Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհրաժեշտ է դրա շուրջը (վերևից) սարքել կավե փական։ Ջրհորամերձ գետնի մակերևույթը պետք է թեքություն ունենա դեպի արտաքին կողմը և սալարկված լինի գետաքարով։ Սակավաջուր Ջ-ի գերանակերտվածքի ներքևի հատվածը կառուցում են ավելի լայն։ Ջուրը հորանային Ջ-ից բարձրացնում են դույլով՝ ոլորակով, ամբարձիչով, ճախարակով, ձեռքի մխոցային կամ էլեկտրաշարժիչ պոմպերով։ Հորանային Ջ-ում սովորաբար պահպանվում է կայուն ոչ բարձր ջերմաստիճան։

Խողովակավոր Ջ-ները կառուցում են հորատումով և հաճախ անվանում նաև հորատումային Ջ-ներ կամ հորատանցքեր։ Դրանք խորացնում են ջրապարունակ շերտերում մինչև 2-4 մ։ Հորատումային Ջ-ներից ջուրը վերցնում են միջանկյալ ջրապարունակ շերտերից, որտեղ այն ավելի բարձրորակ է։ Դրանք հարմար են օգտագործման համար, մաքուր են և էժան։ Հորատումային Ջ-ները կառուցում են 10-15 սմ (երբեմն՝ 4-7,5 սմ) տրամագծով խողովակներով՝ դրանք հասցնելով մինչև 20 մ խորության։ Հորատման աշխատանքներն սկսելուց առաջ խորհուրդ է տրվում ծանոթանալ տեղանքի ջրաերկրաբանական բնութագրին, հետախուզել մոտակա հորանային Ջ-ները (ստորգետնյա ջրերի խորությունը որոշելու համար)։ Որպես կանոն, հորատման աշխատանքները կատարում են 2-3 հոգով։ Հարվածապտուտային եղանակով ձեռքով հորատելիս օգտագործում են բարակ գերաններից սարքած եռոտանի, ճախարակ կամ վերհան (նկ. 2)։ Եռոտանու ծայրերը գայլիկոնում են և ամրացնում հեղույսով, որին ամրակում են ճախարակով գինդը։ Բացի այդ, գերանների ամրակման տեղում օղակի ձևով պարան են հագցնում՝ ծայրը իջեցնելով կանգնակներից մեկով։ Պարանն անհրաժեշտ է հորատագործիքի ուղղաձիգ տեղադրման ժամանակ հորատաձողը գայլիկոնին ամրացնելու համար։ Հորատումը կամ սկզբնահորատումն սկսում են հորատիչ գդալով։ Նման գայլիկոն կարելի է սարքել ավտոմոբիլի պողպատաշերտից կամ խողովակի եզրահատվածքից։ Ուղղաձիգ տեղադրելով հորատիչ գդալը՝ սկսում են հորատել՝ օգտագործելով հորատաձողին ամրացված դարձման անուրը (իր բռնակներով)։ Ձեռքերով սեղմելով անուրը՝ գայլիկոնը պտտում են դեպի աջ։ Մի քանի պտույտից հետո համոզվելով, որ այն լցվել է ապարով, հանում են հորատանցքից և մաքրում։ Չոր ապար հորատելիս, որը թափվում է հորատիչ գդալից հորատանցք, վրան լցնում են 1-2 դույլ ջուր։ Կարծր ապար հորատելիս օգտագործում են շնեկավոր (պարուրաձև) հորատ, ավելի կարծրի դեպքում՝ դուր։

Հորատանցման ժամանակ անկայուն, ողողվածքից փլուզվող շերտեր հորատելիս, երբ հորատիչ գդալը բարձրացնում են, ապարը թափվում է հորատանցք և դժվարացնում դրա խորացնելը։ Այն կանխելու համար անհրաժեշտ է ամրակել շրջապահ խողովակներով, որոնք իջեցնում են մինչև փլուզվող շերտը և սկսում հորատանցել հատուկ հարմարանքով (կափույրով) հորատադույլերով։ Ապարով լցված հորատադույլը բարձրացնում են եռոտանու հենակետին ամրացված ոլորակով, մաքրում և կրկին «հորատադույլում»։ Հորատանցքի խորացման հետ միաժամանակ պետք է իջեցնել շրջապահ խողովակները։ Փլվող շերտը հորատանցում են ուշադրությամբ և արագ, քանի որ գործիքը կարող է լռվել փորվածքաճակատում։ Բացի այդ, ջրաբեր ապարներ (ավազ, կավ, ավազակավ) հորատանցելիս հնարավոր է փորվածք ընկնեն առանձին քարեր և խոչընդոտեն հորատումը։ Այս դեպքում պետք է ձգտել քարերը «հրել» դեպի հորատանցքի պատերը։ Այդ նպատակով երբեմն օգտակար է հորատանցքի մեջ լցնել 1-2 դույլ ջուր։ Խոշոր քարերը նպատակահարմար է կոտրել ոլորակով կամ ճախարակով, փորվածքաճակատ իջեցված բրգաձև դուրով։ Եթե հանդիպում է խոշոր քար՝ գլաքար, ապա պետք է թողնել այդ հորատանցքը և Ջ. հորատել ուրիշ տեղում։