Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խառնուրդին ավելացնելով (ջրում լուծված հետերոաուքսինի 1 հաբ)։ Վ. պետք է տնկել այնպիսի փոսիկում, որ արմատներն ազատ տեղավորվեն։ Թփերը պետք է առատ ջրել և բակլից անել, որը կարևոր ագրոտեխնիկական միջոցառում է. առանց դրա կտրված ընձյուղները կարող են չորանալ։

Խնամքը. ամռանը Վ. պետք է կանոնավոր ջրել, սնուցել, փխրեցնել և բուկլից անել։ Յուրաքանչյուր 7-10 օր մեկ ջրելը նպաստում է Վ-ու անընդհատ աճին և ծաղկմանը։ Հողը պետք է միշտ փուխր պահել, որպեսզի կեղև չառաջանա։ Ցողունի ստորին մասը պետք է բուկլից անել (7-10 սմ), որը նպաստում է մերձարմատային խոնավության պահպանմանը և կանխում մատղաշ ընձյուղների չորացումը։ Սեզոնի ընթացքում պետք է սնուցել 3-4 անգամ։ Առաջին սնուցումը կատարում են գարնանը, բույսերի աճի սկզբում (20-30 գ ազոտական, 40-50 գ ֆոսֆորական և 10-15 գ կալիումական պարարտանյութեր), երկրորդը՝ կոկոնակալման շրջանում, գոմաղբի թուրմով (1 դույլին՝ 10-15 գ կալիումական պարարտանյութ), երրորդը՝ երկրորդ ծաղկման սկզբում, գոմաղբի թուրմով՝ ավելացնելով 10-15 գ ազոտական, 50-60 գ ֆոսֆորական, 10-15 գ կալիումական պարարտանյութեր։ Չորրորդ սնուցումը կատարվում է ամառվա վերջում (50-60 գ սուպերֆոսֆատ, 30-40 գ կալիումական աղ)։ Մատղաշ բույսերի սնուցման նորման. 2-3 բույսին՝ 1 դույլ, հասակավորներին՝ 1 դույլ՝ 1 թփին։

Վարդենու ձմեռային ծածկումը. աշնան կեսերին դադարեցնում են ծաղիկների քաղը, որը նպաստում է ընձյուղների հասունացմանը, հետևաբար, նաև՝ լավ ձմեռելուն։ Այդ ժամանակ անհրաժեշտ է դադարեցնել ջրելը և փխրեցումը, բայց պետք է քաղհանել։ Առաջին ցրտահարություններն սկսվելիս թփերը պետք է բուկլից անել տորֆով կամ փուխր հողով (15-20 սմ բարձրությամբ)։ Նոյեմբերին պետք է կտրել բոլոր տերևները, թույլ և վնասված ընձյուղները մինչև հիմքը, իսկ առողջ և ուժեղները՝ 40-50 սմ բարձրությամբ։ Թույլ ցրտահարություն սկսվելուց առաջ, երբ հողն սկսում է սառչել, Վ-ու թփերը պետք է ծածկել պոլիէթիլենային թաղանթով 20-30 սմ բարձրությամբ, վրայից լցնել հող կամ տորֆ (բարակ շերտով)։ Նպատակահարմար է Վ-ու ծածկման չոր եղանակը. մարգերի երկարությամբ դնում են 30-40 սմ բարձրության փայտե հենակներ, դրանց վրա՝ վահանիկներ («տան ձևով») կամ տախտակներ, որոնք ծածկում են տոլով։

Ծածկի բացումը գարնանը. լավ ծածկված Վ. կարող է ոչնչանալ, եթե գարնանը բացումը ճիշտ չկատարվի։ Տաք, ձյունոտ ձմռանը նկատվում է ընձյուղների փտում։ Վ. փտումից և տամկացումից պահպանելու համար արդեն մարտ ամսին ձնհալի ջրերի համար հեռացնող առվակներ են սարքում։ Որպեսզի արագացնեն թփերի և հիմնակմախքի ձյան հալչելը, վրան լցնում են տորֆ կամ մոխիր։ Օդափոխության համար մի օրով մարգերը բացում են ճակատամասից, երբ ձյունը հալչում է, տոլը և թաղանթը հանում են։ Եթե Վ. ծածկված է թաղանթով, պետք է այն հանել և զգուշորեն փխրեցնել տաքացնող նյութի վերևի շերտը։ Որոշ ժամանակ հետո անհրաժեշտ է հանել տաքացնող նյութի չոր մասը և նորից փխրեցնել։ Եղանակը տաքանալուց հետո ծածկը պետք է լրիվ հանել, տեղամասը մաքրել աղբից, իսկ ընձյուղները նորից ծածկել խսիրով, թղթով, թաղանթով։ Այս միջոցառումները պահպանում են ընձյուղներն