Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միածին, 1999: Կարգ Աստուածապաշտութեան Հայաստանեայց Ս. Եկեղեցւո, Թ., 1907: Հ ա ց ո ւ ն ի Վ., Պատմութիւն հին հայ տարազին, Վնտ., 1924: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Եղիշե ավ. քհն. Սարգսյան Արթուր Կարապետյան

ԶԵՆՈԲ ԳԼԱԿ, Զ ե ն ո բ Գ լ ա կ Ա ս ո ր ի, Զ ե ն ո բ Ա ս ո ր ի (ծ. և մ. թթ. անհտ), IV դ. պատմիչ: Կապադովկիայի Կեսարիա քաղաքից Հայաստան է եկել Գրիգոր Ա Լուսավորչի հետ: Ձեռնադրվել է Մամիկոնյան նախարարության տիրույթ Տարոնի եպիսկոպոս և Իննակնյան կամ Ս. Կարապետ վանքի (հետո նրա անունով կոչվել է նաև Գլակավանք) վանահայր: Իր «Պատմութիւն Տարօնոյ» աշխատությունը գրել է Գրիգոր Ա Լուսավորչի հանձնարարությամբ, ասորերեն կամ հունարեն: Այն հայերեն թարգմանել և իր Պատմությանն է կցել VII դ. պատմիչ Հովհան Մամիկոնյանը: Դա հիմք է տվել որոշ ուսումնասիրողների (Գ. Խալաթյան և ուր.) Զ. Գ-ին համարելու VII դ. պատմիչ: Զ. Գ. իր աշխատության մեջ պատմում է Հայաստանում քրիստոնեության տարածման, հեթանոս. մեհյանների կործանման և քրիստ. եկեղեցիների հիմնադրման մասին: Որպես ականատես՝ նա մանրամասն նկարագրում է Տարոնի իրադարձությունները, հատկապես Տարոնի քրմապետ Արձանի, նրա որդի Դեմետրի համառ կռիվները Գրիգոր Ա Լուսավորչի ու նոր կրոնի կողմնակիցների դեմ: Զ. Գ-ի աշխատությունն առաջին անգամ հրատարակվել է Կ. Պոլսում, 1719-ին: Ֆրանս. թարգմանել և հրատարակել է (1867) Վ. Լանգլուան: Երկ. Պատմութիւն Տարօնոյ, Ե., 1941: Գրկ. Խ ա լ ա թ յ ա ն Գ., Զենոբ Գլակ. Համեմատական ուսումնասիրութիւն, Վնն., 1893: Հ ո վ հ ա ն ն ի ս յ ա ն Մ., Զենոբ Գլակ. հանդէպ արդիական քննադատութեան, ԿՊ, 1912:

ԶՄՄԱՌԻ ՎԱՆՔ, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 30 կմ հյուսիս-արևելք, Քեսրուանի լեռան լանջին: Հայ կաթողիկե պատրիարքության աթոռանիստը: Հիմնադրվել է 1749ին: 1750–51-ին կառուցվել են վանքի առաջին խցերը, Վեհարանը, մատուռը, 1771-ին՝ ջրհորը և Ս.Աստվածածին եկեղեցին, որի երկայնական պատերին մոտ դրված սյուների վրա բարձրացող գմբեթը զարդարված է Հռոմից 1780-ական թթ. բերված 12 առաքյալների յուղանկարներով: Պատերին չորս ավետարանիչ-

23. ՔՐԻՍՏՈՆՅԱ

ների նկարներն են, ոԶՄՄԱՌԻ րոնցից առավել տպավորիչ է Հովհաննես ավետարանիչի պատկերը (1785, նկարիչ՝ Վինչենցո Միլոնե): Ավագ խորանին Տիրամոր Վերափոխման մեծադիր կտավն է (1780, նկարիչ՝ Պիետրո Լաբրոցցի): XVIII–XIX դդ. Ավագ խորանի առջև թաղված են Հայ կաթողիկե եկեղեցու հինգ կաթողիկոս-պատրիարքներ: Աղոթասրահի հս. և հվ. պատերին Գրիգոր Ա Լուսավորչին և Հովսեփին նվիրված խորաններն են: Հս-արլ. սյան առջև սև էբոնիտից քանդակազարդ պատրիարքական գահն է: 1783-ին կառուցվել է վանքի հյուրանոցը, 1791-ին՝ ժառանգավորաց վարժարանի երկհարկանի շենքը, 1799–1810-ին՝ քարոզիչների խցերը: 1802-ին կայծակից կործանվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, որը նույն տարում նորոգվել է ավելի փոքր ծավալով և պարփակվել եկեղեցու երկթեք տանիքի տակ: 1834-ին կառուցվել է վանքի սեղանատունը: 1867-ին պատրիարքական աթոռը Զ. վ-ից տեղափոխվել է Կ.Պոլիս (1929-ից կրկին հաստատվել Զ. վ-ում): 1901-ին կառուցվել է վանքի բարձր, սլացիկ զանգակատունը, 1908-ին՝ մեծ դահլիճը: Առաջին համաշխ. պատերազմի տարիներին Զ. վ-ում տեղակայվել է թուրք. զորամաս, որը կողոպտել է վանքը: Այստեղ պահվող ձեռագրերը փրկելու համար թաքցրել են մարոնիտ Մար Շալլիթայի վանքում, սակայն խցերի խոնավությունից շատ մագաղաթներ փչացել են: Մեծ եղեռնի ժամանակ նահատակվել է վանքի 15 միաբան: Զ. վ. ապաստան է տվել Կիլիկիայից տարագիր 400 որբի, սատարել Լիբանանում հաստատված բազմահազար հայ գաղթականների: 1940-ին կառուցվել է Զ. վ-ի Ս. Ցավագին Տիրամոր մատուռը, որի սեղանին զետեղվել է Ս. Աստվածածին եկեղեցուց տեղափոխված Տիրամոր սրբապատկերը: Մատուռն օծել է Գրիգոր-Պետրոս ԺԷ կաթողիկոս-պատրիարքը (կարդինալ Գ. Աղաջանյան): 1945-ին Ս. Աստվածածին եկեղեցին նկարազարդել է Հ. Կալենցը: 1946-ին նորոգվել է եկեղեցին, կառուցվել միաբանների դամբարանը, որը 1948-ին պսակվել է Հարուցյալ Հիսուսի արձանով: 1961-ին կառուցվել է վարժարանի նոր շենքը, 1963-ին՝ թանգարանը, 1975-ին զանգակատան գագաթին դրվել է հայաոճ, սյունազարդ գմբեթ: 1976-ին Զ. վ-ի մոտ կառուցվել է վանքի կազդուրման կայանը, 1979-ին Զ. վ. ամբողջովին նորոգվել

353 ՀԱՅԱՍՏԱՆ