Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Church in a Diaspora Situation, N․ Y․, 1978; The Christian Witness at the Crossroads in the Middle East, Nicosia, 1980; Towards an Ecumenical Ethic for a Responsible Society in a Sustainable Creation, Geneva, 1994; The Challenge to be a Church in a Changing World, N․ Y․, 1997; Defis et Perspectives Ecumeniques, Antelias, 2000․

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ, ՀՀ Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։ Ա․ վ-ի Ս․ Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (X դ․) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հս․ պատին կից։ Նրանից հվ․ Ս․ Աստվածածին եկեղեցին (XI դ․) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս․ Սիոն եկեղեցու միջև XIII դ․ կառուցվել է քառակուսի հատակագծով, արլ․ զույգ ավանդատներով գավիթ։ Ս․ Աստվածածին եկեղեցու արմ․ ճակատին կից 1270-ին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտ․ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թթ․)։ Ա․ վ-ին 1073-ին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220-ին իշխան Վասակ Խաղբակյանը Ա․ վ-ի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը։

XIII դ․ վերջին Ստեփանոս արք․ Օրբելյանը Ա․ վ․ իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301-ին Ա․ վ-ին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Ա․ վ-ում 1303-ին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք․ Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու Մեկնութիւն ժողովողին աշխատությունը։ Վանքի տարածքում կան X–XVII դդ․ խաչքարեր և տապանաքարեր։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․6, 5-րդ պատկերը։

Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե․, 1986։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Լալայան Ե․, Վայոց ձորի նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 26, Թ․, 1916։ Դիվան հայ վիմագրության, պր․ 3, Ե․, 1967։ ԾՈՑպՐՌՈսօ տՏ ՈՐւպՏսՏչՌՌ ԽՈՉՍՈջՈ, Չ․ 13, Ծ․, 1916․

Մուրադ Հասրաթյան

ԱՐԱՐԱՏ, տես Մասիս։

ԱՐԱՐԱՏ, Մայր աթոռ Ս․ Էջմիածնի պաշտոնական ամսագիր։ Լույս է տեսել 1868–1919-ին, Ս․ Էջմիածնում։ 1868-ից՝ իբրև աշխատասիրութիւն միաբանից Սուրբ Էջմիածնի և ամսագիր կրոնական, պատմական, բանասիրական և բարոյական գիտելեաց, 1898-ից՝ Պաշտոնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս․ Էջմիածնի։ Հիմնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ։ Նպատակն էր հայոց կյանքում Մայր աթոռ Ս․ Էջմիածնի դերի ու նշանակության բարձրացումն ու ամրապնդումը, Հայ եկեղեցու ուղղափառության, ազգ․ նկարագրի, ինքնուրույնության և անկախության պաշտպանությունը։ Ամսագրի լեզուն աշխարհաբարն էր։ Խմբագրել է Ս․ Էջմիածնի միաբաններից կազմված կոլեգիան՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նշանակած խմբագրի ղեկավարությամբ։ Խմբագիրներ են եղել Աբել արք․ Մխիթարյանը, Խորեն վրդ․ Ստեփանեն, Կարապետ վրդ․ Տեր-Մկրտչյանը, Գալուստ Տեր-Մկրտչյանը, Գարեգին վրդ․ Հովսեփյանը (Գարեգին Ա Հովսեփյան), Հուսիկ արք․ Մովսիսյանը, Աբել աբեղա Աբրահամյանը, Ներսես վրդ․ Միքայելյանը և ուր․։

Ա․ Կովկասում հրատարակվող կրոնագիտ․, եկեղեցագիտ․, հայագիտ․, բանասիր․ առաջին լուրջ ամսագիրն էր և մեծապես նպաստել է գիտության այդ ճյուղերի զարգացմանը, մեծ դեր խաղացել հայ ժողովրդի եկեղեց․, հաս․ կյանքում։ Ա․-ի շուրջ համախմբվել են ժամանակի գրեթե բոլոր հայ անվանի գիտնականները, աստվածաբան հոգևորականները, գրողները, աշխատակցել են Մ․ արք․ Օրմանյանը, Գ․ արք․ Այվազովսկին, Ե․ վրդ․ Տեր-Մինասյանը, Վ․ եպս․ Մանկունին, Ս․ վրդ․ Ամատունին, Վ․ վրդ․ Բաստամյանցը, Կոմիտասը, Ղ․ Աղայանը, Հ․ Աճառյանը, Ն․ Ադոնցը, Ստ․ Մալխասյանցը, Լեոն, Ն․ Մառը, Հ․ Մանանդյանը, Հայկունին, Ստ․ Մելիքյանը, Ե․ Լալայանը, Գ․ Ղափանցյանը, Ա․ Հովհաննիսյանը, Հովհ․ Հովհաննիսյանը և ուր․։

Ա․-ում հրապարակվել են կաթողիկոս․ կոնդակներ և կարգադրություններ, քաղվածքներ Սինոդի գրագրություններից, տեղեկություններ թեմերից, ծիսական և թեմական