Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եփրատ գետի արևելյան մեծ վտակը, որ հնում ոչ միայն առանձին, այլև սուրբ գետ է համարվել։ Սկիզբ է առնում Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Նպատ կամ Ծաղկանց լեռներից, մոտ 3060 մ բարձրությունից, իր մեջ ներառում բազմաթիվ վտակներ (Բագրեվանդ, Խնուս, Բյուրակն, Կորո ձոր, Մեղրագետ), շրջանցում Հայկ․ Տավրոսը և Լուսաթառիճից (Կապան-Մադեն) հս․ միախառնվում Արմ․ Եփրատին։ Երկար․ 650 կմ։ Հոսում է Այրարատ, Տուրուբերան, Ծոփք նահանգների որոշ գավառներով։ Արածանիի ավազանում և ափերին են եղել հայ հեթանոս․ բազմաթիվ մեհյաններ (օր․, Անահիտ դիցուհու), որոնք ժամանակի ընթացքում վերածվել են եկեղեց․ ու զինական կենտրոնների (Աշտիշատ, Գլակավանք, Ս․ Մեսրոպ վանք, Ս․ Ներսես վանք, Ս․ Դանիել վանք, Ս․ Աղբերիկ վանք, Ողական ամրոց ևն)։

Հայաստանում քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակելիս (301) Ա-ում են մկրտվել Հայոց թագավոր Տրդատ Գ, Աշխեն թագուհին, թագավորի քույր Խոսրովիդուխտը, զորքը և ժողովուրդը։

Անդրանիկ Զեյթունյան

ԱՐԱՄ Ա ՔԵՇԻՇՅԱՆ (ավազանի անունը՝ Պետրոս, ծ․ 8․3․1947, Բեյրութ), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս 1995-ի հունիսից։ Օծվել է 1995-ի հուլիսի 1-ին։ Հաջորդել է Գարեգին Բ Սարգիսյանին (1995–99-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյան)։ Նախն․ կրթությունն ստացել է Բեյրութի Ազգ․ Մեսրոպյան վարժարանում, 1961–65-ին սովորել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի (Անթիլիաս) ժառանգավորաց բաժնում, 1965–68-ին՝ ընծայարանի բաժնում։ 1970-ին ձեռնադրվել է վարդապետ, 1980-ին՝ եպիսկոպոս, 1985-ին ստացել է արքության տիտղոս։ 1968–78-ին բարձրագույն կրթությունը շարունակել է Մերձավոր Արևելքի Աստվածաբանական ճեմարանում, Բեյրութի Ամերիկյան համալսարանում, Շվեյցարիայի Պոսե էկումենիկ հաստատությունում, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության բաժնում, Նյու Յորքի Ֆորդհամի համալսարանում, ստացել արվեստի պսակավորի, աստվածաբանության մագիստրոսի, Մերձավոր Արևելքի եկեղեց․ պատմության և փիլիսոփայության դոկտորի կոչումներ։

1968–75-ին (մինչև ԱՄՆ ուսման մեկնելը) զբաղեցրել է Մարտիկյան վարժարանի փոխտեսուչի, Դպրեվանքի տեսուչի օգնականի, այնուհետև՝ փոխտեսուչի, աստվածաբանության դասախոսի, Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեց․ հարաբերությունների ընդհանուր քարտուղարի պաշտոններ։ 1972–75-ին դասավանդել է Հայկազյան քոլեջում, դասախոսություններով հանդես եկել Բեյրութի համալսարանում և նույն քաղաքի Ամերիկյան (AUB) համալսարանում։

1978-ին (ԱՄՆ-ում ուսանելիս) ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմի առաջնորդական տեղապահ, 1979-ին՝ առաջնորդ։

Ա․ Ա Ք․ իր հոգևոր գործունեության մեջ կարևոր տեղ է հատկացնում միջեկեղեց․ և Էկումենյան շարժմանը թե՛ տեղական, թե՛ միջինարևելյան և թե՛ միջազգ․ ասպարեզներում։ Մշտական անդամ է շրջանային և միջազգ․ մի շարք աստվածաբան․ և Էկումենիկ հանձնախմբերի և կազմակերպությունների։

1970-ից մասնակցում է Եկեղեցիների համաշխ․ խորհրդի (ԵՀԽ) տարբեր բաժանմունքների աշխատանքներին։ Խորհրդի երիտասարդ․ բաժանմունքի, Հաւատք եւ կարգ հանձնաժողովի և նրա գործադիր վարչության մշտական անդամ է։ 1983-ին ԵՀԽ Վանկուվերի համաժողովում ընտրվել է խորհրդի կենտր․ վարչության անդամ, 1991-ին Կանբերայի (Ավստրալիա) VII համաժողովում՝ կենտր․ ու գործադիր վարչության ատենապետ, վերընտրվել է 1998-ին, Հարարեի (Զիմբաբվե) VIII համաժողովում։

Ա․ Ա Ք․ մեծ աշխատանք է կատարում կաթողիկոսության ներքին կյանքի ու գործունեության վերակազմակերպման, մասնավորապես՝ ազգ․ եկեղեց․, միջեկեղեց․, մշակութ․, կրոն․ ծառայության բնագավառներում։

Երկ․ Հայաստանեայց եկեղեցւոյ ճշմարիտ դիմագիծը, Բեյրութ, 1970։ Ներսես Շնորհալի, Աստուածաբան ու Էքիւմէնիստ, Բեյրութ, 1974։ Ազգ, եկեղեցի, հայրենիք, Անթիլիաս, 1999։ The Witness of the Armenian