Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տրվում է բարձրախոսին առանց նկատելի աղավաղումների, կախված է ընդունիչի ուժեղացումից և ընդունված ազդանշանի մեծությունից, այն փոփոխվում է բարձրաձայնության կարգավորիչով և ավտոմատ կարգավորման սարքով (ԱԿՍ) պահպանվում հաստատված մակարդակի վրա։ Արդի ընդունիչներում ելքային հզորությունը հասնում է 4 և ավելի Վտ-ի։ Բնակելի մեծ սենյակի համար պահանջվում է 1,5-2 Վտ հզորություն, միջին չափերի սենյակի համար բավարար է 1 Վտ-ը:

Հնչողության որակը բնութագրվում է վերարտադրվող և բնական հնչյունների նմանության աստիճանով. կախված է գլխավորապես Ռ-ում առաջացող աղավաղումներից (%ներով), թողանցվող հաճախությունների շերտի լայնությունից (հերցերով, Հց) և օգտակար ազդանշանն ուղեկցող խանգարումների մակարդակից (գոյանում է մթնոլորտային պարպումների հետևանքով առաջացող խանգարումներից և տարբեր էլեկտրակայանքներից առաջացող արդյունաբերական խանգարումներից, ինչպես նաև Ռ-ի ներքին էլեկտրական աղմուկներից)։

Բարձրորակ վերարտադրման համար ընդունիչի թողանցման շերտը պետք է համապատասխանի ռադիոկայանների ճառագայթած ազդանշանների հաճախությունների շերտի լայնությանը։ Թողանցման շերտի նեղացումը վատացնում է վերարտադրման որակը, սակայն նվազեցնում է խանգարումների մակարդակը, և հակառակը։ Այդ պատճառով առավել կատարյալ Ռ-ներում թողանցման շերտն ըստ բարձր հաճախության լինում է փոփոխական և խանգարումների առկայության դեպքում կարգավորվում է ավտոմատ կերպով կամ ձեռքով։ Վերարտադրվող հաճախությունների շերտն ըստ ձայնային ճնշման, Ռ-ի էլեկտրական բնութագրերից բացի, կախված է նաև նրա ձայնական համակարգի որակից։ Լավագույն Ռ-ները ԳԿԱ ընդգրկույթում ընդունելիս և կոմպակտ ձայնասկավառակ նվագարկելիս վերարտադրում են մոտավորապես 20-ից մինչև 20000 Հց ձայնային հաճախությունները, այսինքն համարյա բոլոր լսելի հնչյունները։

Ընդունման կայունությունը որևէ հաճախության վրա համալարքը և հաստատված բարձրաձայնությունը երկար ժամանակ պահպանելու Ռ-ի ընդունակությունը, հատկապես մեծ նշանակություն ունի ԿԱ ընդգրկույթում ընդունման ժամանակ և բավարար չափով ապահովվում է միայն բարձր որակի ըդունիչներում։

Ռ-ում կան նաև կառավարման հարմարությունն ապահովող օժանդակ հարմարանքներ բարձրաձայնության ու տեմբրի կարգավորիչներ, ճշգրիտ համալարքի ցուցիչ, փոխագուցավոր (դուրսքաշովի) անտենա՝ ԿԱ ընդգրկույթում ընդունելու համար, ներքին անտենաներ (մագնիսականը՝ ԵԱ և ՄԱ ընդգրկույթների համար և դիպոլը՝ ԳԿԱ ընդգրկույթի համար), հեռակառավարման, ավտոմատ ենթալարքի (սովորաբար ԳԿԱի համար) հանգույցներ, ճշգրիտ համալարքի բռնակ ևն։

Սպառվող հզորությունը կախված է Ռ-ում օգտագործվող լամպերի, տրանզիստորների և ինտեգրալային սխեմաների թվից ու տեսակից, այն ընկած է վատտի մասերից (ամենափոքր փոխադրովի Ռ-ներ) մինչև 100 Վտ և ավելի (բարդ ծավալահնչական համալիրներ) միջակայքում։ Սնման աղբյուրների տեսակից կախված՝ տարբերում են ցանցային Ռ-ներ, որոնք աշխատում են 50 Հց հաճախության փոփոխական հոսանքի ցանցից, հոսանքի ինքնուրույն աղբյուրներից սնվող Ռ-ներ, որոնք աշխատում են սկզբնական գալվանական տարրերից ու մարտկոցներից կամ կուտակիչներից, երբեմն՝ արևային մարտկոցներից ու ջերմաէլեկտրագեներատորներից (ջերմամարտկոցներից)։ Որոշ Ռ-ներ ունեն համապիտանի սնուցում, այսինքն՝ կարող են աշխատել ինչպես ցանցից, այնպես էլ մարտկոցներից կամ կուտակիչներից։ Ցանցից սնվելու դեպքում փոփոխական հոսանքը կերպափոխվում է հաստատունի (ուղղվում է) հատուկ սարքով, որը կոչվում է ուղղիչ։

Ռները լինում են ամրակայված (սենյակային), փոխադրովի և ավտոմոբիլային։

Ամրակայված ընդունիչները հաճախ էլեկտրանվագարկիչի կամ (և) մագնիտոֆոնի հետ (տես Ռադիոլա, Մագնիտոլա, Մագնիտոռադիոլա) միավորվում են մի ընդհանուր համալիրի մեջ։

Փոխադրովի ռադիոընդունիչները ավելի պարզ են, թեթև ու խնայողական (սնվում են սովորաբար մարտկոցներից կամ կուտակիչներից)։ Դրանք ավելի հաճախ օգտագործվում են արշավներում, էքսկուրսիաների, հանգստի ժամանակ, ունեն փոքր չափեր և յուրահատուկ ձևավորում։ Փոքրաչափ փոխադրովի ընդունիչները հաճախ կոչվում են գրպանի Ռ-ներ։

Ավտոմոբիլային ընդունիչներին բնորոշ են թրթռակայունությունն ու ցնցակայունությունը, նվազ զգայունությունը