Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, պարունակում է 46 % ազոտ։ Լավ լուծվում է ջրում, երկար պահելուց պնդանում է, գործածվում է որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Առաջին դեպքում պարարտացման չափաքանակը 1 մ²–ին՝ 10-20 գ է, երկրորդ դեպքում 10 լ ջրում լուծում են 50 գ և այդ լուծույթով 100 մ² տարածքի վրա սրսկում են բույսերը։

Ամոնիումի սուլֆատը (ծծմբաթթվական ամոնիում) սպիտակ կամ գորշ բյուրեղային նյութ է, պարունակում է 20,5-21 % ազոտ, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, այդ պատճառով այն որպես հիմնական պարարտանյութ հող են մտցնում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև սնուցման ձևով։ Ամոնիումի սուլֆատը հողը թթվեցնում է, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը (1 մ²–ին՝ 30-50 գ)։

Կալցիումի բորակը (կալցիումի նիտրատ, ազոտաթթվական կալցիում) թողարկում են հատիկների տեսքով, պարունակում է 15,5 % ազոտ։ Հիմնային, խոնավածուծ պարարտանյութ է (1 մ²–ին՝ 30-40 գ)։

Ֆոսֆորական պարարտանյութեր. սուպերֆոսֆատը լուծվող պարարտանյութ է, թողարկվում է բաց մոխրագույն փոշու և հատիկների տեսքով, պարունակում է 19 % ապատիտի և 11 % ֆոսֆորիտի յուրացվող ֆոսֆորական թթու։ Սուպերֆոսֆատը հողի թթվայնությունը չի բարձրացնում, քանի որ այն պարունակում է ծծմբաթթվական կալցիում (գիպս) (1 մ²–ին՝ 40-60 գ)։ Ֆոսֆորիտային ալյուրը մուգ մոխրագույն կամ դարչնագույն դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30 % լուծվող ֆոսֆորական թթու։ Օգտագործվում է որպես հիմնական պարարտանյութ։ Արգելվում է այն կրի հետ նույն ժամկետում հող մտցնել։

Կալիումական պարարտանյութեր. կալիումի քլորիդը մոխրագույն նրբերանգներով սպիտակ կամ վարդագույն բյուրեղային փոշի է, պարունակում է մոտ 60 % կալիումի օքսիդ։ Նպատակահարմար է հող մտցնել աշնանը (1 մ²-ին՝ 15-20 գ)։

Կալիումական աղը կալիումի քլորիդի և աղացած սիլվինիտի խառնուրդն է։ Պարունակում է 30-40 % կալիումի օքսիդ։ Դրանով հողը պարարտացնում են աշնանը (1 մ²–ին՝ 40-80 գ)։

Կալիումի սուլֆատը խտացրած կալիումական պարարտանյութ է, դեղնավուն նրբերանգով սպիտակ, սորուն բյուրեղային փոշի է։ Լավ լուծվում է ջրում, պարունակում է 48 % կալիումի օքսիդ։ Այն լավ են յուրացնում կաղամբազգիների ընտանիքի բանջարային բույսերը՝ կաղամբ, գոնգեղ, ամսաբողկ, շաղգամ (1 մ²–ին՝ 20-25 գ)։

Կալիումի բորակը մուգ մոխրագույն բյուրեղային փոշի է, պարունակում է 44 % կալիումի օքսիդ և 14 % ազոտ։ Դյուրալույծ ազոտը չկորցնելու համար այն անպայման օգտագործում են գարնանը։

Աղյուսակ 2. Միկրոպարարտանյութերը հողի մեջ մտցնելու եղանակներն ու չափաքանակները, 1 լ ջրին՝ գ-ով

Միկրոպարարտանյութեր Ցանքից առաջ սերմերի մշակումը Ոչ արմատային լրացուցիչ սնուցում Հողի մեջ մտցնելը
Ծծմբաթթվական ցինկ 0,3 0,2 0,1
Մանգանաթթվական կալիում 0,2 1,0 0,1
Բորաթթու 0,1 0,2 0,05
Ծծմբաթթվական պղինձ (պղնձարջասպ) 0,05 0,1 0,03
Ամոնիումի միլիբդատ 0,2 0,3 0,03
Ծծմբաթթվական երկաթ (երկաթարջասպ) 0,1 0,5 0,1

Մոխիրն արժեքավոր պարարտանյութ է, պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և բազմաթիվ միկրոտարրեր։ Մոխրի մեջ կալիումի մեծ քանակության առկայությունը թույլ է տալիս այն օգտագործել հողի չեզոքացման համար։ Մոխիրը լավ պարարտանյութ է կարտոֆիլի, արմատապտղավորների, կաղամբի, հաղարջի և այլ բույսերի համար (1 մ²–ին՝ 800 գ բուսական, 700 գ փայտի և 1 կգ տորֆի մոխիր)։ Այն կիրառում են աշնանը և գարնանը։

Համալիր պարարտանյութեր։ Պարունակում են 2 և ավելի հիմնական սննդատարրեր, երբեմն դրանց ավելացնում են և միկրոտարրեր։ Հող են մտցնում գարնանը վեգետացիայի փուլում, որպես օժանդակ սնուցում։

Ամոֆոսը պարունակում է 44-52 % յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11 % ազոտ։ Թողարկում են հատիկների և փոշու տեսքով (1 մ²–ին՝ 20-30 գ)։

Նիտրոամոֆոսկան պարունակում է 13-17 % ազոտ, 17-19 % ֆոսֆորական թթու և 17-19 % կալիումի օքսիդ (1 մ²–ին՝ 50-60 գ)։

Նիտրոֆոսկան պարունակում է 11 % կալիումի օքսիդ (1 մ²–ին՝ 70-80 գ)։

Պարարտացնող խառնուրդներ։ Բանջարանոցային խառնուրդում պարունակվում է 6 % ազոտ, 9 % ֆոսֆորական թթու, 9 % կալիումի օքսիդ, պտղահատապտղային խառնուրդում համապատասխանաբար՝ 6 %, 9,6 %, 0,75 %: Որպես հիմնական պարարտանյութեր դրանք նպատակահարմար է հող մտցնել գարնանը, իսկ որպես լրացուցիչ հեղուկ սնուցում՝ բույսերի վեգետացիայի շրջանում։ Հիմնական մշակման ժամանակ 1 մ²–ի չափաքանակը 80-100 գ է, լրացուցիչ հեղուկ սնուցման դեպքում 10 լ ջրում լուծում են 20-40 գ խառնուրդ՝ կախված բույսերի տարիքից։ Պարարտացնող խառնուրդները պետք է պահել չոր տեղում։

Միկրոպարարտանյութերի ազդող նյութերն են բորը, պղինձը, երկաթը, մանգանը, ցինկը և այլն, որոնք հողի մեջ գտնվում են աննշան քանակությամբ։ Դրանք ակտիվացնում են բույսերի մեջ ընթացող գործընթացները։ Միկրոպարարտանյութերը կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ։

Մանրէային պարարտանյութերը սննդարար միջավայրից և հողային միկրոտարրերի մաքուր կուլտուրաներից կազմված պատրաստուկներ են։ Դրանք հարստացնում են հողի արմատամերձ շերտը, բարելավում են բույսերի աճի և զարգացման պայմանները։ Սրանցից են նիտրագինը, ազոտաբակտերինը, ֆոսֆորաբակտերինը և այլն։

ՊՈՄԻԴՈՐ, լոլիկ (աճեցումը), ջերմասեր բույս է։ Սերմերը ծլում են 12 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում։ Բույսի աճի ու զարգացման համար լավագույնը 22-26 °C ջերմաստիճանն է։ 15 °C-ից ցածր կանգ է առնում Պ-ի ծաղկումը, իսկ 10 °C–ից ցածր՝ նաև