Սպասովկա գյուղի մոտ։ Սկսվում իսկական զինվորական կյանքի շրջանը, որը տեւում է մեկ ամսից ավելի։ Կարգապահ ու վարժեցված զորք ստեղծելու համար Առաքելովն ու գյուղի ազգային խորհուրդը լայն լիազորություններ են տալիս հրամանատարությանը դասալիքների, վախկոտների ու կարգազանցների նկատմամբ անհրաժեշտ միջոցներ կիրառելու համար, ընդհուպ մինչև մահապատիժը։ Բարեբախտաբար, նման դեպքեր տեղի չունեցան։
Վարժեցումների հետ մեկտեղ զինվորները գյուղից հարավ և հարավ-արեւմուտք ընկած վայրերում դիրքեր են փորում հետագա դիրքային մարտերին պատրաստ լինելու համար։
Որոշ ժամանակ Սպասովկա գյուղի մոտ մնալուց հետո ռազմական ճամբարը տեղափոխում են Սաթխայից 6 կմ հարավ գտնվող Օրլովկա ռուսական գյուղի մերձակայքը, որպեսզի թշնամուն որքան կարելի է գյուղից հեռու կասեցնեին և պաշտպանեին նաև ռուսական գյուղերը։
Կապը Սաթխա գյուղի և նրա զինված ուժերի միջեւ պահպանվում էր կանոնավոր կերպով։ Սննդի մատակարարման գործը շարունակում էր մնալ բարձր մակարդակի վրա (հայ զինվորականությանը սննդամթերքով ապահովում էին նաեւ ռուսական գյուղերը)։
Գյուղի մի քանի հեծյալ կապավորներ անընդհատ կապ էին պահպանում Ախալքալաքի ազգային խորհրդի և գավառի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ։ Ախալքալաքի գավառի սահմանները Օրլովկա գյուղից մինչեւ Դիլիֆ գյուղը 10-12 կմ տարածության վրա, հսկում էին Սաթխայի հեծյալները։
- Առաջին հաղթանակը
1918թ. ապրիլի 25-ին Սնդրկովկասյան սեյմի (կառավարության) նախագահ, մենշեւիկ Չխենկելին հայկական զորքերի հրամանատար, գեներալ Նազարբեկովին կարգադրում է թողնել Կարսը, չնայած հայկական ուժերը ապրիլի 24-ին քաղաքի մոտ մեծ հակահարված էին տվել թուրքերին[1]։ Վեհիբ փաշան, տեսնելով Անդրկովկասյան սեյմում ղեկավար դիրք գրավող վրաց ազնվականների և ադրբեջանական բեկերի դավաճանական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ,
- ↑ Из истории иностранной интервенции в Армении в 1918г., (документы), Ереван, 1970, с. 54, 59, 60.