Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մայր տաճար), որտեղ երկար ժամանակ խնամքով պահվել է՝ հետագայում բացառիկ կարևոր տեղ գրավելով եթովպացիների աստվածապաշտ., ծիս. ըմբռնման մեջ: Պատմ. նշանակություն ունեն մասնավորապես Լալիբելայի ժայռափոր, զանգվածեղ, սյունազարդ, կամարակապ տաճար-եկեղեցիները: Կան 9 նման եկեղեցիներ՝ իրենց ոճով խիստ մոտիկ Եգիպտոսի հեթանոս. տաճարներին: Դրանք իրար հետ կապված են գետնուղիների միջոցով: Ի տարբերություն ղպտական վանքերի, որոնք կառուցված են Եգիպտոսի անապատներում, եթովպականները գտնվում են լեռների անմատչելի բարձունքներում (օր., VII դ. կառուցված Տըպրա Տամո վանքը): Սրբանկարչությունը ներկայացնում է Աստվածաշնչի պատմությունը: Ե. ու. ե-ու պատկերագրությունն ընդունում է ս. Գևորգ զորավարի ու վիշապի, ինչպես նաև՝ զանազան սրբերի նկարները: Պատկերագրությունն աչքի է ընկնում զուտ ազգ. ոճով, որը հատկանշվում է դեպքի սոսկական նկարագրությամբ, հեռապատկերի բացակայությամբ և վառ գույներով: Ո ւ ս ո ւ մ ն ա կ ան հ ա ս տ ա տ ո ւ թյ ո ւ ն ն ե ր ը: Ե. ու. ե-ու բարձրագույն ուս. հաստատությունն է Եթովպական ուղղափառ աստվածաբանության ֆակուլտետը՝ Երրորդության քոլեջը, որը գործում էր որպես Ադիս Աբեբայի համալսարանի մասնաճյուղ: Երբ 1974-ին նոր կառավարությունը փակել է այն (վերաբացվել է 1994-ին), Ադիս Աբեբայում բացվել է Սուրբ Պողոսի քոլեջը: Հոգևորականներին համապատասխան կրթություն տալու նպատակով 1990ական թթ. հիմնվել են ևս վեց հոգևոր ուս. հաստատություններ՝ «Հոգևորականության վերապատրաստման կենտրոններ»: Գրկ. Լ ո ո ֆ ս, Հաբեշների՝ իբր մի հին Արևելյան եկեղեցու բնորոշ գծերը և ազգային առանձնահատկությունը, «Արարատ», 1896, էջ 299–302, 348–353: Թ ո ւ ր շ յ ա ն Հ., Հաբեշ կրոնական գործիչ Ս. Եվստաթեոսը և Հայ եկեղեցին, «Էջմիածին», 1956, դ 4–6: Ն ո ւ յ ն ի, Հայ-հաբեշական եկեղեցական առնչություններ, «Էջմիածին», 1956, դ 8–9, դ 11–12: Ռ ո բ ե ր ս ո ն Ռ., Եթովպական Ուղղափառ եկեղեցի (հայերենի փոխադրեց Բ. Նանյանը), «Էջմիածին», 1999, դ 5–6: Զավեն արք. Չինչինյան (Եգիպտոս) Հակոբ Քյոսեյան

ԵԹՈՎՊԻԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ, տես Եգիպտոսի թեմ հոդվածում: ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՕՐԵՆՔ 1903, ընդունել է Ռուսաստանի կա-

ռավարությունը՝ հուԵԿԵՂԵՑ. նիսի 12-ին: Օրենքի համաձայն, Հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքը (այգիները, վարելահողերը, մարգագետինները, արոտավայրերը, անտառները, առևտր. կրպակները, ջրաղացները, արհեստագործ. ձեռնարկությունները ևն) և դրամական ունեցվածքը անցնում էին պետության տնօրինությանը: Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին: Օրենքն այդ ժամանակաշրջանում ռուս. ինքնակալության վարած ազգ. քաղաքականության դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկ. մշակութ. և լուսավոր. կենտրոնները զրկել նյութ. օժանդակությունից և արագացնել հայ ժողովըրդի ռուսացման գործընթացը, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության: Ե. գ. բ. օ. բուռն զայրույթ է առաջացրել հայ բնակչության մեջ: Շարժման գլուխ է կանգնել Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին, որն ամենուր հրահանգներ է ուղարկել՝ չենթարկվել իշխանություններին և ծառանալ նրանց դեմ: Օրենքի դեմ հանդես են եկել նաև հայ ազգ-քաղ. կուսակցությունները, ինչպես նաև՝ սոցիալ-դեմոկրատները: Անդրկովկասի մի շարք քաղաքներում՝ Թիֆլիսում, Բաքվում, Երևանում, Կարսում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Ելիզավետպոլում, ինչպես և բազմաթիվ գյուղերում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, ընդհարումներ ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև: Ցար. մի շարք պաշտոնյաներ ահաբեկվել են: Հայերի հակացար. ելույթները համաժող. բնույթ են ստացել: Արտերկրի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքներ է հղել Ս. Էջմիածին և Սանկտ Պետերբուրգ: Սակայն կառավարությունը հետ չի կանգնել իր որոշումից: Մինչև 1903-ի վերջը օրենքն ի կատար է ածվել: Ըստ պաշտոն. տվյալների, Տավրիկյան, Խերսոնի, Բեսարաբիայի, Աստրախանի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի, Սևծովյան նահանգներում, Դոնի, Կարսի, Բաթումի, Թերեքի մարզերում և Զաքաթալայի օկրուգում բռնագրավվել է շուրջ 145 հզ. դեսյատին հող (որից ավելի քան 83 հզ-ը՝ Ելիզավետպոլի և 34 հզ-ը՝ Երևանի նահանգ-

295