է նաև ագարակներ, հանդեր, արտեր, արոտավայրեր, անտառ։ Եղել է սիրված ուխտատեղի, վանքին ավանդաբար նվիրաբերել են հազվագյուտ սպիտակ գոմեշներ, որոնց հպվելը համարվել է դիպչողի բաղձանքի կատարման առհավատչյան։
1905-ին վանքը կողոպտվել է, 1966-ին երկրաշարժից քանդվել են եկեղեցու գմբեթը և գավթի ծածկը, ոչնչացել շքամուտքի բարձրաքանդակը։
Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․3, 4-րդ պատկերը։
Գրկ․ Շերենց Գ․, Սրբավայրեր, Թ․, 1902։ Էփրիկյան Ս․, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ․ 2, Վնտ․, 1907։ Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, հ․ 3, Վնն․, 1947։ Bachmann W․, Kirchen und Moschen in Armenien und Kurdistan, Lpz․, 1913; Strzygowski J․, Die Baukunst der Armenier und Europa, Wien, t․ 1–2, 1918; Cuneo P․, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988; Thierry J․M․, Monuments armŽniens du Vaspurakan, P․, 1989․
Մուրադ Հասրաթյան
ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆՆԵՐ, հոգևորական տոհմ Հայաստանում, IV–V դարերում։ Հիմնադիրն է Աղբիանոսը։ Ըստ Ագաթանգեղոսի, Հայաստանում քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակվելուց (301) հետո քրմի որդի Աղբիանոսը կարգվել է եպիսկոպոս և ապա՝ վերակացու Եփրատի շուրջը եղած շրջանների ու Բագրեվանդ գավառի։ Կալվածներ է ունեցել նաև Հարք և Բզնունիք գավառներում։ Խոսրով Բ Կոտակ թագավորի օրոք (330–338) Աղբիանոսին է տրվել Մանավազյան նախարարների աթոռանիստ Մանազկերտը՝ շրջակա հողերով հանդերձ։ Այնտեղ հիմնվել է Մանազկերտի եպիսկոպոսությունը, որն ավելի ուշ Հարք գավառի անունով կոչվել է նաև Հարքի եպիսկոպոսություն։ IV–V դդ․ Հայոց եպիսկոպոսապետության համար մղվող մրցապայքարում Ա․ մնում էին Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի գլխ․ հակառակորդները և հաճախ գերակշռություն ձեռք բերում։ Հայրապետ․ գահին Ա-ի և Գրիգոր Լուսավորչի հետնորդների աթոռակալելը հիմնականում պայմանավորվել է Հայոց թագավորների վարած արտաքին քաղաքականությամբ՝ Արլ․ Հռոմ․ կայսրության (Բյուզանդիայի) կամ Պարսկաստանի նկատմամբ ունեցած դիրքով։ Լուսավորչի հետնորդները հակված էին դեպի Արլ․ Հռոմ․ կայսրությունը, անհամերաշխ էին Պարսկաստանի և հայ Արշակունի այն թագավորների հետ, որոնք փորձում էին Պարսկաստանի դաշնակիցը դառնալ։ Ա․ ձգտել են համերաշխ մնալ դրացի Պարսկաստանի հետ և Հռոմ․ կայսրության վերահսկողությունից ազատել Հայ եկեղեցին (հայ կաթողիկոսներին ձեռնադրել է Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետը)։ 373-ին Շահակ Ա Մանազկերտցին կաթողիկոս դարձավ Պապ թագավորի նախաձեռնությամբ, առանց Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետի ձեռնադրության՝ վերջ դնելով Հայ եկեղեցու կախվածությանը Կեսարիայի աթոռից։ V դ․ 2-րդ կեսին Ա․ կորցրել են իրենց քաղ․ հեղինակությունը։ Դրանից հետո Ա-ի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ա-ից էին՝ Փառեն Ա Աշտիշատցի, Շահակ Ա Մանազկերտցի, Զավեն Ա Մանազկերտցի, Ասպուրակես Ա Մանազկերտցի, Մելիտե Ա Մանազկերտցի և Մովսես Ա Մանազկերտցի կաթողիկոսները։
Գրկ․ Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե․, 1983։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1987։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։
Մաքսիմ Կատվալյան
ԱՂԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծ․ թ․ անհտ – 1714), Ամենայն հայոց կաթողիկոս 1706-ից։ Հաջորդել է Նահապետ Ա Եդեսացուն։ Եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ (1697–1706)։ Պաշտպանել է Հայ եկեղեցու ուղղափառությունը՝ զգալի դեր խաղալով Նոր Ջուղայում լատին միսիոներների և կաթոլիկ․ քարոզչության դեմ ծավալած պայքարում։ Այդ առիթով 1682-ին գրել է «Գիրք Ատենական, որ ասի Վիճաբանական» (1687) երկը։ Ունի տպագիր և անտիպ աշխատություններ, նամակներ, թղթեր, քարոզներ, տաղեր։ Պատմ․ արժեք են ներկայացնում նրա նամակները՝ ուղղված Կղեմես XI պապին (կաթոլիկ միսիոներների գործունեությունը զսպելու խնդրանքով) և ռուս․ կայսր Պետրոս Մեծին։ Ռուս․ կայսրին գրած նամակը ցույց է տալիս, որ Ա․ Ա Ջ․ հարել է Իսրայել Օրու ազատագր․ գաղափարներին։ Պատմ․ բնույթի երկերից է «Կարգ և թիւք կաթողիկոսաց և ամք նոցա»-ն (Մատենադարան, ձեռ․ դ 1721), որտեղ թվարկված են Հայոց կաթողիկոսները մինչև իր ժամանակները։ Ա․ Ա Ջ-ու առավել հայտնի գործերից է «Աղօթամատոյց»-ը (1790, 2 հրտ․, 1840), որը բաղկացած է երկու մասից․ առաջինը ս․ Պատարագի սպասքի և արարողությունների մեկնաբանությունն է, երկրորդը պարունակում է ս․ Պատարագի