Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակական լրացում: Հայ եկեղեցին Վերջին օծման խորհուրդը կատարում է Դրոշմի խորհուրդի ժամանակ (զգայարանների կնքումով): Իրենց նախնական վիճակում Վերջին օծումը և Կարգ հիվանդացը զուգակցված են եղել: Հետագա դարերում Հայ եկեղեցու հայրերն օծման արարողությունն անջատել են աղոթական մասից, միավորել Դրոշմի խորհուրդին և դարձրել մեկ անգամ կատարվող խորհուրդ, իսկ մնացած մասը՝ Կարգ հիվանդացը, վերածվել է շարունակաբար կատարվող հոգևոր բարեպաշտական արարողության: Հույն և Կաթոլիկ եկեղեցիները գործադրում են յուղով օծելու սովորությունը: Հայ եկեղեցին որդեգրել է ձեռք դնելով, աղոթքներով, աստվածաշնչյան ընթերցումներով բժշկելու ձևը. յուղով օծելու սովորությունը ներկայումս չի գործադրվում: Հիսուս Քրիստոսը մարդկանց բժշկելու համար երբեք յուղ չի գործածել: Հայ եկեղեցին հունա-հայկ. և լատինահայկ. վեճերի ժամանակ հրահանգել է երբեմն գործածել յուղը՝ հիվանդների օծման համար, սակայն դա տևական չի եղել և դադարել է, հավանաբար, VIII–IX դդ.: XII դ. հայ մատենագիր, մեկնիչ Սարգիս Շնորհալին գրել է, որ «հիվանդին առողջություն տվողը ոչ թե յուղն է, այլ՝ Տիրոջ անունը»: Հայ եկեղեցին ունի իր ննջեցյալ եկեղեցականներին օծելու սովորությունը, բայց դա խորհուրդ չէ: Վերջին անգամ օծվում է ննջեցյալի ճակատն ու աջ ձեռքը: Կ. հ. և Վ. օ-ման խորհուրդից բացի Հայ եկեղեցին ունի նաև մահամերձ հիվանդներին «հաղորդ տալոյ» (հաղորդություն տալու) կանոնը՝ կարևորելով այդ արարողությունը իբրև նախապատրաստություն հանդերձյալ կյանքի համար:

ԿԱՐԵՆԻՍԻ

Գրկ. Չ ե պ ե յ ա ն Ղ., Հայ Եկեղեցվո յոթը խորհուրդները (Կանոնագիտական նկատառումներ), Անթիլիաս, 1988: Ս ա ր գ ս յ ա ն Ս., Հայոց Եկեղեցվո խորհուրդներն ու ծեսերը, «Գանձասար», 2, 1992:

ԿԱՐԵՆԻՍԻ ՎԱՆՔ, Կ ա ր ե ն ա վ ա ն ք, Ա ռ ա ք ե լ ո ց վ ա ն ք, ՀՀ Կոտայքի մարզի Արգել գյուղից հարավ, Հրազդանի ձորում: Վանքի համալիրից պահպանվել են սրբատաշ տուֆով կառուցված, միանավ, թաղածածկ, առանց պատուհանի խորանով եկեղեցին (V–VI դդ.) և նրան արմ-ից կից, կոպտատաշ բազալտով XVII դ. շինված, գմբեթավոր դահլիճի հորինվածքով գավիթը (նման ձևը եզակի է հայկ. գավիթնե-

478

րի ճարտ. մեջ): Կ. վ-ի եկեղեցու աղոթասրահի հատակի տակ կա փոքր, թաղակապ, արլ. խորանով մատուռ-դամբարան, որի հվ. պատի երկու խորշերում, ըստ ավանդության, պահվել են Մատթեոս ավետարանիչի և Անդրեաս առաքյալի մասունքները: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, XVII դ. սկզբին «ֆռանկ հայրերը» փորձել են հափշտակել սրբերի մասունքները, սակայն վանահայրը դրանք հետ է խլել և վանքից արտաքսել նրանց: Վարդապետ Սիմեոն Գառնեցին 1725-ին մասունքների համար արծաթապատ պահարան է պատրաստել՝ Մատթեոսի և Անդրեասի ոսկեզօծ պատկերներով: Կ. վ. XVIII դ. ունեցել է երեք ջրաղաց, Օշականում՝ այգի, ձիթհանք ևն: Վանքը լքվել և ամայացել է XIX դ.: 1895-ին Կ. վ-ից սրբերի մասունքները տեղափոխվել են Էջմիածին: Գրկ. Ա ռ ա ք ե լ Դ ա վ ր ի ժ ե ց ի, Գիրք պատմութեանց, Ե., 1990: Ս մ բ ա տ յ ա ն Մ., Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղ-պատ, 1895: Հ ա ս ր ա թյ ա ն Մ., Լուսակերտի ճարտարապետական երկու հուշարձաններ, ԼՀԳ, 1972, դ 2: Մուրադ Հասրաթյան

ԿԱՐԻՆԻ ԺՈՂՈՎ 633, բյուզանդական Հերակլ կայսրի (610–641) և Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու միջև Կարին քաղաքում կայացած հանդիպում, որտեղ քննարկվել են Հայ և Հույն եկեղեցիներն անջրպետող դավանական խնդիրներ և ստորագրվել համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ: VII դ. սկզբին բյուզանդա-պարսկ. պատերազմում հաղթելով Պարսկաստանին՝ Հերակլ կայսրը վերստին Բյուզանդիային է միացրել իր նախկին արլ. նահանգները՝ Սիրիան, Պաղեստինը ևն, որտեղ մեծ տարածում ուներ արևելյան ուղղափառությունը: Ցանկանալով վերականգնել պետության միասնականությունը, որը խաթարվել էր Քաղկեդոնի ժողովի (451) առաջ բերած դավան. պառակտման հետևանքով, ինչպես նաև ձգտելով հաշտեցնել Անտիոքի, Ալեքսանդրիայի և Երուսաղեմի պատրիարքությունները Կ. Պոլսի աթոռի հետ՝ Հերակլը և Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610–638) առաջ են քաշել դավանաբան. մի նոր բանաձև (տես Միակամություն), որը նրանց համոզմամբ ընդունելի պետք է լիներ երկու կողմերին: Բյուզ. կայսրը ծրագրել էր Քաղկեդոնի ժողովը մերժած Հայ եկեղեցու հետ ևս միության եզրեր փնտրել, քանի որ Սասանյանների պար-