Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վաղեմի գրչագրաց մերոց եւ յոյն բնագրաց։ 1994-ին Մայր աթոռ Ս․ Էջմիածնի հրատարակած արևելահայերեն ներկա թարգմանությունը կատարվել է Արսեն Բագրատունու բնագրի հիման վրա։ Կազմվել են Բառարան Սուրբ Գրոց (1881) և Թ․ վրդ․ Աստվածատուրյանի Համաբարբառ Հին և Նոր կտակարանաց (1895) աշխատությունները։

Գրիգոր Դարբինյան

Ինչպես համաշխ․, այնպես էլ հայ հին և միջնադարյան գրականության ու արվեստի գաղ․ և գեղ․ ներշնչման հիմն․ աղբյուրը եղել է Ա․։ Աստվածաշնչյան թեմաներով գրակ․ երկեր են գրել Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Ներսես Շնորհալին, Գրիգորիս Աղթամարցին, Հովհաննես Թլկուրանցին, Առաքել Սյունեցին, Հակոբ Թոխաթցին, Մարտիրոս Ղրիմեցին և ուր․։ Ա-ի թեմաներով ստեղծվել են քանդակագործ․ և գեղանկարչ․ բազմաթիվ ստեղծագործություններ։ Հին կտակարանի առանձին դրվագներ են ներկայացնում IV–VII դդ․ հուշակոթողները (Աղց, Թալին, Օձուն, Անի)։ Աստվածաշնչյան մոտիվները հատկապես ինքնատիպ և հարուստ են դրսևորվել Աղթամարի վանքի Ս․ Խաչ եկեղեցու հարթաքանդակներում և որմնանկարներում։Հայկ․ ձեռագրերում միայն XII դարից հետո են հանդիպում նկարազարդ Ա-ներ, թեև X–XI դդ․ Ավետարաններում տեղ է գտել Աբրահամի զոհաբերությունը պատկերագր․ թեման։ Ընդհանրապես հայ մանրանկարիչներն ավելի հաճախ Ավետարան են պատկերազարդել, քան Ա․։ Դրանից բացի, Հին կտակարանի թեմաներով նկարները տեղ են գտել Սաղմոսներում, Մաշտոցներում և Ճաշոցներում։ Պատկերագր․ առավել տարածված թեմաներն են՝ Ծնունդ, Ավետում, Աստվածածինը մանկան հետ, Դեիսուս, Ննջումն Աստվածածնի, Ոտնլվա, Խաչելություն, Խորհրդավոր ընթրիք, Մկրտություն, Մուտք Երուսաղեմ, Համբարձում, Դժոխքի ավերումը ևն, ինչպես նաև առաքյալների, ավետարանիչների պատկերումները։ Հայկ․ ձեռագրերի մեջ հնագույն պատկերազարդ Ա․ Երզնկայի Աստվածաշունչն է (1269, Մատենադարան, ձեռ․ դ 1925)։ Տաղանդավոր նկարչի գործ են Երևանի Մատենադարանի Մասունք Աստվածաշնչի (1263–1266, գրիչ՝ Ստեփանոս, ձեռ․ դ 4243) նկարազարդումները։ Երևանի Մատենադարանում պահպանվում են մանրանկարիչներ Թորոսի (1270, Գռներ, ձեռ․ դ 345), Ավագի (1356–1358, Կիլիկյան Հայաստան, ձեռ․ դ 6230), Թորոս Տարոնացու (1317, Գլաձոր, ձեռ․ դ 353), Հակոբ Ակնեցու (1643, Կ․ Պոլիս, ձեռ․ դ 188), Մարկոս Պատկերահանի (1686, Կ․ Պոլիս, ձեռ․ դ 349) և այլոց պատկերազարդ Ա-ները։ XVI–XVII դդ․ մատյանների պատկերազարդումներում թեմատիկ ցանկն ավելի ընդարձակ է․ դրսևորվել են նոր ժամանակների նկարչական ըմբռնումները՝ հեռանկար, ծավալային արտահայտում, բնապատկեր ևն։ XVII–XVIII դդ․ գեղանկարչության և քանդակագործության մեջ աստվածաշնչյան կերպարները մարմնավորվել են առավել տեղական, ազգային գծերով։ Հայ հոգևոր երաժըշտության մեջ թվերգով կատարվել են Ավետարանը և մարգարեական գրքերը, իսկ սաղմոսներն ու մարգարեական օրհնությունները՝ նաև երգվել (տես Սաղմոսերգություն)։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․2․, 5-րդ և 2․3, 1–4-րդ պատկերները։

Գրկ․ Յուշարձան Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան 1500-ամեակի, Երուսաղեմ, 1938։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976, էջ 309–668։ Եղիայան Բ․, Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, գիրք 1–5, Անթիլիաս, 1976։ Պետրոսյան Ե․, Ներածություն Նոր կտակարանի, Ս․ Էջմիածին, 1996։ Մանուկյան Ա․, Աստուածաշունչ մատեանը, Թեհրան, 1998։ Ներածություն Հին կտակարանի (աշխատասիր․ Գ․ Դարբինյանի), Ս․ Էջմիածին, 2000։

ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, տես Ծես։

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ Ա ՀԱՄԱԴԱՆՑԻ (ծ․ թ․ անհտ – 10․10․1725, գ․ Օշական), Ամենայն հայոց կաթողիկոս 1715-ից։ Հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցուն։ Կաթողիկոսության շրջանը համընկել է Արլ․ Հայաստանում քաղ․ բուռն իրադարձությունների հետ։ Ա․ Ա Հ․ դրականորեն էր տրամադրված Դավիթ Բեկի գլխավորած ազատագր․ շարժման և ռուս․ զորքերի՝ Կովկաս ու Պարսկաստան ծրագրված արշավանքի հանդեպ։ Ռուսաստանի հետ կապեր ունենալու ամբաստանությամբ պարսիկները հալածել են նրան։ 1724-ի սեպտ․ 4-ի նամակով նա դիմել է Եսայի Հասան-Ջալալյանին և առաջարկել թուրք․ կոտորածներից խուսափելու համար բանակցություններ վարել թուրքերի հետ և այդ նպատակով պատվիրակություն է ուղարկել։ Ա․ Ա Հ-ու խնդրանքով Պարսից Թահմազ շահը 1724-ին հատուկ հրովարտակով