Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարծես նրանք հասնում էին իրանց նպատակին: Իրանի արևմտեան նահանգների մահմեդական տաճարներում, դատաստանատներում, պաշտօնակատարների բերանում, առուտուրի մէջ և հետզհետէ ամեն տեղ լսւում էր արաբացիների լեզուն:

Բայց այդպէս չէր ուրիշ տեղերում: Նա անփոփոխ կերպով պահպանւում էր արաբիայից հեռու ընկած գաւառներում:

Մայրենի լեզուն յաղթւածներին յիշեցնում էր, որ նրանք առանձին ազգ են, կարող են ինքնուրոյն կերպով ապրել, իրանք իրանց կառավարել:

Իրանի անցեալ փառքի նւիրական աւանդութիւնները հանգիստ չէին տալիս պարսիկներին: Արաբացիները սիրով կը պոկէին արմատից այդ յիշատակները...Նրանք չէին խնայում, այրում էին աւանդապահ դրքերը: Բայց աւանդութիւնները, հայրենիքին վերաբերեալ պատմւածքները արաբացիները չըկարողացան դուրս կորզել պարսիկ ժողովրդի յիշողութիւնից և սրտից:

Նախկին լեզուն և ընդհանուր աւանդութիւնները միացրին պարսիկներին մի ընդհանուր կապով, յիշեցրին, որ նրանք մի ընտանիքի զաւակներ են, յիշեցրին նրանց իրանց անկախութեան օրերը:

Ժողովուրդը արդի դրութիւնը պատահականութիւն համարեց, պատահականութիւն, որը