Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը: 1977-ին կազմակերպվել է Լիոնահայ տիկնանց միությունը, որն ունի մատենադարան (Սերովբե արք. Մանուկյանի անվան): Լիոնի «Եփրատ» տպարանում 1982–90-ին տպագրվել է «Ս. Հակոբ» պարբերականը: Լիոնի շրջանի մեջ են մտնում շրջակա հայաշատ քաղաքները: Դեսինում գործում է Ս. Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1946ին), կից՝ շաբաթօրյա վարժարան: Համայնքի հոգևոր հովիվն է Մկրտիչ քհն. Պալապանյանը: Շարվիեում գործում է Ս. Նշան եկեղեցին (օծվել է 1982-ին): Ունի իր վարչ. խորհուրդը: Գործում են տարբեր հանձնաժողովներ (կրոն., կրթ., մշակութ.): Համայնքի հոգևոր հովիվն է Կարապետ վրդ. Հարությունյանը: Սենտ Էտիենում գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1984-ին), կից՝ ժող. տուն՝ մշակութ. նպատակների համար: Համայնքի հոգևոր հովիվն է Տաթև վրդ. Մուրադ-Հակոբյանը: Ռոմանում, 1988-ին քաղաքապետարանի համաձայնությամբ, Վալանսի կաթողիկե եպիսկոպոսարանի և Լիոնի Հայ առաքելական եպիսկոպոսարանի միջև կնքվել է պայմանագիր՝ Ս. Նիկողայոս կաթողիկե եկեղեցին 30 տարով հայերին հանձնելու մասին: Գործում է եկեղեց. խորհուրդ, որը Ռոման քաղաքի Հայ բարեկամության միության համագործակցությամբ օժանդակում է եկեղեցուն: Համայնքի հոգևոր հովիվն է Նարեկ քհն. Վարդանյանը: Վալանսում 1951-ին կառուցվել է մատուռ, որը 1953-ին օծվել է որպես եկեղեցի՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով: Գործում է Ազգ. կրոն. ընկերակցություն: 1990-ին Եկեղեց. վարչությունը գնել է կաթոլիկ միաբանությանը պատկանող XVII դ. եկեղեց. համալիր (վերանորոգվել է ազգ. բարերար Վ. Պոզաճյանի նյութ. օժանդակությամբ), կառուցվել է հայկ. ոճով խորան, և եկեղեցին վերանվանվել Ս. Սահակ (օծվել է 1992-ին): Եկեղեցուն կից գործում է մեկօրյա Դավիթյան վարժարանը՝ Վալանսի և շրջակայքի հոգևոր հովիվ Անդրանիկ քհն. Մալճյանի ղեկավարությամբ: Գրենոբլ և Վիեն քաղաքներում առայժմ հայկ. եկեղեցիներ չկան: Գործում են եկեղեց. վարչություններ, որոնք կրոն. արարողություններ կատարելու համար Լիոնից այցելու հովիվ են հրավիրում՝ օգտագործելով տեղի կաթոլիկ եկեղեցին:

ԱՐԵՎՄՏՅԱՆ

148

Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետ. պատվիրակի փոխանորդն է Նորվան եպս. Զաքարյանը (1980-ից): Մա ր ս ե լ ի շ ր ջ ա ն, կենտրոնը՝ Մարսելի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (օծվել է 1931-ին): Ընդգրկում է Հվ. Ֆրանսիայի հայաշատ քաղաքները: 1927-ին հայրապետ. պատվիրակ և Փարիզի հայոց առաջնորդ Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ Մարսելի շրջանում ստեղծվել է թեմական կազմակերպություն, ընտրվել է Ազգ. կենտր. վարչություն: Մարսելում կառուցվել են՝ 1928-ին՝ Ս. Կարապետ, 1929-ին՝ Ս. Աստվածածին եկեղեցիները: Դեռևս 1673-ին Ոսկան Երևանցին Մարսելում հիմնել է տպարան, որտեղ առաջին անգամ տպագրվել է Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ): 1920–30-ական թթ. հայերը հաստատվել են նաև Մարսելի արվարձաններում. Բոմոնի Սեն Լուում 1929-ին, Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ և հայերի նյութ. օժանդակությամբ կառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին, որին կից գործում է մանկապարտեզ: Սեն Ժերոմում 1933-ին կառուցվել է Ս. Սահակ– Ս. Մեսրոպ եկեղեցին, կից գործում է շաբաթօրյա դպրոց: Սենտ Անտուան-Քամպանյը Ֆրենում 1929-ից գործում է Ս. Թադեոս–Ս. Բարդուղիմեոս եկեղեցին, որին կից կազմակերպվում են հայերենի դասընթացներ: Բոմոնում 1932-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կից՝ շաբաթօրյա դպրոց: Գործում են Կրոն. ընկերակցություն և թաղային խորհուրդ: Նիցցա քաղաքում 1928-ին, Գրիգորիս եպս. Պալաքյանի նախաձեռնությամբ կառուցվել է Ս. Աստվածածին մատուռը (ներկայումս՝ եկեղեցի): Եկեղեցու շենքում մինչև երկրորդ համաշխ. պատերազմի սկիզբը (1939) գործել է դպրոց, որը հետո վերածվել է մեկօրյա դասընթացների: 1988-ին եկեղեցուն կից կառուցվել է Պարսամյան համալիրը (մեծահարուստ Պարսամյան ընտանիքի նյութ. օժանդակությամբ), որտեղ գործում են ամենօրյա վարժարան, գրադարան: Նիցցայի և շրջանի Հայոց կրոն. ընկերակցությունը զբաղվում է եկեղեցու և Պարսամյան վարժարանի խնդիրներով: Հոգևոր հովիվն է Նարեկ եպս. Շաքարյանը (2000-ից): Լա Սիոտայում 1994-ին օծվել է Ս. Փրկիչ եկեղեցին, որին կից գործում է շաբաթօրյա դպրոց: Սան Ռաֆայելում 1977-ից գործում է Ս. Հովհաննես եկեղեցին: