սահմաններին: Թ-երի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստ. համայնքների (ծխերի) հիման վրա: IV դ. սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին Թ-երը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու: Թ. անվանումն առաջացել է VII դ., Բյուզ. կայսրության արլ. նահանգների վարչ. միավորների՝ Թերի անունից: Հայ եկեղեցու վարչ. միավորների բոլոր տարատեսակները կոչվել են Թ-եր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն): Գլխավորել են Հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթ., մշակութ., անգամ հաս., իրավաքաղ. խնդիրներ: X դ. Հայոց կաթողիկոսությանը ենթակա Թ-եր գործել են նաև Հայաստանից դուրս: Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973–992) եպիսկոպոս. Թ-եր է հաստատել նաև Անտիոք, Տարսոն, Տրայանուպոլիս քաղաքներում: Հայ եկեղեցու վարչ. սահմաններն արդեն որոշվել են ոչ թե քաղ., այլ դավան. բաժանումով: Անկախ բնակության վայրից, Հայ եկեղեցուն են ենթարկվել բոլոր հակաքաղկեդոն. հայերը: Թ-երը եղել են ավատական կենտրոններ և սոց-քաղ. մեծ ուժ ներկայացրել: Թ. կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը: Բացի Սյունյաց Թ-ից, որը ճանաչվել է որպես մետրոպոլիտություն, Հայոց բոլոր Թ-երը եպիսկոպոսություններ են եղել: Ուշ միջնադարում պատմաքաղ. հանգամանքների բերումով որոշ Թ-եր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը: Մեծ Թ-երը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչ. միավորների: Ըստ այդմ՝ Հայ եկեղեցում առաջացել են Թ-երի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ-առաջնորդություն, առաջնորդական փոխանորդու-
ԹԵՄ
388
թյուն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն: XIX դ. կեսին արդեն սրանց մեծ մասը ստացել է «առաջնորդություն» ընդհանուր անվանումը, որը նախկինում հատուկ էր միայն վանահայրերին՝ վանքերի առաջնորդներին: XIX դ. 2-րդ կեսից Թ-երի այս տարատեսակներից առավել խոշորներում (թեմ, տեսչություն, վիճակ) ստեղծվել են հոգևոր և աշխարհիկ անդամներից կազմված թեմական և հոգևոր խորհուրդներ՝ առաջնորդի գլխավորությամբ: Թ-երի կազմավորումն ընթացել է 1860-ի Ազգային սահմանադրության սկզբունքներով: Թ-ի կառավարումը կենտրոնացած է առաջնորդի ձեռքում, որին ընտրում է թեմական ներկայացուցչական ժողովը կամ նշանակում Գերագույն հոգևոր իշխանությունը: Թ-ի տարածքում առաջնորդն իրավասու է (եթե եպիսկոպոս է) քահանայական ձեռնադրություններ կատարել, տնօրինել եկեղեցու դատ. հարցերը, վճռել ամուսնության և ամուսնալուծության խնդիրները, մշակութ-կրթ. գործունեություն ծավալել, թեմական ժողով հրավիրել ևն: Թ-ի կառավարումն իրականացնելու նպատակով առաջնորդը կարող էր օգնական կամ փոխանորդ նշանակել, որոնք հաճախ գավառներում, գյուղերում կատարել են նաև թեմական վերահսկիչի դեր (անցյալում կոչվել են քորեպիսկոպոսներ): Հայ եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները, որոնք լիակատար իրավասությամբ կրում են առաջնորդի պաշտոնը: Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայ եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը: Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ: Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին Թ-եր ունի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև սփյուռքահայ համայնքներում: Թ-եր ունի նաև Հայ եկեղեցու Կիլիկիո աթոռը (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո): 1996-ի թեմական բաժանմամբ Հայ եկեղեցում ստեղծվել է վարչատարածքային նոր դրություն: Ներկայումս (2001) Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են. Արարատյան հայրապետական, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունյաց, Արագածոտնի, Գուգարքի, Կոտայքի Թ-երը, Լեռնա-