Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դպրոցներից, քույր եկեղեցիներից, հայ կաթոլիկ և ավետարան․ համայնքների կյանքից։ Նյութեր և ուսումնասիրություններ են տպագրվել հայ ժողովրդի պատմության, հայ հին և նոր գրականության, գաղթավայրերի, հայ բանահյուսության, ազգագրության, հարևան ժողովուրդների հետ հայերի առնչությունների մասին։ Զգալի տեղ է հատկացվել հայոց վանքերին, եկեղեցիներին, հայ աղանդներին, վարքագրությանը, գիտության տարբեր ճյուղերին և արվեստին։ Ա․ կարևոր դեր է կատարել Հայ եկեղեցու դավանանքի, կրոնի, բարոյագիտության, ծիսագիտության, եկեղեց․ իրավունքի և հարակից այլ խնդիրների ուսումնասիրման ասպարեզում, մշտապես եղել հայ դավան․ մտքի հանդես, Հայ եկեղեցու ուղղափառության պաշտպանության ամբիոն, հայ դավանաբան․ գրականությանը նվիրված բնագրերի հրատարակման ու հետազոտման կենտրոն։ Ամսագիրն իր առջև խնդիր չի դրել հավատո վեճեր նորոգել (Յառաջաբան), այլ ձգտել է պահպանել Հայ եկեղեցու կարգն ու կանոնը, պարզաբանել եկեղեցու պատմությանն առնչվող հարցերը, ներկայացնել Հայ եկեղեցու դավան․ դիրքը, առաքելականությունը, առաքելական հաջորդականությունը, ազգ․ նկարագիրը նոր հրապարակումների լույսի ներքո և աղբյուրագիտ․ հիմնավորումներով։

Ա․ անցել է ստեղծագործ․ երկու շրջան՝ 1868–1895 և 1895–1919։ Առաջին շրջանում աստվածաբան․, դավանաբան․ հոդվածներն ունեցել են մատենագր․, ջատագովական նկարագիր։ Հանդես են եկել Ա․ արք․ Մխիթարյանը, Հ․ վրդ․ Մովսիսյանը, Մ․ արք․ Օրմանյանը, Ա․ Տեր-Միքելյանը, Գ․ եպս․ Այվազովսկին և ուր․։ 1895-ից Ա․-ում գերակշռել են հայ դավանաբան․ մտքի ուսումնասիրմանը նվիրված գիտ․ հոդվածները՝ շնորհիվ Մայր աթոռում պաշտոնավարող աստվածաբանների նոր սերընդի և Մ․ արք․ Օրմանյանի շուրջը բոլորած, Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդ հոգևորականների (Կ․ վրդ․ Տեր-Մկրտչյան, Գ․ Տեր-Մկրտչյան, Ե․ վրդ․ Տեր-Մինասյան, Գ․ վրդ․ Հովսեփյան և ուր․)։ 1888-ին Ա․-ում բացվել է Ս․ Էջմիածնի գրադարան բաժինը, որտեղ հրատարակվել են Հայ եկեղեցու պատմության և դավանության դեռևս մութ և անծանոթ մնացած հարցերի վրա լույս սփռող ձեռագիր բնագրեր։ 1894-ի դեկտ․ – 1899-ին, երբ Կ․ վրդ․ Տեր-Մկրտչյանը կրոն․ բաժնի խըմբագիրն էր, Ա․ բեղուն շրջան է ապրել աստվածաբան․, դավանաբան․ հարցերի ուսումնասիրման և հրապարակման առումով։ 1895-ից ստեղծվել է նոր բաժին՝ Հավելված։ Նրա էջերում հրատարակվել են Գիրք թղթոց դավան․ ժողովածուի և մի շարք այլ եզակի բնագրեր և ուսումնասիրություններ։ Ա․-ի շուրջ համախմբված միաբանները և մտավորականները 1913-ին հրատարակել են Շողակաթ հայագիտ․ ժողովածուի առաջին գիրքը՝ նվիրված հայ գրի ստեղծման 1500 և տպագրության 400-ամյա հոբելյաններին։

Ա․ զբաղվել է նաև ընդհանուր աստվածաբան․ հարցերով։ 1910-ի համարներում տպագրվել է ռուս նշանավոր աստվածաբան, պրոֆ․ Ն․ Սագարդայի Հույն-արևելքի հին եկեղեցական աստվածաբանական գիտությունը յուր ծաղկման շրջանում (IV–V դդ․) աշխատությունը, 1917-ի համարներում՝ ռուս գիտնական Ֆ․ Մ․ Ռոսեյկինի Կ․ Պոլսի Փոտիոս պատրիարքի առաջին պատրիարքությունը աշխատությունը ևն։

Ամսագիրը մեծ ավանդ ունի նաև հայագիտության զարգացման ասպարեզում։ 1870-ի վերջից ընդարձակվել է Ա․-ի հայագիտ․ բաժինը։ Հայագիտ․ ուսումնասիրություններով հանդես են եկել Հ․ Մանանդյանը, Ե․ վրդ․ Տեր-Մինասյանը, Ն․ Ադոնցը, Ն․ Մառը, Հ․ Աճառյանը, Ե․ Շահազիզը, Մ․ Աբեղյանը, Հ․ Օրբելին, թղթակցել են մտավորականներ Տ․ եպս․ Պալյանը, Բ․ վրդ․ Կյուլեսերյանը, Կ․ Բասմաջյանը և ուր․։ Ամսագիրն իր տարածմամբ ու հեղինակների լայն ընդգրկմամբ ստացել է համահայկ․ բնույթ։ Բացվել են հայագիտության ենթաբաժիններ՝ հայ երաժշտության, խազագրության, շարականների (աշխատակցել են Կոմիտասը, Ս․ Ամատունին, Սպ․ Մելիքյանը), հայ իրավաբան․ մտքի (Ս․ Տիգրանյանը, Ա․ վրդ․ Ղլտճյանը), գրախոսության ևն։ Ա․-ում հրատարակված հայագիտ․, պատմաբանասիր․ բնույթի մեծարժեք, հարուստ նյութեր բովանդակող ուսումնասիրություններն ընդգրկել են հայագիտության գրեթե բոլոր, հատկապես՝ ձեռագրագիտության, հնագրության, մանրանկարչության ճյուղերը։ Մի շարք հայ և օտարերկրյա մատենագիրների աշխատություններ հրապարակվել են գիտ․ համեմատական բնագրով։ Հայ անվանի շատ գիտնականների լավագույն աշխատություններն առաջին անգամ լույս են տեսել Ա․-ի էջերում։ Նրա վերջին երկու համարները