉԽ
Ամոնիումի սուլֆատ ԿԽԱՍ ԿԽՆ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՄԱ ՉԽ ՉԽ
Միզանյութ (կարբամիդ) ՉԽ ԿԽՄԱ ԿԽՆ ՉԽ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ՉԽ ԿԽՄԱ
Հասարակ սուպերֆոսֆատ ՉԽ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՄԱ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ
Հատիկավորված կրկնակի և չեզոքացված սուպերֆոսֆատ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՄԱ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ
Կալիումի քլորիդ, կալիումական աղ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ
Կալիումի սուլֆատ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ
Կիր, դոլոմիտ, աղացած կավիճ ՉԽ ՉԽ ՉԽ ՉԽ ՉԽ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՆ ՉԽ
Գոմաղբ, թռչնաղբ ՉԽ ՉԽ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՄԱ ՉԽ ԿԽՆ

Պայմանական նշանակումներ. ՉԽ – չի կարելի խառնել, ԿԽՄԱ – կարելի է խառնել հող մտցնելուց առաջ, ԿԽՆ – կարելի է խառնել նախօրոք։

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող օրգանական պարարտանյութ է։ Թռչնաֆաբրիկաների թողարկած չոր թռչնաղբը սորուն, հատիկավոր պարարտանյութ է և, ի տարբերություն թացի, չի պարունակում մոլախոտերի ծլունակ սերմեր, հիվանդության հարուցիչներ, չունի սուր տհաճ հոտ։ Թարմ թռչնաղբը ևս պահում են սառը եղանակով, կոմպոստելով՝ 3:1 հարաբերությամբ (ըստ զանգվածի) խոնավություն կլանող նյութերով տորֆի փշրանքով, փայտի թեփով կամ ծղոտով։ Թռչնաղբն օգտագործում են հիմնական պարարտացման (բնական վիճակում) օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով (1 մ²–ին թաց թռչնաղբը՝ 500 գ, չորը՝ 200-300 գ)։ Հողի մակերևույթին հավասարաչափ ցրելուց անմիջապես հետո այն խցում են բահով։ Հեղուկ սնուցման համար թռչնաղբը նոսրացնում են ջրով (սնուցումից անմիջականորեն առաջ) 1:10 հարաբերությամբ և լավ խառնում։ Չոր թռչնաղբի ծախսման չափաքանակը կրկնակի անգամ փոքր է. սննդանյութերը լավ լուծվելու նպատակով այն նախապես նոսրացնում են։

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։ Սակայն որպես պարարտանյութ պիտանի է չեզոք ռեակցիայով և մեծ քանակությամբ կալցիում պարունակող տորֆը (1 մ²–ին՝ 2 դույլ)։

Տորֆագոմադբային կոմպոստ պատրաստում են տորֆի բոլոր տեսակներից, որոնց խոնավությունը չի գերազանցում 60 %-ը։ Տորֆի և գոմաղբի հարաբերությունը 3/4/։ 1 է։ Կոմպոստ պատրաստելու համար տորֆը և գոմաղբը հերթականությամբ շարում են դարսակույտերով։ Սկզբում նախատեսված տարածքի վրա 30-40 սմ շերտով փռում են տորֆ, այնուհետև 10-15 սմ շերտով գոմաղբ և այլն։ Վերջում դարսակույտը ծածկում են տորֆի շերտով (20 սմ)։ Դարսվածքը պետք է փխրուն լինի, որպեսզի ապահովի օդի մուտքը և նպաստի օրգանական նյութերի ավելի արագ քայքայմանը։ Չոր եղանակին դարսակույտի վրա լցնում են գոմաղբահեղուկ կամ ջուր։ Ամռանը դարսակույտը մի քանի անգամ բահով խառնում են։ 4-5 ամիս անց կոմպոստն արդեն պատրաստ է օգտագործման (1 մ²–ին՝ 3-4 կգ)։

Տորֆաֆեկալային կոմպոստը արագ ներգործող օրգանական պարարտանյութ է, պարունակում է ազոտ, ֆոսֆոր և կալիում։

Ֆեկալները տորֆի հետ կոմպոստացնելիս նվազում են ազոտի կորուստները, վերանում է տհաճ հոտը, ստացվում սորուն, կիրառման համար հարմար Պ.։ Նման կոմպոստներ պատրաստելիս 1 տ ցածրավայրային տորֆի համար վերցնում են 0,5 տ, իսկ 1 տ բարձրավայրայինին՝ 2 տ ֆեկալ։

Կոմպոստը պատրաստում են տորֆի կույտի մեջ ձագարաձև փոս անելով և նշված հարաբերությամբ մեջը ֆեկալ լցնելով։ Վերջինիս կլանվելուց հետո վրան փռում են տորֆի շերտ (20 սմ)։ Կոմպոստի կույտը չեն պնդացնում, որպեսզի դրա ջերմաստիճանը բարձրանա (մինչև 70 °C)։ Բարձր ջերմաստիճանի տակ կոմպոստի մեջ ոչնչանում են ճիճուների ձվերը և հիվանդությունների հարուցիչները։ Ավելի ուշ, համասեռ զանգված ստանալու համար, կոմպոստը մի քանի անգամ բահով խառնում են և երկու տարի հետո պարարտացնում հողը (1 մ²–ին՝ 2-3 կգ)։ Խորհուրդ չի տրվում դրանով պարարտացնել թարմ օգտագործվող գետնաելակը և բանջարեղենը։

Հանքային պարարտանյութեր, ազոտական պարարտանյութեր։ Ամոնիակային բորակը (ազոտաթթվական ամոնիում, ամոնիումի նիտրատ) պարունակում է 34-35 % ազոտ։ Թողարկվում է սպիտակ հատիկների տեսքով։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Օժտված է բարձր խոնավածծությամբ և երկար պահելու դեպքում քարանում է, այդ պատճառով այն պահում են չոր տեղում։ Տորֆի, փայտաթեփի, հարդի և այլ օրգանական նյութերի հետ այդ պարարտանյութը չի կարելի խառնել, քանի որ այն կարող է ինքնաբռնկվել։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում (1 մ²–ին՝ 15-25 գ)։ Միզանյութը (կարբամիդ) խտացված ազոտական պարարտանյութ