Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիվանդություններ։ Պտղատու և հատապտղատու բույսերին մեծ վնաս են հասցնում քոսը, կոկոմիկոզը, անտրաքնոզը, սպիտակ բծավորությունը (սեպտորիոզը), գանգրոտությունը, ծիրանենու ալրացողը, դեղձենու գոմոզը, կորիզավորների ծակոտկեն բծավորությունը, դեղձենու ալրացողը, գանգրոտությունը, սալորենու գրպանիկը, սերկևիլենու մոնիլային այրվածքը, խաղողի վազի միլդյուն, օիդիումը, պտղի փտումը և այլն։ Խնձորենու և տանձենու սնկային հիվանդություններից առավել տարածված է քոսը: Վնասված օրգանների (տերևներ, պտուղներ) վրա առաջանում են գորշ բծեր։ Վարակված այգիներում մինչև բողբոջների բացվելը պսակը և ծառի տակի հողը պետք է սրսկել նիտրաֆենով (300 գ՝ 10 լ ջրին) կամ միզանյութի 7 %-անոց լուծույթով։ Բողբոջների ուռչելու փուլում ծառերը պետք է մշակել (երկնագույն սրսկում) 3-4 %-անոց բորդոյան հեղուկով (300-400 գ պղնձարջասպ և 300-400 գ չհանգած կիր՝ 10 լ ջրին), բողբոջների բացման փուլում՝ 1 %-անոց բորդոյան հեղուկով (100 գ պղնձարջասպ և 150 գ կիր՝ 10 լ ջրին)։ Հաջորդ սրսկումը պետք է կատարել ծաղկումից անմիջապես հետո 1 %-անոց բորդոյան հեղուկով կամ ծծմբի 0,3 %-անոց կախույթով և բերքահավաքից հետո՝ միզանյութի 5 %-անոց լուծույթով։ Հիվանդության հարուցիչը ձմեռում է թափված տերևների վրա, այդ պատճառով պետք է աշնանը դրանք հավաքել և այրել կամ կույտեր անել կոմպոստավորման համար։

Ծակոտկեն բծավորությամբ առանձնապես ուժեղ են վարակվում ծիրանենին, դեղձենին, իսկ սալորենին, կեռասենին, բալենին, շլորենին՝ համեմատաբար թույլ։ Հիվանդությունն սկսում է արտահայտվել բողբոջները բացվելու շրջանում։ Հարուցիչը սունկն է, որը ձմեռում է թափված տերևների և