Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ: Ա. Ս. Ա. ե-ու պատկերաքանդակներն ակնհայտ ոճական աղերսներ ունեն հայկ. մանրանկարչության ընդհանրացած ձևերի հետ: 1840-ի երկրաշարժից քանդվել է եկեղեցու գմբեթը: 1967–72-ին նորոգվել են Ա. Ս. Ա. ե-ու պատերը և ծածկը: 1998-ին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ վերակառուցվել է եկեղեցու գմբեթն իր նախնական տեսքով՝ բազմանիստ, կիսասյունիկներով զարդարված, հովանոցաձև վեղարով: Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը՝ XIV–XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր: Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.7, 3-րդ պատկերը: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893: Բ ա ր խ ո ւ դ ա րյ ա ն Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967: Թ ա մ ա ն յ ա ն Յու., Ա զ ա տյ ա ն Շ., Մոմիկը որպես ճարտարապետ, «Էջմիածին», դ 3, 1969: ԾՈՑպՐՌՈսօ տՏ ՈՐւպՏսՏչՌՌ ԽՈՉՍՈջՈ, Չ. 13, Ծ., 1916. Մուրադ Հասրաթյան

ԱՐԵՎԱԳԱԼԻ ԵՐԳԵՐ, արևածագին նվիրված երգեր: Ա. ե-ի հիմն. բովանդակային առանցքն է լույսի, խորհրդաբանորեն՝ աստվածային էության փառաբանումը: Նախաքրիստ. շրջանում կապված են եղել արևի պաշտամունքի հետ և, ամենայն հավանականությամբ, առնչվել մեհենական երգային ավանդույթին: Հայ եկեղեցու ինը ժամերգություններից մեկը նվիրված է արևագալին: Ըստ Մ. արք. Օրմանյանի, VII դ., Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու կարգադրությամբ, Առավոտյան ժամերգության վերջին հատվածը զատելով, կազմվել է հատուկ Արևագալի ժամերգություն: Արևագալի ժամերգությունը մեկնաբանել են Ստեփանոս Սյունեցին (VIII դ.) և Խոսրով Անձևացին (X դ.): Մինչև XII դ. Արևագալի ժամերգությունը ներառել է ժամին պատշաճ սաղմոսները: XII դ. Ներսես Շնորհալին, անդրադառնալով այս ժամերգությանը, արևագալի համար ստեղծել է չորս նոր երգ՝ «Յարեւելից մինչ ի մուտըս», «Ճըգնաւորք Աստուծոյ», «Լոյս, արարիչ լուսոյ» և «Ճանապարհ եւ ճշմարտութիւն», սրանց կից՝ չորս հորդորակ:

10. ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Կա տեսակետ, որի հաԱՐԵՎԵԼՅԱՆ մաձայն, այս ստեղծագործությունները միջնադարյան հոգևոր երգարվեստի մեջ երգ ժանրի ձևավորման առաջին դրսևորումներից են և կազմավորվել են հոգևոր երգաժանրերի, ինչպես նաև հեթանոս. պաշտամունք. արվեստի հիման վրա: Մասնավորաբար ակնարկվում է միջնադարում տարածված հայկ. արևորդիներ աղանդի պաշտամունք., ծիս. երգարվեստի հետ ունեցած կապը: Գիշերային և Արևագալի ժամերգությունները փոխարինել են միմյանց, մեկի համար սահմանված օրերին մյուսը զանց է առնվել: Այժմ արևագալը ժամերգվում է միայն Մեծ պահքի շրջանում: Գրկ. Ա բ ե ղ յ ա ն Մ., Երկ., հ. 3, Ե., 1968: Թ ա հ մ ի զ յ ա ն Ն., Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե., 1973: Պ ո ղ ա րյ ա ն Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Մհեր Նավոյան

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ, Հ ա յ ո ց Հ յ ո ւ ս ի ս այ ին Կ ո ղ մ ան ց վ ա ր դ ա պ ե տ ն ե ր, XII–XV դդ. գիտամանկավարժական գործունեությամբ հռչակված վարդապետների, րաբունապետների, վանահայրերի, դավանաբան տեսաբանների, Հայ առաքելական եկեղեցու ավանդության և ինքնուրույնության պաշտպան հոգևորականների ընդհանուր անվանումը: Հիմնականում գործել են Հայաստանի հս-արլ. շրջանների վանքերում, գիտամշակութ. կենտրոններում, վարդապետարաններում (Հաղպատ, Սանահին, Հաղարծին, Քոբայրավանք, Խորակերտ, Խորանաշատ, Գոշավանք, Կեչառիս ևն): Ա. վ-ի անունները պահպանվել են Ներսես Շնորհալու՝ Ա. վ-ին հղած թղթում և Կիրակոս Գանձակեցու Պատմության մեջ: Վերջինս նրանց անվանել է «երևելի վարդապետներ»: Ա. վ-ից առավել հայտնի են Գրիգոր Տուտեորդին, Դավիթ Քոբայրեցին, Հովհաննես Սարկավագը, Պողոս Տարոնեցին, Մխիթար Գոշը և ուր., որոնք տարբեր ժամանակներում ստանձնել են Հայոց Հյուսիսային Կողմանց վարդապետների ղեկավարի դերը: Ա. վ., լինելով Հայ եկեղեցու ծիսադավան. կարգի ընդգծված ավանդապահներ, հանդես են եկել Հայ եկեղեցու ավանդությանը սպառնացող նորամուծությունների դեմ, պաշտպանել նրա նվիրապետ. և ծիսադավան. ինքնուրույնությունը Հույն և Հռոմի եկեղեցիների

145