Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ անգամ է կրկնւել ազգերի կեանքում: Այդ պատահականութեանը նա մեծ նշանակութիւն չըտւեց, կուրօրէն չընկաւ նրա գիրկը, լաւ հասկանալով նրա անցողականութիւնը: Եղան մարդիկ, որոնք ըմբռնելով ժամանակի ոգին, ընկան ժողովրդի մէջ և վառեցին նրա հայրենասիրութիւնը, բարձրացրին նրա ոգին: Նրանք արծարծեցին այն գաղափարը, որ արաբացոց լծից ազատւելու համար ժողովրդին հարկաւոր է միութիւն, ինքնուրոյնութիւն և տոկոնութիւն:

Եւ ահա Իրանի մի քանի նահանգներում կորցրած ազատութիւնը վերադարձնելու փորձեր եղան: Եկաւ վճռական ժամը: Մահմեդի յաջորդների լայնածաւալ պետութիւնը դէպի իր անկումն էր դիմում: Ընչասէր և հեշտասէր ամիրաներն իրանց մատնել էին զեղութեան և անառակութեան: Պարսկական նահանգները մէկը մէկի յետևից պոկէին գալիս տիրապետող պետութիւնից և առանձին իշխանութիւններ, թագաւորութիւններ կազմում:

Արաբական խալիֆայութիւնից պոկւած և առանձին իշխանութիւններ կազմած նահանգներից մի թագաւորութիւն առաջացաւ Մահմուդ-շահի, այդ զօրեղ և տաղանդաւոր մարդի իշխանութեան տակ։

Մահմուդ շահը զէնքի զօռով լայնացրեց իր տէրութեան սահմանները և թալանած գանձերով