Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ մասի լրակազմի մեջ։ Որոշ Ձ.հ–եր ունեն վերարտադրման մակարդակի ներկառուցված առանձին կարգավորիչներ միջին (500-5000 Հց) և բարձր (5-20 կՀց) հաճախությունների ընդգրկույթների համար։ Ձ.հ–ի չափերը որոշում են իր վերարտադրած հաճախությունների ընդգրկույթը (ստորին սահմանը) և ստեղծած առավելագույն ձայնական ճնշումը։ Հնչյունային ծրագրերի վերարտադրման ժամանակ Ձ.հ-երի առաջացրած հաճախային և ոչ գծային աղավաղումները մասամբ կարելի է համակշռել Ձ.հ–երին միացված ուժեղարարների միջոցով։ Այդպիսի համակշռում առավել լրիվ իրականացվում է այսպես կոչված ակտիվ Ձ.հ–երում, որոնք մի պատյանում միավորում են Ձ.հ. և ձայնային հաճախությունների վերջնային ուժեղարարը՝ ճշտման տարրերով, վերարտադրման մակարդակի կարգավորիչով և գերբեռնվածության ցուցիչով։

Ծավալահնչյունային վերարտադրման համար Ձ.հ–երը հարկավոր է տեղավորել ունկնդրի նկատմամբ համաչափորեն։ Ձ.հ–երի միջև հեռավորությունը սենյակում սովորաբար լինում է 1,5-2 մ։

ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ, գրամոֆոնային սկավառակ, ձայնակիր ակոսներ ունեցող մակերևույթով սկավառակ։ Մինչև 1970 թվականը թողարկվում էին հերձաքարի լցանյութ պարունակող դոճխեժային (բնական խեժ) հիմքով սկավառակներ։ Դրանք գրամոֆոնային ծանր մեմբրաններով նվագարկելիս կարող էին դիմանալ մեծ բեռնվածության, բայց հեշտությամբ կոտրվում էին ու չէին ապահովում ձայնի վերարտադրության բարձր որակ։ Արդի տևանվագ Ձ-ները, որոնք նախատեսված են միայն էլեկտրոֆոններում էլեկտրական վերարտադրության համար, պատրաստվում են չկոտրվող սինթետիկ նյութերից։ Ձայնավերարտադրման համապատասխան սարքավորանքի օգտագործման ժամանակ դրանք ապահովում են որակի հետևյալ ցուցանիշները. դինամիկական ընդգրկույթ՝ 57 դԲ հաճախությունների շերտը՝ 20-20.000 Հց, ոչ գծային աղավաղումների գործակիցը՝ 0,5 %-ից ոչ ավելի։ Աշխարհի բոլոր տևանվագ Ձ-ների գրառման ամպլիտուդա-հաճախային բնութագիրը նույնն է։

Արդի Ձ-ների մեծ մասը գրառված է 33 1/3 պտ/րոպ հաճախությամբ։ Թողարկվում են երեք՝ 175, 250 և 300 մմ տրամագծով Ձ-ներ, ինչն ապահովում է յուրաքանչյուր երեսի հնչողության համապատասխանաբար՝ 7-8, 13-15 և 20– 24 րոպե միջին տևողություն, սկավառակի հաստությունը 1,5-2,0 մմ է, անցքի տրամագիծը՝ 7,24 մմ, զանգվածը՝ 120-135 գ։ Սկավառակների գույնը հիմնականում սև է, թեև երեխաների համար թողարկվում են նաև տարբեր գույների Ձ-ներ։ Թողարկվել են 175 մմ տրամագծով, 45 պտ/րոպ պտտման հաճախությամբ սկավառակներ, ընդ որում դրանց մի մասը, որ նախատեսված է Ձ-ի ավտոմատ փոխումով կամ ընտրությամբ ավտոմատներում կիրառելու համար, ունի 38 մմ տրամագծով անցք։ Դրանց վրայի գրառումը կարելի է վերարտադրել արդի համարյա բոլոր էլեկտրանվագարկիչ սարքերով՝ հատուկ ներդրակի օգնությամբ։

Խոսքային ծրագրերի («Խոսող գիրք» կույրերի համար) գրառման համար կիրառում են 8 1/3 պտ/րոպե պտտման հաճախությամբ և մինչև 1-1,5 ժամ (յուրաքանչյուր երեսը) հնչողությամբ սկավառակներ։ Լայն տարածում են ստացել 175 մմ տրամագծով, 33 1/3 պտ/րոպե հաճախությամբ տևանվագ ճկուն Ձ-ները. դրանք պակաս երկարակյաց են և ունեն ավելի ցածր որակական ցուցանիշներ, քան սովորական սկավառակները։

Յուրաքանչյուր երկրում կիրառում են սկավառակների սեփական մականշում։ Մեզանում ընդունված է հետևյալ ծականշումը. Մ, Ս, Ք առաջին տառերը նշանակում են գրառման տեսակը (մենահունչ, ծավալահունչ, քվադրոֆոնային), T-ճկուն սկավառակ։ Առաջին թվանշանը (0-ից մինչև 9-ը) նշանակում է գրառման ժանրը, օրինակ, 1-ը նշանակում է սիմֆոնիկ, օպերային, կամերային, երգչախմբային երաժշտություն, 5-ը՝ գրառումներ երեխաների համար ևն։

Երկրորդ թվանշանը (0,1 կամ 2) սկավառակի տրամագիծն է (համապատասխանաբար՝ 300, 250 կամ 175 մմ), դրանց հաջորդում են հինգ թվանշաններ՝ սկավառակի յուրաքանչյուր երեսի գրառման համարը։ Շեղ գծից հետո նշված թվանշանները ցույց են տալիս գրառման ապարատասրահի համարը, գրառման տարբերակի համարը։ Ց3 պայմանանիշն են կրում բարձր որակի, ծրագրի թվանշանային գրառումով սկավառակները։ Փորձառու երաժշտասերները, գնված սկավառակները քարտարան մտցնելիս միշտ նշում են նախ սկավառակի համարը, հետո միայն անվանումը։ Դա թույլ է տալիս խուսափել պատահականորեն նույն սկավառակի ձեռքբերումից և օգնում միևնույն ստեղծագործության տարբեր կատարումների հավաքածու կազմելիս։

Սկավառակների աղմուկն ավելանում է մաշվելու համեմատ (դրանց որակը պահպանվում է միայն ժամանկակից թեթև ձայնահանով 100-150 անգամ նվագարկելիս)։ Որպեսզի սկավառակը երկար ծառայի և չվնասվի նվագարկելիս, անհրաժեշտ է այն զերծ պահել փոշուց։

Սիրված ձայնագրությամբ Ձ-ների որակը պահպանելու համար խորհուրդ է տրվում գրանցել այն մագնիտոֆոնի ժապավենի վրա՝ սկզբնական շրջանում հաճախակի վերարտադրելու համար։

Սկավառակները հարկավոր է պահել ծրարներում, փակ դարակում ուղղաձիգ դիրքով։ Չի թույլատրվում մատներով դիպչել սկավառակների աշխատանքային մակերևույթին, դրանք հարկավոր է