ինչպես նաեւ դաշնակցականների անճարակությունը ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում, էլ ավելի է ազատ զգում իր ոտնձգություններում: Նրա զորքերը շարժվում են հիմնականում դեպի Ալեքսանդրապոլ, ցանկանալով գրավել քաղաքը եւ այն դարձնել հենակետ նախ Անդրկովկասը, ապա Հյուսիսային Իրանը (Ատրպատականը) նվաճելու եւ իրենց պանթուրքական պլանները իրականացնելու համար։ Վեհիբին, անշուշտ, ոչ պակաս չափով հետաքրքրում էր նաեւ Ախալքալաքի գավառի 100.000-անոց հայությանը տեղահան անելու հարցը։ Այդ բանը նա ուզում էր իրականացնել դեռեւս Ալեքսանդրապոլը գրավելուց առաջ։Խալիլ Բեյի վերջնագիրը հայ պատվիրակների կողմից ընդունվելուց հետո Վեհիբ փաշան Բաթումում լկտիաբար հայտարարում է. «ճակատագիրը կը քշե Թուրքիան արեւմուտքից արեւելք. մենք հեռացանք.Բալկաններեն, կը հեռանանք նաեւ Ափրիկեեն, բայց մենք պետք է տարածվենք դեպի արեւելք, հոն է մեր արյունը, ներ կրոնքը եւ լեզուն։Եվ ասիկա տարերային ձգողություն ունի։ Մեր եղբայրները Պաքու, Տաղստան, Թուրքեստան եւ Ադրբեջան են։ Մենք պետք է ճամբա ունենանք դեպի հոն: Եվ դուք հայերդ, կանգնած եք մեր այդ ճամբուն վրա։ Պահանջելով Վանը, դուք կը փակեք մեր ճամբան դեպի Պարսկաստան։ Պահանջելով Նախիջեւանն ու զանգեզուրը, դուք արգելք կը դառնաք մեզ իջնելու Քուրի հովիտը եւ երթալու Պաքու։ Կարսն ու Ախալքալաքը կը փակեն մեր ճամբան դեպի Ղազախ ու գանձակ։ Դուք պետք է մեկ կողմ քաշվեք եւ մեզ ճամբա տաք։ Ահա թե ուր է մեր հիմնական վեճը»[1]։
Թուրքերի ոչ մեծաքանակ կանոնավոր զորքերը եւ թուրք ու քուրդ մարդասպաններից կազմված բազմաթիվ ջոկատներ, մայիսի սկզբներին Կարսի կողմից շարժվելով եւ անցնելով Չըլդըրի լեռները, 1918թ. մայիսի 8-ին հայտնվում են Ջավախքում։ Նրանց մի մասը Կարծախի ու սուլդայի ուղղությամբ գրոհում է դեպի Ախալքալաք քաղաքը, իսկ մյուս մասը Մեծ Խանչալի գյուղի վրայով Սաթխա։
Այս մասին Սաթխայի հեծյալ պահակախմբի տղաները իսկույն տեղեկացնում են գյուղի ազգային խորհրդին ու զինվորականությանը։ Ազգային խորհուրդն անմիջապես զինված ուժերի գլխավոր հրամանատար Հ. Խանոյանին կարգադրում է ընդառաջ գնալ թշնամուն եւ
- ↑ Հ. Գ. Թուրշյւսն, Սարդարապատի հերոսամարտը, Եր. 1965, էջ 176-177։